Ռուբեուս Հագրիդ (անգլ.՝ Rubeus Hagrid), Ջ. Ք. Ռոուլինգի Հարրի Փոթերի մասին պատմող գրքերի գլխավոր հերոսներից մեկը, կախարդությունների և մոգության դպրոցի՝ Հոգվարթսի կախարդական արարածների խնամքի դասախոսը, բանալիների պահապանը և Հոգվարթսի անտառապահը[1]։

Հարրի Փոթերի աշխարհի կերպար

Ռոբբի Կոլտրեյնը՝ Ռուբեուս Հագրիդի դերում
Ռուբեուս Հագրիդ
Սեռ արական
Ֆակուլտետ Գրիֆֆինդոր
Արյունի մաքրություն կիսարյուն (հայրը՝ կախարդ էր, մայրը՝ հսկա)
Կողմ «Փյունիկի միաբանություն»
Կախարդական փայտ կաղնի, 16 դյուիմ, շատ անկայուն
Առաջին հայտնվելը Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը, Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը, Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը, Հարրի Փոթերը և Հրե գավաթը, Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը, Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1, Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2
Դեր ֆիլմերում Ռոբբի Կոլտրեյն

Բնութագիր խմբագրել

Արտաքին տեսք խմբագրել

Հարի Փոթերն ու փիլիսոփայական քարը գրքում Հագրիդին Ռոուլինգն այսպես է նկարագրում.

Եթե կարելի էր ասել, որ մոտոցիկլը հսկայական էր, ապա այն պարզապես փոքրիկ խաղալիք էր՝ մոտոցիկլ հեծած մարդու չափերի համեմատությամբ։ Այդ հսկան առնվազն երկու անգամ ավելի բարձրահասակ էր, քան սովորական մարդը և ամենաքիչը ՝ հինգ անգամ ավելի թիկնեղ։ Նա պարզապես անթույլատրելի մեծ էր և, կարելի էր ասել, ուղղակի վայրի տեսք ուներ։ Ձյութի պես սև, կոշտ մազերի խիտ դեզը և գզգզված երկար մորուքը ծածկում էին դեմքի մեծ մասը, ձեռքերի ափերը աթոռի նստատեղի չափ էին, իսկ նրա փայլուն երկարաճիտ կոշիկները կարելի էր համեմատել գիշերային ծովի ջրերում լուսնի շողերի տակ փայլփլող փոքր դելֆինների հետ։

Կենսագրություն խմբագրել

Հագրիդը ծնվել է դեկտեմբերի 6-ին, ենթադրվում է, որ 1929 թվականին։ Նա կիսով չափ մարդ, կիսով չափ հսկա է։

Ընտանիք խմբագրել

Հագրիդի մայրը՝ Ֆրիդվուլֆան, հսկա կին էր։ Նա լքել է ամուսնուն, երբ Հագրիդը դեռ երեխա էր։ Հագրիդն ուներ նույն մորից մի եղբայր, ում Գրոխխ էին ասում։ Հսկաներն ունեն հսկայի և հիմար մարդասպանների հեղինակություն, բացի այդ, Հագրիդի ընտանիքը օգնում էր Վոլան դե Մորտին, և հենց դա էր պատճառը, որ Հագրիդն իր ծագումը գաղտնի էր պահում։ Հագրիդի հայրը, որի անունը հայտնի չէ, վախճանվել է, երբ Հագրիդը երկու տարեկան էր։ Հսկաների արյունը, որը հոսում է Հագրիդի երակներով, նրան սովորական հմայություններից անխոցելի էր դարձնում։ Հայտնի է նաև, որ հակառակ հմայությունը չի ազդում Հագրիդի վրա[2]։

Ուսուցում Հոգվարթսում խմբագրել

Հագրիդը սովորել է կախարդությունների և մոգությունների դպրոցում՝ Հոգվարթսում՝ Գրիֆֆինդոր ֆակուլտետում։ Նա Հոգվարթսում սովորել է Թոմ Ռեդլի հետ միաժամանակ, ով հանդիսանում էր հենց ինքը՝ Վոլան դե Մորտը։ նա կեղծ տեղեկություն էր հայտնել այն մասով, որ Հագրիդը իբր բացել էր Գաղտնի սենյակը, որի պատճառով էլ վերջինս հեռացվեց Հոգվարթսից։ Մոգության նախարարությունը Հագրիդին հեռացրել էր դպրոցից, սակայն Ալբուս Դամբլդորը կարողացավ համոզել դպրոցի տնօրեն Արմանդո Դիպետային Հագրիդին թողնել Հոգվարթսում՝ որպես անտառապահ։ Հագրիդին արգելեցին կախարդել, իսկ նրա կախարդական փայտիկը ջարդել են։ Սակայն նա փայտիկի կեսը թողել է վարդագույն անձրևանոցի մեջ, ինչի շնորհիվ ժամանակ առ ժամանակ կարող է օգտագործել պարզ հմայախոսություններ։

Աշխատանք Հոգվարթսում խմբագրել

 

Երկար ժամանակ անտառապահ աշխատելուց հետո նշանակվեց կախարդական առարկաների անհետացման դասավանդող։ Սակայն ուսանողների մեծ մասին դուր չի գալիս, թե ինչպես է նա դաս վարում. Հագրիդը չի հետևում նախարարական ծրագրին, այլ նախընտրում է ցուցադրել իր կարծիքով ամենահետաքրքիրները, որոնք, իրականում, ամենավտանգավորն են շրջակայքի համար։ Նրա դասերի ժամանակ հաճախ եղել են այրվածքներ և վնասվածքներ։ 

Նաև հատկանշական է այն փաստը, որ Հագրիդը ոչ միշտ է կարողանում ճիշտ ձևակերպել իր միտքը, հաճախ կմկմում և շփոթվում է պատմություններում։ Անգամ Հարրին ստիպված էր լինում խոստովանել Հագրիդին, որ նրանից լավ ուսուցիչ դուրս չի գա (չնայած ժամանակի ընթացքում իր դասավանդման հմտությունները բարելավվում էին)։

Հոգվարթսի համար մղված պայքարի ժամանակ Հագրիդը գերեվարվել էր ակրոմանտուլների՝ Արագոգի հետնորդների կողմից։ Դարձավ Մահացու կախարդանքի վերջին ականատեսը, որը Վոլդեմորթը օգտագործեց Հարրի Փոթերի դեմ, իսկ հետո Հարրիի մարմինը ամրոց բերելու՝ Չար Լորդի հրամանը, քանի որ վերջինս ցանկանում էր դպրոցի պաշտպաններին ցույց տալ իր հաղթանակի ապացույցները։

Ընկերներ խմբագրել

Հագրիդը ընկերություն է անում Հարրիի, Ռոնի և Հերմայոնիի հետ, ովքեր նրա մոտ գալիս էին խորհուրդ ստանալու, կամ պարզապես թեյ խմելու համար։ Նրանք վաղուցվանից գիտեին, որ Հագրիդի եփած ուտելիքները, մասնավորապես բլիթները, ավելի լավ է չուտել, եթե իհարկե չես ուզում կոտրել ատամներդ։ Նա առաջինն էր, որ Հարրիին բացահայտեց այն գաղտնիքը, որը իրքը կախարդ է, ինչպես նաև նա էր Հարրիի համար պատրաստել առաջին ծննդյան նվերը՝ Հեդվիգ բվին և տորթ։ Հագրիդը շատ տպավորվող և շուտ վիրավորվող էր, անկեղծորեն նվիրված էր Դամբլդորին և Հարրին, մեծապես գնահատում էր նրանց վստահությունը, բայց միևնույն ժամանակ միամիտ էր, ուստի հեշտ է խաբել նրան։ Դումբլորը նույնպես լիովին վստահում է Հագրիդին, սակայն նրա գաղտնիքներից մի քանիսը նա անգիտակցաբար հայտնում է երեք ընկերներին և ոչ միայն։ Հարրի Փոթերի մասին պատմող առաջին գրքում Հագրիդը վիշապի ձվի փոխարեն պատմել է մի մարդուն (ում հաղթել է թղթախաղով) թե ինչպես է քնում նրա հսկա Կերբերոսը։ Արդյունքում Քվիրելը իմացավ, թե ինչպես հաղթել փիլիսոփայական քարը տանող ճանապարհի առաջին արգելքը։ Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը գրքում Դամբլդորը Հագրիդին և մադամ Մաքսիմին հանձնարարություն է տալիս՝ խոսել հսկաների հետ և համոզել նրանց, որպեսզի նրանք անցնեն Դամբլդորի կողմը, այլ ոչ թե Վոլնդեմորի։ Սակայն հանձնարարությունը հաջողությամբ չի պսակվում, քանի որ հսկաների շրջանում խռովություն է բարձրացել և նախկին գլխավորին, որ համախոհ էր Փյունիկի միաբանության հետ, սպանել են, իսկ նրա տեղը զբաղեցրել է Մահ կլանողների կողմնակիցը։ Հագրիդը իր հսկա եղբոր հետ վերադառնում է Հոգվարթս, ում նա թաքուն տանում է ամրոցի տարածք և կապում է տեղի ամենապինդ ծառին, որպեսզի նա չփախչի։ Հագրիդն սկսում է նրան դաստիարակել և անգլերեն սովորեցնել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեուս Հագրիդ» հոդվածին։