Մ 2 ճանապարհ (Հայաստան)

միջպետական նշանակության ճանապարհ

Մ 2 ճանապարհ (M 2), միջպետական նշանակության ճանապարհ, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը[1]։

Մ 2 ճանապարհ
Մ2
Երկիր Հայաստան
ՇրջանԵրևան, Արարատի մարզ, Վայոց Ձորի մարզ և Սյունիքի մարզ
Մաս է կազմումԵվրոպական մայրուղի E117 Հայաստանում, Ասիական ավտոմայրուղի 81, Եվրոպական մայրուղի E002 և Ասիական ավտոմայրուղի 82
Երկարություն384,3 կմ և 40 կմ

Հայաստանի միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը[2]։

Մ 2 ճանապարհը ունի 384.3 կմ երկարություն։ Այն Հայաստանի մայրաքաղաք Երևանը միացնում է Երասխ, Գորիս, Մեղրի բնակավայրերին՝ շարունակվելով դեպի Հայաստան - Իրան պետական սահման։

Նախատեսվում է Մ 2 ճանապարհը «Հյուսիս-հարավ» ճանապարհաշինարարական ծրագրի շրջանակներում որոշ հատվածներում վերակառուցել[3][4]։

Տիգրանաշենի ոլորաններ

խմբագրել

Արարատ և Վայոց ձոր մարզերի սահմանին՝ Արարատի մարզի տարածքում, Մ 2 ճանապարհը բարձրանում է լեռն ի վեր։ Ստորին հատվածում Արարատյան դաշտն է՝ մոտ 800 մետր, որը բարձրանում է դեպի Պարույր Սևակ (նախկին Սևակավան, 1170 մ), իսկ վերին հատվածում՝ Զանգակատուն գյուղը (1650 մ)։

Ճանապարհի այս հատվածը կոչվում է Տիգրանաշեն գյուղի անունով։ Դրան հաջորդում է Թուխ Մանուկի լեռնանցքը, որը կապող օղակ է հանդիսանում երկու մարզերի միջև[5]։

Լինելով լեռնային լանջիվար հատվածում՝ երբեմն այս հատվածը սառցակալում է[6], իսկ ձմռան օրերին հազվադեպ՝ դառնում անանցանելի[7]։

Գորիս - Կապան ճանապարահատված

խմբագրել

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ամբողջ ընթացքում Գորիս - Դավիթ Բեկ ավտոճանապարհի առանձին հատվածներ, որոնց հավակնում էր Ադրբեջանը, մնացել էին հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով ճանապարհի այդ հատվածները պետք է մնային հակամարտ ուժերի այն կողմում, որի վերահսկողության ներքո գտնվում էին։ Սակայն հետագայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ կարգադրել է, որ հայկական զորքերը հեռանան այդ տարածքներից՝ դրանք թողնելով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[8]։

2021 թվականին Ադրբեջանի զինված ուժերը արգելապատնեշներ, այնուհետև մաքսակետեր են տեղադրել այդ հատվածներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշմում «ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի» մասին: Արխիվացված 2016-07-16 Wayback Machine
  2. «ՀՀ օրենքը ավտոմոբիլային ճանապարհների մասին» ընդունված 2006 թվականի դեկտեմբերի 5-ին, հաստատված ՀՀ նախագահի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 21-ին։
  3. ««Հյուսիս-հարավ» ճանապարհաշինարարական ծրագրի նախագծահաշվարկային պլան։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. Առավոտ.ամ «Հյուսիս-Հարավ մայրուղու համար սերունդները 1.2 միլիարդ դոլարի պարտք պետք է փակեն»:
  5. «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն, Թուխ Մանուկի լեռնանցքը բաց է երթևեկության համար». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  6. Սյունիքի մարզում և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, shamshyan.com
  7. Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները դժվարանցանելի են, aravot.am
  8. «Եթե լիներ նորմալ կառավարիչ, հրահանգ կտար զորքերը կանգնեցնել գոնե այն տեղերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն․ Սեյրան Օհանյան», (արխիվացված 10․11․2021թ․