Եվ Աստված ստեղծեց կնոջը (ֆիլմ, 1956)

ֆիլմ, 1956

«Եվ Աստված ստեղծեց կնոջը» (ֆր.՝ Et Dieu… créa la femme), Ռոժե Վադիմի ֆրանս-իտալական դրամատիկ կինոնկար` իր կնոջ Բրիժիդ Բարդոյի մասնակցությամբ, 1956 թվական:

Picto infobox cinema.png
Եվ Աստված ստեղծեց կնոջը
Et Dieu… créa la femme
ԵրկիրՖրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրդրամա[1][2] և ռոմանտիկ ֆիլմ[1][2][3]
Թվական1956
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌոժե Վադիմ[1][2][4][3]
ՊրոդյուսերՌաուլ Լևի և Ignace Morgenstern?
Սցենարի հեղինակՌոժե Վադիմ և Ռաուլ Լևի
ԴերակատարներԲրիժիտ Բարդո[2][4][5][3], Կուրդ Յուրգենս[5], Ժան-Լուի Տրենտինյան[4][5], Իզաբել Քորի[5], Քրիստիան Մարկան[5], Ժանա Մարկեն[5], Ժան Տիսե[5], Ժան Լեֆևր[5], Մարի Գլորի[5], Ժորժ Պլժուլի[5], Կառլոս Վալդես, Կլոդե Վեգա[5], Գայ Հենրի[5], Ժակ Սիրոն[5], Լեոպոլդո Ֆրանսես, Լյուսեն Կալման[5], Paul Faivre?[5], Ֆիլիպ Գրենե[5], Ռաուլ Լևի[5] և Ռոժե Վադիմ[5]
ՕպերատորArmand Henri Julien Thirard?
ԵրաժշտությունPaul Misraki?
ՄոնտաժՎիկտորիա Մերկանտոն
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրՍեն-Թրոպե
Տևողություն95 րոպե

ՍյուժեԽմբագրել

Սյուժեի կենտրոնում զգայուն և գեղեցիկ կնոջ փոխհարաբերություններն են տարբեր տղամարդկանց հետ` եսասերի, ռոմանտիկի, ցինիկի:

Ժյուլետը մանկատան նախկին սան է, ապրում է Սեն Տրոպե առողջարանային քաղաքում` իր խնամակալների մոտ և վատ դաստիարակված, անբարո աղջկա համբավ ունի` շնորհիվ իր խենթացնող արտաքինի և աղջկական վաղ զգայունակության: Սան Տրոպեի բոլոր տղամարդիկ խելակորույս հետապդում են նրան, սակայն Ժյուլետը կույս է և ընդդիմանում է նրանց, այդ պատճառով էլ որպես վրեժ նրա մասին վատ լուրեր են տարածում: Ժյուլետը տանջվում է մարմնական ցանկություններից, վարքի խիստ կանոններից և այն բանի գիտակցումից, թե ինչ լուրեր են տարածում իր մասին:

Միակը, որի նկատմամաբ Ժյուլետն անտարբեր չէ, Անտուան Տարդյեն է (Քրիստիան Մարկան)` պատվարժան ընտանիքի ավագ որդին: Անտուանին ևս դուր է գալիս Ժյուլետը, բայց նա չի ուզում ամուսնանալ մի աղջկա հետ, որին ամբողջ քաղաքն անբարո է համարում: Իսկ Անտուանի ռոմանտիկ և ազնիվ կրտսեր եղբայրը` Միշելը (Ժան Լուի Տրենտինյան), վախվխելով սիրահարված է Ժյուլետին և երջանիկ կլիներ, եթե աղջիկը իր վրա ուշադրություն դարձներ: Երիտասարդ հերոսուհուց իր ակնկնկալիքներն ուներ նաև ոչ երիտասարդ, հարուստ Էրիկ Կարադինը (Կուրդ Յուրգենս):

Երբ Ժյուլետի առջև իրական սպառնալիք է դառնում մանկատուն վերադառնալը, Էրիկի գլխում ցինիկ միտք է ծագում. կազմակերպել Ժյուլետի ամուսնությունը միամիտ Միշելի հետ (քանի որ Անտուանի համար հասարակական կարծիքը թանկ է իր զգացմունքներից), այնուհետև խլել երիտասարդ կնոջն ու նրան դարձնել իր սիրուհին: Միշելը, չկասկածելով իր ապագա դավաճանված ամուսնու կերպարի մասին, մեծ ուրախությամբ պատրաստ էր փրկել Ժյուլետին մանկատուն վերադառնալուց: Ժյուլետը, որը Միշելի հանդեպ ընկերական զգացմունքներ ուներ, ցանկանալով պահպանել իր ազատությունը, համաձայնում է ամուսնանալ: Անտուանը հեգնանքով էր նայում իր "հիմար" եղբորը, սակայն ինքն էլ իր շահն էր փնտրում այդ ամենում: Սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյունքում այս բոլոր տղամարդկանցից ում է ընտրում անկանխատեսելի և զգացմունքային հերոսուհին:

ԴերերումԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել