Ռոժե Վադիմ
Ռոժե Վադիմ (ֆր.` Roger Vadim, իրական անունը` Վադիմ Պլեմյաննիկով, հունվարի 26, 1928[1][2][3][…], Փարիզ[4] - փետրվարի 11, 2000[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիական կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր:
Ռոժե Վադիմ ֆր.՝ Roger Vadim | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Մահացել է | փետրվարի 11, 2000[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, լրագրող, թատրոնի դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր |
Աշխատավայր | Paris Match |
Ամուսին | Բրիժիտ Բարդո, Ջեյն Ֆոնդա, Annette Vadim?, Marie-Christine Barrault?, Catherine Marie Helene Schneider? և Marie-Christine Barrault? |
Ծնողներ | հայր՝ Igor Plemiannikov?[3] |
Երեխաներ | Քրիստիան Վադիմ, Վանեսա Վադիմ, Nathalie Vadim? և Vania Plemiannikov?[3] |
Roger Vadim Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ռոժե Վադիմը ծնվել է Փարիզում: Նրա հայրը` ազգությամբ ռուս Իգոր Նիկոլաևիչ Պլեմյաննիկովը, ֆրանսիական դիվանագետ էր Եգիպտոսում և Թուրքիայում, ուր և անցել էր Վադիմի մանկությունը, իսկ մայրը` Մարիա-Անտուանետա Արդիլուզը, դերասանուհի էր: Հոր մահից հետո, Վադիմը մոր հետ վերադարձել է Ֆրանսիա:
1944-1947 թվականներին, դերասանական վարպետության դասընթացներ անցնելուց հետո, Ռոժե Վադիմը թատրոնում խաղացել է ոչ մեծ դերեր: Այդ տարիներին նա նույնիսկ վեպ էր գրել, որը ներկայացրել էր գրող Անդրե Ժիդին: Վերջինս քննադատորեն էր մոտեցել Վադիմի գրական նկրտումներին, սակայն նրան ծանոթացրել էր ռեժիսոր Մարկ Ալեգրեի հետ, որի մոտ էլ Վադիմն սկսեց աշխատել որպես օգնական և սցենարների համահեղինակ: Միաժամանակ «Paris Match»-ում աշխատում էր որպես լրագրող:
1956 թվականին Ռոժե Վադիմը նկարահանել է «Եվ Աստված ստեղծեց կնոջը» կինոնկարը, որտեղ հանդես էին եկել Բրիժիտ Բարդոն և Ժան-Լուի Տրենտինյանը: Ֆիլմը Վադիմին հայտնիություն բերեց: Նրա կողմից նկարահանած հետագա ֆիլմերից կարելի է նշել «Վտանգավոր կապեր» (1959 թ.), «Մեռնել հաճույքից» (1960 թ.), «Անառակություն և առաքինություն» (1963 թ.), «Բարբարելլա» (1968 թ.) և այլ կինոնկարներ, որտեղ նկարահանվել են Ժերար Ֆիլիպը, Ժաննա Մորոն, Աննետ Ստրոյբերգը, Կատրին Դենյովը, Ջեյն Ֆոնդան և ուրիշներ:
1980-ական թվականների սկզբին Ռոժե Վադիմը խաղացել է ամերիկյան ֆիլմերում և նկարահանել հեռուստաֆիլմեր, բեմադրել ներկայացումներ: Կյանքի վերջին տարիներին զբաղվել է գրական գործունեությամբ և հրատարակել մի քանի գիրք:
Անձնական կյանքըԽմբագրել
1952 թվականին Ռոժե Վադիմը ամուսնացել է այն ժամանակ դեռևս քիչ հայտնի Բրիժիտ Բարդոյի հետ: Նրանք բաժանվել են 1957 թվականին: 1958 թվականին ամուսնացել է դանիացի դերասանուհի Աննետ Ստրոյբերգի հետ: Նրանք ունեցել են մեկ դուստր և երկու տարի անց ամուսնալուծվել են:
1960 թվականին Վադիմը ծանոթացել է 17-ամյա Կատրին Դենյովի հետ և որոշ ժամանակ անց դերասանուհին տեղափոխվել է նրա մոտ ապրելու: Նրանք ունեցել են մեկ որդի: Կատրին Դենյովի հետ կապերը խզելուց հետո, Ռոժե Վադիմը 1965 թվականին ամուսնացել է Ջեյն Ֆոնդայի հետ և ունեցել մեկ դուստր: Նրանք ամուսնալուծվել են 1973 թվականին:
Բացի այդ, Ռոժե Վադիմը ամուսնացած է եղել Կատրին Շնայդերի (Վադիմի կրտսեր որդու մայրն է), սցենարիստ Էնն Բիդերմանի և դերասանուհի Մարի-Քրիստին Բարրոյի հետ:
Ռոժե Վադիմը մահացել է Փարիզում, 2000 թվականի փետրվարի 11-ին` քաղցկեղից: Վերջին օրերին նրան խնամում էին նրա այրին` Մարի-Քրիստին Բարրոն և բոլոր չորս երեխաները: Հուղարկավորությանը ներկա էին նաև նրա նախկին կանայք` Բրիժիտ Բարդոն, Ջեյն Ֆոնդան, Աննետ Ստրոյբերգը և Կատրին Շնայդերը:
ՖիլմագրությունըԽմբագրել
Ռեժիսոր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1956 | Եվ Աստված ստեղծեց կնոջը | Et Dieu... créa la femme |
1957 | Ով գիտի (Երբեք չես իմանա) | Sait-on jamais... |
1958 | Լուսնալույսի ակնագործները | Les bijoutiers du clair de lune |
1959 | Վտանգավոր կապեր | Les liaisons dangereuses |
1960 | Մեռնել հաճույքից | Et mourir de plaisir |
1961 | Սանձերն արձակելով | La bride sur le cou |
1962 | Յոթ մահացու մեղքերը | Les sept péchés capitaux |
1962 | Մարտիկի հանգիստը | Le repos du guerrier |
1963 | Անառակություն և առաքինություն | Le vice et la vertu |
1963 | Դղյակը Շվեդիայում | Château en Suède |
1964 | Կարուսել | La ronde |
1966 | Ավար | La curée |
1968 | Երեք քայլ ցնորքի մեջ | Histoires extraordinaires |
1968 | Բարբարելլա | Barbarella |
1971 | Եթե դու հավատում ես, աղջնակ (Սիրունիկ աղջիկներ, շարք կանգնեք) | Pretty Maids All in a Row |
1972 | Հելլե | Hellé |
1973 | Եթե Դոն Ժուանը կին լիներ (Դոն Ժուան-73) | Don Juan 73 |
1974 | Սպանված աղջիկը | La jeune fille assassinée |
1976 | Հավատարիմ կինը | Une femme fidèle |
1980 | Գիշերային խաղեր | Night Games |
1981 | Դաժան պայքար | The Hot Touch |
1982 | Կախարդական պատմությունների թատրոնը | Faerie Tale Theatre |
1983 | Անակնկալների երեկույթը | Surprise Party |
1988 | Եվ Աստված ստեղծեց կնոջը | And God Created Woman |
1993 | Խելագար սեր | Amour fou |
1996 | Իմ հայրը ճիշտ էր | Mon père avait raison |
1997 | Կախարդական փայտիկի հարվածը | Un coup de baguette magique |
Սցենարիստ
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1950 | Մարիա Շապդելեն | Maria Chapdelaine |
1951 | Շանտաժ | Blackmailed |
1952 | Աղջիկն ու ուրվականը | La demoiselle et son revenant |
1954 | Սիրահարված Պարիսը | L'amante di Paride |
1955 | Ապագա աստղեր | Futures vedettes |
1956 | Կամակոր աղջիկը | Cette sacrée gamine |
1956 | Երիցուկի թերթիկները պոկելով | En effeuillant la marguerite |
1956 | Եվ Աստված ստեղծեց կնոջը | Et Dieu... créa la femme |
1957 | Ով գիտի (Երբեք չես իմանա) | Sait-on jamais... |
1958 | Լուսնալույսի ակնագործները | Les bijoutiers du clair de lune |
1958 | Եղիր գեղեցիկ և լռիր | Sois belle et tais-toi |
1959 | Վտանգավոր կապեր | Les liaisons dangereuses |
1960 | Մեռնել հաճույքից | Et mourir de plaisir |
1961 | Սանձերն արձակելով | La bride sur le cou |
1962 | Փարիզուհիները | Les Parisiennes |
1962 | Յոթ մահացու մեղքերը | Les sept péchés capitaux |
1962 | Մարտիկի հանգիստը | Le repos du guerrier |
1962 | Այնտեղ պարահանդեսը ղեկավարում է Սատանան | Et Satan conduit le bal |
1963 | Անառակություն և առաքինություն | Le vice et la vertu |
1963 | Դղյակը Շվեդիայում | Château en Suède |
1966 | Ավար | La curée |
1968 | Երեք քայլ ցնորքի մեջ | Histoires extraordinaires |
1968 | Բարբարելլա | Barbarella |
1972 | Հելլե | Hellé |
1973 | Եթե Դոն Ժուանը կին լիներ (Դոն Ժուան-73) | Don Juan 73 |
1974 | Սպանված աղջիկը | La jeune fille assassinée |
1976 | Հավատարիմ կինը | Une femme fidèle |
1983 | Անակնկալների երեկույթը | Surprise Party |
1993 | Խելագար սեր | Amour fou |
1997 | Կախարդական փայտիկի հարվածը | Un coup de baguette magique |
Դերասան
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1955 | Ապագա աստղերը | Futures vedettes |
1955 | Երկար ատամներ | Les Dents longues |
1956 | Եվ Աստված ստեղծեց կնոջը | Et Dieu... créa la femme |
1963 | Պղպեղով դրաժե | Dragées au poivre |
1965 | Տեղատվություն | Le reflux |
1972 | Չաո, Մանհեթեն | Ciao Manhattan |
1974 | Սպանված աղջիկը | La jeune fille assassinée |
1981 | Հարուստներ և հայտնիներ | Rich and Famous |
1985 | Գիշերում | Into the Night |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural https://enciclopedia.itaucultural.org.br/pessoa594759/roger-vadim (порт.) — São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118819429 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.