Հակոբ Առաքելյան

հայազգի ֆրանսիացի դիմահարդար
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Առաքելյան (այլ կիրառումներ)

Հակոբ Բարսեղի Առաքելյան կամ Հակոբ Վասիլի Առաքելյան (հոկտեմբերի 9, 1894(1894-10-09)[1], Կրասնոդար, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1977(1977-11-11)[1], Բուլոն Բիյանկուր և Փարիզ, Իլ-դը-Ֆրանս), հայազգի ֆրանսիացի դիմահարդար։

Հակոբ Առաքելյան
ֆր.՝ Hagop Arakelian
Դիմանկար
Հակոբ Առաքելյանը դերասան Ժան Մարեին «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի համար դիմահարդարելիս
Ծնվել էհոկտեմբերի 9, 1894(1894-10-09)[1]
ԾննդավայրԿրասնոդար, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 11, 1977(1977-11-11)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԲուլոն Բիյանկուր կամ Փարիզ, Իլ-դը-Ֆրանս
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդիմահարդար

ԿենսագրությունԽմբագրել

Հակոբ Առաքելյանը ծնվել է 1894 թ. հոկտեմբերի 9–ին Ռուսաստանի Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար) քաղաքում։

Մահացել է 1977 թ. նոյեմբերի 11–ին, Փարիզում։ Թաղված է Փարիզի արվարձանում գտնվող Բուլոն Բիլանկուրի կամ Բուլոնի (ֆրանսերեն Boulogne-Billancourt) նոր գերեզմանատանը։

Լրագրող և հասարակական գործիչԽմբագրել

  • 1910–1930 թթ. եղել է սպորտային լրագրող։
  • 1917 թվականին մասնակցել է Փարիզում ռուս էմիգրանտ ֆուտբոլիստների ասոցիացիայի հիմնադրմանը։
  • 1922 թվականից Ռուսական սպորտային ընկերության (РСО – Российское спортивное общество) քարտուղարն է եղել։ «Պոսլեդնիե նովոստի» («Последние новости»–վերջին նորություններ) նորությունների թողարկման սպորտային բաժինն է վարել։ Համագործակցել է «Ռուսկայա միսլ» («Русская мысль» – ռուսական միտք) թերթի հետ։
  • 1955 թվականին Փարիզում ղեկավարել է Հակոբ Գյուրջյանի ստեղծած Լև Տոլստոյի հուշարձանի բացման արարողությունը։

ԴիմահարդարԽմբագրել

Փարիզում հաճախել է Արվեստների և արհեստների դպրոցների կուրսեր, աշակերտել է հայ դերասան Ա. Շահխաթունուն, որի ղեկավարությամբ տիրապետել է դիմահարդարման արվեստին։

  • Սկսած 1930 թվականից կինոյի դիմահարդար է աշխատել (ավելի քան 150 ֆիլմերում)։
  • 1946 թվականին Փարիզի Բարձրագույն կինեմատոգրաֆիական դպրոցին առընթեր բացել է դիմահարդարման արվեստանոց, որի տնօրենն է եղել։
  • 1938 թվականին ընտրվել է Փարիզի Կինեմատոգրաֆիայի դիմահարդարների ակումբի քարտուղար, Կինոյի հեղինակների և տեխնիկների միավորման անդամ։

Դիմահարդարել է 300-ից ավելի հայ և այլազգի դերասանների, այդ թվում՝ Շ. Ազնավուրին, Մ. Մորգանին, Ժ. Մարեին, Լ. Օլիվիեին։ Դիմահարդարել է Բ. Բարդոյին «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմում (Et Dieu… créa la femme), որը ճանաչում բերեց դերասանուհուն։ Ժ. Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը»[3] («La belle et la bête» 1946) ֆիլմում գլխավոր հերոսը ներկայացնող Ժան Մարեի հրեշի դիմակի հեղինակն է եղել։

Առաքելյանը դասավանդել է Փարիզի Գեղեցկության ակադեմիայում։ Դասախոսություններով հանդես է եկել ԽՍՀՄ–ում (Մոսկվա, Լենինգրադ, Երևան), Իտալիայում, Իսպանիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում և այլուր։ 1959 թ.-ին Առաքելյանի և ֆրանսահայ մշակութային միության գործիչ Ա. Դարբինյանի ջանքերով Երևան են փոխադրվել քանդակագործ Հ. Գյուրջյանի 507 աշխատանքները։

ԸնտանիքԽմբագրել

Կինը՝ Առաքելյան Տատյանա Ռոբերտովնան, օրիորդական ազգանունը Էրիքսոն։ Առաջին ամուսնությամբ եղել է Հակոբ Գյուրջյանի (1881-1948 թթ.) կինը, կրել է ամուսնու ազգանունը։ Նրա մահից հետո Տատյանան ամուսնացել է Հակոբ Առաքելյանի հետ և վերցրել է Առաքելյան ազգանունը։ Զբաղվել է բարեգործությամբ։ 1958 թվականին Երևանում գտնվող Հայաստանի ազգային պատկերասրահին է փոխանցել Հակոբ Գյուրջյանի 400 աշխատանքներ։

Կոչումներ և պարգևներԽմբագրել

  • Նախկին կոմբատանտների (комбатант–գումարտակի հրամանատար) հայ սպաների միության անդամ, ընտրվել է ղեկավար
  • Ֆրանսիական բանակի նախկին կոմբատանտների սպաների միության հիմնադիրներից մեկն է եղել, գլխավոր քարտուղարը (1947), նախագահը (1967) (á titre etranger)
  • Հայկական եկեղեցական խորհրդի անդամ։

Պարգևատրվել է.

Ֆիլմերի դիմահարդարԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Культурный центр Дом-музей Марины Цветаевой
  3. Գեղեցկուհին և հրեշը (ֆիլմ 1946) Տեսարաններ ֆիլմի դիմահարդարման աշխատանքներից
  4. Hagop Arakelian

ԳրականությունԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։