Բացել գլխավոր ցանկը

Բրիժիտ Ան-Մարի Բարդո[1][2] (ֆր.՝ Brigitte Anne-Marie Bardot, bʁiʒit baʁdo, սեպտեմբերի 28, 1934(1934-09-28)[3][4][5][6][7][8], Փարիզ, Ֆրանսիա[9]), ֆրանսիացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել։

Բրիժիտ Բարդո
ֆր.՝ Brigitte Bardot
Brigitte Bardot - 1962.jpg
Ծնվել էսեպտեմբերի 28, 1934 (85 տարեկան)
ԾննդավայրՖրանսիա Փարիզ, Ֆրանսիա
ԿրթությունՀատեմեր և Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացի
Մասնագիտությունկինոդերասանուհի և ֆոտոմոդել
Ակտիվ շրջան1952-1973
Ծնողներհայր՝ Louis Bardot?
Ամուսին(ներ)Ռոժե Վադիմ, Jacques Charrier? և Գունտեր Սակս
Համատեղ ապրող(ներ)Ժիլբեր Բեկո և Սերժ Գենսբուրգ
Պարգևներ և մրցանակներԲեմբի, Ոսկե տապանի շքանշան և Prix des intellectuels indépendants?
fondationbrigittebardot.fr
Commons-logo.svg Բրիժիտ Բարդո՝ Վիքիպահեստ

ԿենսագրությունԽմբագրել

Բրիժիդ Բարդոն ծնվել է 1934 թվականին, Փարիզում: Սովորել է կատակերգության ու պարարվեստի ուսումնարանում: Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Վիլլի Ռոզիեի «Մանինան՝ առանց քողի աղջիկը» ֆիլմում 1952 թվականին։ Ռեժիսոր Միշել Բուարոնի «Չարաճճի աղջիկը» կինոնկարում (1955) կատարած երկրորդական դերակատարումից հետո նա հռչակվեց Մարկ Ալեգրեի «Փետրաթելով մարգարտածաղիկը» (1957) և հատկապես Ռոժե Վադիմի «Եվ Աստվածը ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ (1956)։ Բարդոյի լավագույն կատարումներին կարելի է հանդիպել նաև Ռենե Կլերի «Մեծ զորավարժություններ (1956), ռեժիսորներ Կլոդ Օտան- Լարայի «Դժբախտության դեպքում» (1958), Քրիստիան- Ժակի «Բաբետան գնում է պատերազմ» (1959), Ռոժե Վադիմի «Գիշերային գոհարավաճառները» (1958), «Սանձը վզին» (1961) և «Զինվորի հանգիստը» (1962), Հանրի-Ժորժ Կլուզոյի «Ճշմարտությունը» (1960), Միշել Բուարոնի «Հռչակավոր սիրային պատմությունները» (1961), Յուրի Մալլի «Անձնական կյանք» (1961) և «Վիվա Մարիա» (1964), Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանքը» (1963), Միշել Դեվիլի «Արջը և տիկնիկը» (1970), Ռոբերտ Էնրիկոյի «Ռոմի պողոտան» (1971), Նինա Կոմպանեզի «Կոլին Տրուս-Շեմիսի շատ չքնաղ և զվարճալի պատմությունը» (1974), Ռոժե Վադիմի «Դոն Ժուան» (1973) և այլ կինոնկարներում:

1950-ական թվականներին Եվրոպայում համարվում էր «սեքս-խորհրդանիշ», ինչպես Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում։ Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմերում, ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում։

1973 թվականին ավարտելով իր կինոկարիերան՝ սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության բնագավառում։ 1990-ական թթ բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայում ներգաղթյալների ավելացման և իսլամի տարածման դեմ, արվամոլության և միջռասայական խառնամուսնությունների քննադատությամբ, ինչի պատճառով հինգ անգամ դատապարտվել է «ազգամիջյան թշնամանքի հրահրման» համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Films and Music by Brigitte Bardot»։ Rate Your Music։ Վերցված է 2010 թ․ մարտի 13 
  2. «Daily Celebrations ~ Brigitte Bardot, Cat Transformed ~ 25 August ~ Ideas to motivate, educate, and inspire»։ Dailycelebrations.com։ Վերցված է 2010 թ․ մարտի 13 
  3. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118506552 // Brigitte Bardot — 2012—2016.
  4. SNAC — 2010.
  5. filmportal.de — 2005.
  6. FemBio
  7. Munzinger-Archiv — 1913.
  8. Brockhaus Enzyklopädie
  9. 9,0 9,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118506552 // Gemeinsame Normdatei — 2012—2016.