Սաշա Գիտրի
Ալեքսանդր Ժորժ Պիեր Գիտրի կամ Սաշա Գիտրի (փետրվարի 21, 1885[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 24, 1957[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ Գրել է շուրջ 124 թատերական ներկայացումներ, որոնցից շատերը հաջողություն են ունեցել։ 36 ֆիլմերի ռեժիսոր է, որոնցից 17-ն իր գրած ներկայացումների էկրանավորումն են։ Գիտրին խաղացել է վերջիններիս մեծ մասում («Մի խաբեբայի սիրավեպը», «Ցանկալին», «Իմ հայրը ճիշտ էր» և այլ ֆիլմերում)։
Սաշա Գիտրի ֆր.՝ Sacha Guitry | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 21, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 24, 1957[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Ժանսոն-դը-Սայի լիցեյ |
Մասնագիտություն | սցենարիստ, դրամատուրգ, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, լիբրետիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեղինակ և ռեժիսոր |
Ամուսին | Jacqueline Delubac?, Geneviève Guitry?, Շառլոտա Լիզես, Yvonne Printemps? և Լանա Մարկոնի |
Ծնողներ | հայր՝ Լյուսեն Գի, մայր՝ Renée Delmas? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գոնկուրյան ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Երիտասարդություն Խմբագրել
Ալեքսանդր կամ Սաշա Գիտրին[5] կոմիկ դերասան Լյուսիեն Գիտրիի և հայտնի լրագրող Ռընե Դելմաս դը Պոն-Ժեստի դուստր Ռընե Դելմասի որդին է։ Գիտրին իրենց ընտանիքի չորս արու զավակներից երրորդն էր, նրա երկու եղբայրները ծնվելուց շատ չանցած մահացել են։ Ավագ եղբայրը՝ Ժանը, ով ծնվել էր 1884 թվականին Սանկտ Պետերբուրգում, դարձել է կոմիկ դերասան ու լրագրող, սակայն մահացել է տրանսպորտային պատահարի հետևանքով՝ 1920 թվականին։
Սաշայի ծնողները բաժանվել են 1885 թվականին, պատճառը հոր սիրավեպն էր Սառա Բեռնարի հետ։ Բաժանումը պաշտոնապես գրանցվել է 1889 թվականի փետրվարին, իսկ Սաշային հանձնել են մոր խնամակալությանը։
Դեբյուտներ Խմբագրել
Ֆրանսիս դը Կրուասեի խորհրդով Գիտրին իր առաջին ստեղծագործությունը հանձնել է Մարգրիտ Դըվալին, ով Մաթուրինների թատրոնի տնօրենն էր այդ ժամանակ։ Վերջինս համաձայնել է բեմադրել այդ ներակայացումը՝ պայմանով, որ այն օպերետի վերափոխվի։
Այնուհետև Լյուսիեն Գիտրին, ով Վերածննդի թատրոնն էր ղեկավարել, նպաստել իր որդու՝ որպես կոմիկ դերասանի առաջին քայլերին՝ 1904 թվականին Մորիս Դոնեի Աստիճանը ներկայացման մեջ՝ Լորսե կեղծանունով։ Սրա շնորհիվ Գիտրին ծանոթացել է հոր սիրուհու՝ Շառլոտ Լըզեսի հետ։ Հայր ու որդի թշնամացել են, որը տևել է 13 տարի։ Սաշան ու Շառլոտն ամուսնացել են 1907 թվականի օգոստոսի 14-ին՝ Օնֆլյողում։
Թատրոնից կինո Խմբագրել
Սաշա Գիտրին եղել է կինոյի լուրջ քննադատ ու այն ստորադասել է թատրոնին՝ համարելով, որ վերջինս դրամատիկ աշխատանքների ներկայացման լավագույն վայրն է[6]։ Մինչդեռ, հետպատերազմյան տարիներին եղել է նաև ֆիլմերի սցենարիստ (օրինակ՝ Ֆերնանդելի՝ Ադեմարը կամ ճակատագրի խաղալիքը 1951 թվականին նկարահանված ֆիլմի, Ռալֆ Հաբիբի՝ 1960 թվականին նկարահանված «Բռնեք գողին» ֆիլմի սցենարիստ)։
Մի շարք աշխատությունների հեղինակ է։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ Diminutif russe d'Alexandre.
- ↑ Créé le même soir que Les Desseins de la providence.