Սոֆուլու, նախկին բնակավայր Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի արևելքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։

Գյուղ
Սոֆուլու
Sofulu
ԵրկիրՀայաստան Հայաստան/Ադրբեջան Ադրբեջան
ՇրջանՏավուշի մարզ/Ղազախի շրջան
Ժամային գոտիUTC+4
Սոֆուլու (Հայաստան)##
Սոֆուլու (Հայաստան)
Սոֆուլու (Ադրբեջան)##
Սոֆուլու (Ադրբեջան)

Խորհրդային Միության ժամանակաշրջանում բնակավայրը ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-1994 թվականների Արցախյան պատերազմի ընթացքում, այն ընդգրկվեց Հայաստանի Հանրապետության տարածքում։ Համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում[1], իսկ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն տեղակայված է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում[2]։

2023 թվականի մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ ինքը Սոֆուլու կոչվող տարածքը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս[3]։

Տեղադրություն խմբագրել

Սոֆուլուի տարածքը տեղակայված է հարավում Ազատամուտ գյուղի, հարավ-արևելքում Աղստև գետի, արևմուտքում Մ 16 միջպետական նշանակության ճանապարհի (Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի), հյուսիս-արևելքում հայ-ադրբեջանական շփման գծի միջև։

Պատմություն խմբագրել

Թուրքաբնակ գյուղը հիմնվել է 19-րդ դարի վերջին նստակյացության անցած անասնապահ թուրքերի կողմից[4]։ Հայտնի է, որ 1886 թվականին գյուղում բնակվել է 103 թուրք[5]։

Խորհրդային Միության Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային և անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովը 1929 թվականի հուլիսի 19-0-ի իր որոշմամբ Սոֆուլուն ընդգրկել է Դիլիջանի գավառի մեջ[6]։ Հետագայում առանձնացվել է Խորհրդային Հայաստանից և ներառվել Խորհրդային Ադրբեջանի կազմում։

Սոֆուլուն Խորհրդային Միության կազմում գտնվող Ադրբեջանական ԽՍՀ-ի անկլավ էր Խորհրդային Հայաստանի տարածքում[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման։
  2. Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման։
  3. «Ադրբեջանի 86․6 հազար քկմ մեջ մտնում են նաեւ անկլավները»․ Նիկոլ Փաշինյան, (արխիվացված 22․05․2023 թվականին)։
  4. Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երեւան, 2004, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine)։
  5. “Елисаветопольская губерния. свод статистических данных, извлеченных из посемейных списков населения Кавказа”, Тифлис, 1888, с. 152-153.(ռուս.)
  6. «Սոֆլու, Բարխուդարլու եւ Ոսկեպար գյուղերը 1929 թ. -ին հանձնվել են Դիլիջանի գավառին․ Արման Թաթոյան»:
  7. «PanARMENIAN.Net - Mobile». panarmenian.net. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.