Շիրլի Հենդերսոն (անգլ.՝ Shirley Henderson, նոյեմբերի 24, 1965(1965-11-24)[1], Forres, Morayshire, Moray, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։ Առավել հայտնի Է «Հարի Փոթերը և գաղտնի աենյակը» (2002) և «Հարի Փոթերը և հրե գավաթը» (2005) ֆիլմերում Լացկան Միրթլի դերով։

Շիրլի Հենդերսոն
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 24, 1965(1965-11-24)[1] (58 տարեկան)
Ծննդավայր՝Forres, Morayshire, Moray, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0376602
shirleyhenderson.com

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Շիրլի Հենդերսոնը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 24-ին, Ֆորես շոտլանդական գյուղում։ Մանկությունն անցկացրել է Կինկարդինում[2][3]։

Դեռ մանուկ հասակում Հենդերսոնը սկսել է երգել տեղական ակումբներում և բարեգործական կազմակերպություններում[2][4]։ Դպրոցից հետո Շիրլին հաճախել է թատերական ակումբ[5]։ 17 տարեկանում, ավարտելով Ֆայֆայի քոլեջը, Շիրլին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ երեք տարի շարունակ դերասանություն է սովորել Գիլդհոլի երաժշտական և թատերական դպրոցում[6][7]։

Կարիերա խմբագրել

Շիրլի Հենդերսոնն առաջին անգամ էկրաններին հայտնվել «Քարի ստվերը» մանկական հեռուստատեսային ֆիլմում։ Դրանից հետո երկար ժամանակ Հենդերսոնը հանդես է եկել թատրոնում։ Միայն 1990-ականներին, թատերական բեմը չթողնելով, նա կրկին սկսել է նկարահանվել ֆիլմերում և սերիալներում։ 1995 թվականին Հենդերսոնը Բի-Բի-Սի հեռուստասերիալում կատարել է Իսոբելի դերը «Հեմիշ Մակբեթ» հեռուստասերիալում»։

Տարբեր սերիալներում խաղալով՝ Շիրլի Հենդերսոնը սկսել է նկարահանվել մեծ կինոյում։ 1995 թվականին դերասանուհին կատարել է Մորագի դերը «Ռոբ Ռոյ» ֆիլմում։ Այդ ընթացքում նաև շատ ժամանակ է հատկացրել բեմին, հատկապես՝ Լոնդոնի ազգային թատրոնին։ 1999 թվականին Շիրլի Հենդերսոնը հնարավորություն է ստացել ցուցադրել իր վոկալի ունակությունները՝ խաղալով Մայք Լեյի դերը «Կուտերմա» ֆիլմում։ Նույն թվականին նկարահանվել է Մայքլ Ուինթերբոտոմի «Հրաշալի երկիր» ֆիլմում։

2000-ական թվականներին Հենդերսոնը նկարահանվել է մի շարք հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ինչպես ենք ապրում հիմա» (2001), «Վերջին թագավորը» (2003), «Կեղտոտ սերը» (2004)։

Չնայած հեռուստաֆիլմերում և սերիալներում մեծ քանակությամբ դերերին, Հենդերսոնը դերեր է ստացել նաև մեծ էկրան դուրս եկող ֆիլմերում։ Օրինակ, նա կատարել է Ջուդիի դերը «Բրիջիթ Ջոնսի օրագրում»։ 36 տարեկան հասակում Հենդերսոնը կատարել է 13-ամյա աշակերտուհի Պլակսա Միրթլի դերը «Հարի Փոթերը և գաղտնի սենյակը» (2002) ֆիլմում։ Երեք տարի անց դերասանուհին վերադարձել է Միրթլի դերին ֆիլմի չորրորդ մասում` «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Gilbey, Ryan; «Shirley Henderson: The rise of little voice» Independent.co.uk, 5 December 2003 (Retrieved: 22 August 2009)
  3. «The Way We Live Now: Who’s Who: Marie Melmotte — Shirley Henderson» Արխիվացված 2016-09-21 Wayback Machine PBS.org (Retrieved: 22 August 2009)
  4. Neill, Heather; «Mistress of the roles»(չաշխատող հղում) Independent.co.uk, 13 October 2002 (Retrieved: 22 August 2009)
  5. Hooton, Amanda; «Shirley Henderson — Ferocious fairy» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine The Scotsman Weekend, 15 March 1997 (Retrieved: 22 August 2009)
  6. McLean, Gareth; «Shirley, by degrees» Guardian.co.uk, 6 November 2004 (Retrieved: 22 August 2009)
  7. «Guildhall School of Music and Drama: Alumni» Արխիվացված 2008-06-27 Wayback Machine GSMD.ac.uk (Retrieved: 22 August 2009)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրլի Հենդերսոն» հոդվածին։

Արտաքին հղումներ խմբագրել