Հայաստանի վիզային քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության վիզային քաղաքականությունը Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունն է Հայաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտք գործելու կարգի ոլորտում։

Հայաստանի վիզային քաղաքականությունը

Հայաստանի տարածք մուտք գործելու համար պետությունների մեծ մասի քաղաքացիներին վիզայի նախնական ստացումն անհրաժեշտ չէ։ Մեծ թվով պետությունների քաղաքացիներին վիզան տրամադրվում է Հայաստան մուտք գործելու պահին։

Հայաստանի հետ ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների ցանկ խմբագրել

Հայաստան մուտք գործելու համար 52 պետությունների քաղաքացիներից վիզա չի պահանջվում։

2016 թ. փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետությունը և   Մակաոն ստորագրեցին համաձայնագիր մուտքի արտոնագրային ռեժիմը փոխադարձաբար վերացնելու մասին։ Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի վավերացումից հետո։

Նախատեսվում է ոչ վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրերի ստորագրում խմբագրել

Հատուկ պայմաններ խմբագրել

Պետություններ, որոնց քաղաքացիներին վիզաները տրվում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում` առանց հրավերի։

Պետություններ, որոնց քաղաքացիներին վիզաները տրվում են բացառապես ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում` հրավերի առկայության դեպքում։

Վիզայի ստացման ընթացակարգի դյուրացման նպատակով ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը կիրառում է նաև էլեկտրոնային վիզա։

Այլ պետություններ խմբագրել

Մյուս բոլոր պետությունների քաղաքացիները, ինչպես նաև «Հատուկ պայմաններ» բաժնում նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները կարող են ստանալ 120-օրյա վիզա ՀՀ սահմանային անցակետերում։