Արթուր Դարբինյան

հայ դերասան

Արթուր Դարբինյան (հուլիսի 2, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Արթուր Դարբինյան
Ծնվել էհուլիսի 2, 1961(1961-07-02) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Երևանի Էլեկտրոմեխանիկական տեխնիկումում և Հասարակական արտոնագրության ինստիտուտում, 1984-1988 թվականներին՝ Մոսկվայի համամիութենական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի դերասանական բաժնում՝ Եվգենի Սիմոնովի, ապա՝ Արմեն Ջիգարխանյանի արվեստանոցում։

Բնակվում է Միացյալ Նահանգներում, հանդես է եկել մի շարք հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները՝ «Խե՛լք հավաքիր», «X-մարդիկ՝ առաջին դաս», «Վրիժառուները»։ Դարբինյանը խաղացել է նաև մի քանի ամերիկյան գովազդային հոլովակներում։

Հայկական կինոարդյունաբերության մեջ Դարբինյանը հայտնի դարձավ իր բեկնումնային դերով՝ մարմնավորելով Բաշին 1991 թ. նկարահանված Անիծվածները ֆիլմում։ 2011 թ. Դարբինյանին հրավիրում են խաղալու «Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալում։

Դերերը կինոյում խմբագրել

  • 1991 - ԱնիծվածներըԲաշ
  • 1999 - Իսկական սեր – տաքսու վարորդ
  • 2000 - Ամբողջ օր գիշեր – վարդագույն հսկա
  • 2000 - Վերջին պրոդյուսեր – Նիդալ
  • 2000 - Հրեշտակների քաղաք – Բատյուշկա
  • 2001 - Դողեր – ռուս N 1
  • 2003 - Լրտեսուհի – նախարարության պաշտոնակալ
  • 2003 - Մերած դորձ – Իվան Մեդվեդենկո
  • 2004 - Ենթավարպետ
  • 2006 - Թմբրախոտ – Արամ Քեշիշյան
  • 2007 - Շտապ օգնություն – Փափազյան
  • 2008 - Խե՛լք հավաքիրվատ ռուս տղա
  • 2008 - Իմ անձնական թշնամի – Վլադիմիր
  • 2009 - Հովատակ – համադրող ընկեր
  • 2009 - Գաղտնի ընկերուհի – ակումբի տեր
  • 2009 - Երկու ու կես մարդ – Ջո
  • 2010 - 2011 - Միջին հասակի մարդիկ – Մահմուդ
  • 2011 - Կոտչի գռողի ծոծը – ռուս բանդիտ
  • 2011 - Պատիժ – Մեռդոկ
  • 2011 - X-մարդիկ՝ առաջին դասԱրալ ծովի նավապետ
  • 2012 - ՎրիժառուներըՀանաշխահային անվտանգության խորհուրդի անդամ
  • 2012 - Որոնող – ռուս քահանա
  • 2012 - Իմ քեռի Ռաֆայելը – Վարդան
  • 2012 - Աֆղանացի ֆերմերի որդի – Նավիդ

Հմումներ խմբագրել