«Արջ Ջեքը», կինոֆիլմ։ Էկրանավորված ստեղծագործություն, որի հեղինակը Դեն ՄակԿոլն է։

Արջ Ջեքը
անգլ.՝ Jack the Bear
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, կինոկատակերգություն և վեպի էկրանավորում
Թեմաանհաջող ընտանիք
Թվական1993 և մայիսի 27, 1993[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարշալ Հերսկովից
ՊրոդյուսերԲրյուս Գիլբերտ
Սցենարի հեղինակՍթիվեն Զաիլյան
ԴերակատարներԴենի Դե Վիտո, Ռոբերտ Ջ․ Ստայնմիլլեր կրտսեր, Միկո Հյուզ, Գերի Սինիզ, Արտ ԼաՖլյոր, Ջուլիա Լուի-Դրեյֆուս և Ռիզ Ուիզերսփուն
ՕպերատորՖրեդ Մերֆի
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժՍթիվեն Ռոզենբլում
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջան
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն95 րոպե

Սյուժե

խմբագրել

Ջոն Լիրի (Դենի Դե Վիտո) ֊ հայտնի հեռուստատեսային աստղ և բոլոր երեխաների կուռք։ Ջոնը դաստիարակում է երկու որդիներին, Ջեքին՝ ում նա անվանում էր «Արջ» և Դիլանին, նրանք կորցրել էին իրենց մորը, ով մահացել էր ավտովթարից։ Ջոնը այդքան էլ լավ հայր չէր, նա շատ էր խմում, ուներ անհաջողություններ աշխատանքի վայրում և այդ իսկ պատճառով մահացած կնոջ ծնողները ուզում էին վերցնել երեխաներին։ Բացի դրանից հոգեկան հարևանը փախցրեց իր տղային։ Անհաջողությունների շարքը Ջոնին տանում է այն մտքին, որ նա պետք է հրաժարվի այն ամենից ինչն իր համար թանկ է և փորձի կարգավորել իր և երեխաների կյանքը։ Ֆիլմի գործողությունը կատարվում է 1972 թվականին։ Պատմությունը պատմում է Ջեքի ավագ որդին։

Սյուժեի անճշտություններ

խմբագրել

Ֆիլմի վերջում, երբ Ջեքը դաշնամուր է նվագում, Դիլանը իջնում է աստիճաններով և սկսում է մոտենալ հորը, սակայն հաջորդ կադրում Դիլանը դեռ աստիճանների վրա է։

Դերերում

խմբագրել

Հրատարակում

խմբագրել

2004 թվականի դեկտեմբերի 14֊ին ֆիլմը հրատարակվել է ԱՄՆ֊ում DVD֊ի վրա[2]։

Պարգևներ և նոմինացիաներ

խմբագրել
Թվական Արդյունք Պարգև կամ փառատոն Կատեգորիա Ծանոթագրություն
1993 Անվանակարգ Young Artist Award Լավագույն դերասան (մինչև 10 տարեկան)
1993 Անվանակարգ Young Artist Award Լավագույն երիտասարդ դերասան դրամատիկական ֆիլմում
Հաղթանակ Young Artist Award Լավագույն երիտասարդ դերասան դրամատիկական ֆիլմում

Սաունդթրեք

խմբագրել

Ֆիլմում օգտագործվել են այնպիսի կատարողների երգերը՝ ինչպիսիք են «The Youngbloods», «Teenage Nervous Breakdown», Գլենա Միլլերի և ուրիշների նվագախումբ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել