Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբեկ (այլ կիրառումներ)

Բաբեկի շրջան (ադրբ.՝ Babək rayonu), շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Բաբեկ քաղաքն է[1][2]։

Բաբեկի շրջան
ադրբ.՝ Babək rayonu
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՆախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ
Ներառում է36 բնակավայր
ՎարչկենտրոնԲաբեկ
Խոշորագույն քաղաքԲաբեկ
Ամենաբարձր կետԲզղոն լեռն (2476 մ)
ԲԾՄ986 մետր
Հիմնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն (01․01․2017)74.300
Խտություն91
Տարածք82,842
Հիմնադրված էհոկտեմբերի 23, 1978 թ.
ISO 3166-2 կոդAZ-BAB
Փոստային ինդեքսներ6700
Ավտոմոբիլային կոդ67
babek-ih.nakhchivan.az և babek-ih.gov.az(ադրբ.)

Պատմություն խմբագրել

Ժամանակակից պատմություն խմբագրել

Բաբեկի շրջանը ձևավորվել է 1978 թվականի հոկտեմբերի 23-ին Խորհրդային Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հեյդար Ալիևի կարգադրությամբ՝ ընդգրկելով նախկին Նախիջևանի շրջանի տարածքի մեծ մասը[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Վարչատարածքային նկարագիր և տեղադրություն խմբագրել

Բաբեկի շրջանը հյուսիսում սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան նահանգներին[1]։

Բաբեկի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 82,842 կմ2։ Վարչական կենտրոնը Բաբեկ քաղաքն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանն ունի նաև 35 գյուղ[1]։

Լեռնագրություն խմբագրել

Շրջանի տարածքը զբաղեցնում են Զանգեզուրի, Վայքի լեռների բլուրները, Նախիջևանի հարթավայրը։ Շրջանի ամենաբարձր կետը Բզղոն լեռն է, որն ունի 2476 մ բարձրություն[1][2][3]։

Ջրագրություն խմբագրել

Բաբեկի շրջանի տարածքով հոսում են Արաքս, Նախիջևան և այլ գետեր։ Շրջանի տարածքում են գտնվում Ուզունոբայի, Ներամի, Սիրաբի Կահաբի ջրամբարները[1]։

Շրջանը հարուստ է հանքային ջրերով։ Դրանցից են Սիրաբի և Վայխիր հանքային ջրերի աղբյուրները[1]։

Կլիմա խմբագրել

Տարվա եղանակով պայմանավորված՝ Բաբեկի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր շոգ է, կիսաանապատային, չոր տափաստանային, իսկ ձմռանը՝ չոր ցուրտ[1]։

Բնակչություն խմբագրել

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 74,300 է[1]։

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է[1]։

Կրթություն և գիտություն խմբագրել

Բաբեկի շրջանում գործում է 38 հանրակրթական դպրոց, 6 արտադպրոցական և 1 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 5 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 41 գրադարան[1]։

Մշակույթ խմբագրել

Շրջանում գործում է երկու թանգարան[1]։

Առողջապահություն խմբագրել

Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, ծննդատուն, 2 շրջանային հիվանդանոցներ, 16 բժշկական ամբուլատորիա, 14 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, 4 ֆելդշերային հենակետեր, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Բաբեկի շրջանի մասին տեղեկություններ nakhchivan.az կայքում» Արխիվացված 2015-04-09 Wayback Machine (արխիվացված(ռուս.)
  2. 2,0 2,1 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական։
  3. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 23 — 150 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբեկի շրջան» հոդվածին։