Շահապոնքի շրջան (ադրբ.՝ Şahbuz rayonu), շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Շահբուզ քաղաքն է[1]։

Picto infobox map.png
Շահբուզի շրջան
ադրբ.՝ Şahbuz rayonu
Shahbuz District in Azerbaijan 2021.svg
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՆախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ
Ներառում է24 բնակավայր
ՎարչկենտրոնՇահբուզ
Խոշորագույն քաղաքՇահբուզ
Ամենաբարձր կետՍալվարդ (3161 մ)
ԲԾՄ1263 մետր
Հիմնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն (01․01․2017)24,900
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Տարածք83,658
Shahbuz Rayon.png
Հիմնադրված էՕգոստոսի 8, 1930 թվական թ.
ISO 3166-2 կոդAZ-SAH
Փոստային ինդեքսներ7100
Ավտոմոբիլային կոդ71

ՊատմությունԽմբագրել

Ժամանակակից պատմությունԽմբագրել

Շահբուզի շրջանը ձևավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին։ 1963 թվականի հունվարի 4-ին շրջանը լուծարվում է և ներառվում Նախիջևանի շրջանի (ներկայիս Բաբեկի շրջանի) կազմում։ 1965 թվականի հունվարի 6-ին կրկին վերականգնվում է շրջանի կարգավիճակը[1]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Վարչատարածքային նկարագիր և տեղադրությունԽմբագրել

Շահբուզի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակից է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Սյունիքի մարզերին[1]։

Շահբուզի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 83,658 կմ2։ Վարչական կենտրոնը Շահբուզ քաղաքն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանն ունի նաև 1 ավան և 22 գյուղ[1]։

ԼեռնագրությունԽմբագրել

Շրջանի տարածքը զբաղեցնում են Զանգեզուրի և Վայքի լեռները։ Շրջանի ամենաբարձր կետը Սալվարդ լեռն է, որն ունի 3161 մ բարձրություն[1][2]։

ՋրագրությունԽմբագրել

Շահբուզի շրջանի տարածքով հոսում են Նախիջևան, վերջինի վտակներ հանդիսացող Շահպոնք, Սալվարդ և այլ գետեր։ Շրջանի տարածքում են գտնվում Հեյդար Ալիևի ջրամբարը, Բաթաբաթի լիճը և այլն [1]։

ԿլիմաԽմբագրել

Տարվա եղանակով պայմանավորված՝ Շահբուզի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր է, իսկ ձմռանը՝ ցուրտ[1]։

ԲնակչությունԽմբագրել

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 24,900 է[1]։

ՏնտեսությունԽմբագրել

Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են հատկապես մեղվապահությունն ու անասնապահությունը[1]։

Կրթություն և գիտությունԽմբագրել

Շահբուզի շրջանում գործում է 23 հանրակրթական դպրոց, 6 արտադպրոցական և 1 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 2 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 29 գրադարան[1]։

ՄշակույթԽմբագրել

Շրջանում գործում է մեկ թանգարան, «Արազ» կինոթատրոնը[1]։

ԱռողջապահությունԽմբագրել

Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 2 տարածքային հիվանդանոց, 10 բժշկական ամբուլատորիա, 11 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, 1 ֆելդշերական հենակետ, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «Շահբուզի շրջանի մասին տեղեկություններ nakhchivan.az կայքում» Archived 2015-04-09 at the Wayback Machine. (արխիվացված(ռուս.)
  2. Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988, էջ 473։