Հայաստան–Իրան սահման (պարս.՝ مرز ارمنستان و ایران), Հայաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը բաժանող միջազգային սահման, որը անցնում է Արաքս գետով, ձգվելով ընդհանուր հաշվով 35 կմ երկարությամբ[1]։ Սա ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության ամենակարճ պետական սահմանն է։

Հայ-իրանական սահման
Հայ-իրանական սահմանը, Սյունիքի մարզ, քաղաք Ագարակ
Բնութագիր
Պետություններ Հայաստան Հայաստան Իրան Իրան
Երկարություն35 կմ
Պատմություն
Հիմնադրված1991

Հայաստանի անկախության վերականգնում

Այնուամենայնիվ, այս սահմանը կարևոր նշանակություն ունի հայ-իրանական հարաբերություններում։ Երկու երկրները միմյանց հետ կապված են գազատարով և Արաքսի կամրջով[2]։ Հայ-իրանական սահմանի հայաստանյան հատվածում Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներն են։ Հայաստանի սահմանագծում է տեղակայված «Կարճևան» անցակետը, որի միջոցով իրանցի զբոսաշրջիկներն այցելում են Հայաստան։ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանագծում է գտնվում «Նորդուզ» անցակետը։

Աշխարհագրություն խմբագրել

Հայաստան–Իրան սահմանն սկսվում է Հայաստան-Նախիջևան-Իրան եռանկյունուց և անցնում է Արաքսի հունով, շուրջ 40 կմ շարունակվելով դեպի արևելք, և հասնում մյուս եռանկյունուն՝ Հայաստան-Արցախ-Իրան։ Այդ կետից հայ-իրանական սահմանի Արցախ-Իրան հատվածը նույնպես շարունակվում է Արաքս գետի հունով շուրջ 100 կմ մինչև Հորադիզ կայարան, որտեղից սկիզբ է առնում Ադրբեջան-Իրան սահմանը։

Պատմություն խմբագրել

Հայ-իրանական սահմանագիծը գծվել է 1828 թվականին՝ Թուրքմենչայի հաշտության պայմանագրով, երբ ռուս-պարսկական պատերազմից հետո Արևելյան Հայաստանը վերջնականապես հայտնվեց Ռուսաստանի տիրապետության տակ։ Այդ օրվանից ընդունված է հայ-պարսկական բաժանարար սահմանը համարել Արաքս գետը։

Ռուսական կայսրության և Անդրկովկասյան սեյմի փլուզումից հետո հայկական անկախ պետականության պայմաններում բանակցություններ են ընթացել սահմանի բացման վերաբերյալ, սակայն դրանք հետաձգվել են Հայաստանի խորհրդայնացման պատճառով։ Խորհրդային Միության մեկուսացման քաղաքականության պատճառով Հայկական ԽՍՀ-ի և Իրանի միջպետական սահմանները եղել են անանցանելի։

Հայ-իրանական սահմանը բացվել է դեռևս ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներին։ 1992 թվականին Հայաստանը և Իրանը բացեցին դեսպանատներ, սկսելով զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ սկսեցին զարգանալ նաև տնտեսական կապերը։ Հատկապես Հայաստանի համար կարևոր էր Իրանի հետ ցամաքային կապի հաստատումը, Արաքս գետի վրայով։ 1992 թվականի մայիսի 6-ին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և ալի Աքբար Ռաֆսանջանիի Արաքս գետի վրա բացվեց ժամանակավոր կամուրջը։ Այդ ժամանակ Թուրքիան և Ադրբեջանե սկսել էին Հայաստանի շրջափակումը, իսկ Վրաստանը ներքաշվել էր քաղաքացիական պատերազմի։ 2007 թվականի մարտի 19-ին Սյունիքի մարզի ծայրամասային Ագարակ քաղաքում՝ հայ-իրանական սահմանի ոլորտում, տեղի է ունեցել Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը միմյանց կապող գազատարի գործարկման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել երկու երկրների նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Մահմուդ Ահմադինեժադը[3][4]։

Արցախյան պատերազմի տարիներին սնունդը և վառելիքը Հայաստան էր գալիս Իրանի՝ Մեղրիի ճանապարհով։

Սահմանի վերահսկողություն խմբագրել

1992 թվականին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանին հայ սահմանապահների հետ միասին հաստատվել են ռուս սահմանապահներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԿՀՎ ձեռնարկ՝ Հայաստանի և Իրանի սահմանային զարգացումներ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին կապերը Վրաստանի և Հայաստանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Հայաստանը սկսել է օգտագործել իրանական գազը՝ բացվել է հայ-իրանական գազատար
  4. Հայ-իրանական գազատարի բացումը նոր էջ է բացում երկու երկրների հարաբերություններում