Իեն Ուայթ
Իեն Ուայթ (անգլ.՝ Ian Whyte, սեպտեմբերի 17, 1971, Բանգոր, Caernarfonshire, Ուելս, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, կասկադյոր և բասկետբոլիստ[2]։
![]() անգլ.՝ Ian Whyte | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Բանգոր, Caernarfonshire, Ուելս, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Iona University?[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, բասկետբոլիստ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Կենսագրություն
խմբագրելԻեն Ուայթը ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 17-ին Մեծ Բրիտանիայի Հյուսիսային Ուելսում գտնվող Բանգոր քաղաքում։ 1990 թվականին ավարտել է Henry Hudson Regional High School-ը։ 1994 թվականին Փենսիլվանիայի Քլերիոնի համալսարանում և Նյու Յորքի Իյոնի քոլեջում ստացել է բասկետբոլիստի սպորտային կրթաթոշակ։ 1994 թվականին նա չի ընտրվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ 1998-2003 թվականներին «Newcastle Eagles» անգլիական խմբում հանդես է եկել որպես կենտրոնական խաղացող[3]։
Հասակը 216 սմ է[4]։ Ամուսնացած է Էմի Ուայթի հետ, որի հետ դաստիարակում է երեխային։
Կարիերա
խմբագրելԲասկետբոլիստի կարիերան ավարտելուց հետո 2004 թվականին Իենն առաջնաելույթ է ունեցել կինոյում՝ «Օտարը գիշատչի դեմ» ֆիլմում խաղալով գիշատչի դերը[5][6]։ 2005 թվականին և 2010 թվականին Հարրի Փոթերի մասին երկու ֆիլմերում՝ «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը»-ում (2005) և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1»-ում (2010), Ուայթը հանդես է եկել որպես տիկին Օլիմպ Մաքսիմի կրկնորդ[7][8]։ Ֆիլմերում և հեռուստասերիալներում ընդհանուր առմամբ նա խաղացել է 20-ից ավելի դերեր։ 2011 թվականից պարբերաբար մասնակցել է «Գահերի խաղը» սերիալի նկարահանումներին[9][10][11]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ֆ | Օտարը գիշատչի դեմ | Alien vs. Predator | գիշատիչ Շրամ |
2005 | ֆ | Հարրի Փոթերը և Կրակի գավաթը | Harry Potter and the Goblet of Fire | տիկին Օլիմպ Մաքսիմ |
2007 | ֆ | Օտարը կողոպտիչի դեմ։ Ռեքվիեմ | Aliens vs. Predator: Requiem | գիշատիչ Գայլ |
2009 | ֆ | Վիշապի մարգարիտ։ Էվոլյուցիա | Dragonball Evolution | Օզարու |
2009 | ֆ | Սոլոմոն Քեյն | Solomon Kane | սատանայի հնձվոր |
2010 | ֆ | Աքսորյալները | Outcast | գազան |
2010 | ֆ | Հսկաների պայքար | Clash of the Titans | շեյխ Սուլեյման |
2010 | ֆ | Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 | Harry Potter and the Deathly Hallows – Part 1 | տիկին Օլիմպ Մաքսիմ |
2011-2019 | ս | Գահերի խաղը | Game of Thrones | Սպիտակ քայլորդ / Գրեգոր Կլիգան / հսկա Վուն Վուն / անանուն հսկա |
2012 | ֆ | Պրոմեթևս | Prometheus | վերապրած ստեղծող |
2013 | ֆ | Հարիգան | Harrigan | Ռոնի |
2013 | ս | Բժիշկներ | Doctors | «Փոքրիկ» Մալքոլմ Ուիլիս |
2014 | ֆ | Հերակլես | Hercules | դևերի առաջնորդ |
2014 | ֆ | Արյունոտ լուսին | Blood Moon | Սքինուոլկեր |
2015 | ֆ | Կարիճների թագավոր 4։ Կորցրած գահը | The Scorpion King 4: Quest for Power | արքայազն Դուի |
2015 | ֆ | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում | Star Wars: Episode VII - The Force Awakens | Բոլի Պրինդել / Չուբակա |
2018 | ֆ | 1066 | 1066 | Հարդրադա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ College Basketball at Sports-Reference.com
- ↑ «Ian Whyte cast in Star Wars: The Force Awakens as Chewbacca's double?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
- ↑ IAN WHYTE basketball profile
- ↑ Basketball: Fixture clash hits Eagles
- ↑ «Former Newcastle Eagles' basketball star Ian Whyte on his life onscreen». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Face to Face: Ian Whyte
- ↑ 'Prometheus' Engineers — Movie Transformations
- ↑ IAN WHYTE
- ↑ 8 Little Known Facts About The Mountain On 'Game Of Thrones'
- ↑ 'Game of Thrones' Recasts The Mountain for Season 4
- ↑ «You've changed: The mid-show recastings of Game of Thrones». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իեն Ուայթ» հոդվածին։ |