Հակոբ Առաքելյան

հայազգի ֆրանսիացի դիմահարդար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Առաքելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Բարսեղի Առաքելյան կամ Հակոբ Վասիլի Առաքելյան (հոկտեմբերի 9, 1894(1894-10-09)[1][2], Կրասնոդար, Կուբանի մարզ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 11, 1977(1977-11-11)[1][2], Բուլոն Բիյանկուր), հայազգի ֆրանսիացի դիմահարդար։

Հակոբ Առաքելյան
ֆր.՝ Hagop Arakelian
Դիմանկար
Հակոբ Առաքելյանը դերասան Ժան Մարեին «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի համար դիմահարդարելիս
Ծնվել էհոկտեմբերի 9, 1894(1894-10-09)[1][2]
ԾննդավայրԿրասնոդար, Կուբանի մարզ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էնոյեմբերի 11, 1977(1977-11-11)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրԲուլոն Բիյանկուր
ԳերեզմանՊիեռ-Գրենյե պողոտայի գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունՕդեսայի ռազմական ուսումնարան (1916)[2]
Մասնագիտությունդիմահարդար
 Hagop Arakelian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հակոբ Առաքելյանը ծնվել է 1894 թհվականի ոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար) քաղաքում։

1916 թվականին ավարտել է Օդեսայի զինվորական դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սալոնիկի ճակատում հետևակային գնդի լեյտենանտ է եղել[4]։ 1916-1918 թվականներին հայկական բանակի սպա է եղել։

1921 թվականից հաստատվել է Փարիզում։ 1921-1922 թվականներին ծառայել է Ֆրանսիայի ալպերի հետևակային գնդում։ 1939-1945 թվականներին որպես օտարերկրյա լեգիոնի լեյտենանտ՝ Ֆրանսիական բանակում ստացել է կապիտանի կոչում։

Մահացել է 1977 թվականի նոյեմբերի 11-ին, Փարիզում։ Թաղված է Փարիզի արվարձանում գտնվող Բուլոն Բիլանկուրի կամ Բուլոնի (Boulogne-Billancourt) նոր գերեզմանատանը։

Լրագրող և հասարակական գործիչ

խմբագրել
  • 1910-1930 թվականներին եղել է սպորտային լրագրող։
  • 1917 թվականին մասնակցել է Փարիզում ռուս էմիգրանտ ֆուտբոլիստների ասոցիացիայի հիմնադրմանը։
  • 1922 թվականից Ռուսական սպորտային ընկերության (РСО – Российское спортивное общество) քարտուղարն է եղել։ «Պոսլեդնիե նովոստի» («Последние новости»–վերջին նորություններ) նորությունների թողարկման սպորտային բաժինն է վարել։ Համագործակցել է «Ռուսկայա միսլ» («Русская мысль» – ռուսական միտք) թերթի հետ։
  • 1955 թվականին Փարիզում ղեկավարել է Հակոբ Գյուրջյանի ստեղծած Լև Տոլստոյի հուշարձանի բացման արարողությունը։

Դիմահարդար

խմբագրել

Փարիզում հաճախել է Արվեստների և արհեստների դպրոցների կուրսեր, աշակերտել է հայ դերասան Ա. Շահխաթունուն, որի ղեկավարությամբ տիրապետել է դիմահարդարման արվեստին։

  • Սկսած 1930 թվականից կինոյի դիմահարդար է աշխատել (ավելի քան 150 ֆիլմերում)։
  • 1946 թվականին Փարիզի Բարձրագույն կինեմատոգրաֆիական դպրոցին առընթեր բացել է դիմահարդարման արվեստանոց, որի տնօրենն է եղել։
  • 1938 թվականին ընտրվել է Փարիզի Կինեմատոգրաֆիայի դիմահարդարների ակումբի քարտուղար, Կինոյի հեղինակների և տեխնիկների միավորման անդամ։

Դիմահարդարել է 300-ից ավելի հայ և այլազգի դերասանների, այդ թվում՝ Շ. Ազնավուրին, Մ. Մորգանին, Ժ. Մարեին, Լ. Օլիվիեին։ Դիմահարդարել է Բ. Բարդոյին «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմում (Et Dieu… créa la femme), որը ճանաչում բերեց դերասանուհուն։ Ժ. Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը»[5] («La belle et la bête» 1946) ֆիլմում գլխավոր հերոսը ներկայացնող Ժան Մարեի հրեշի դիմակի հեղինակն է եղել։

Առաքելյանը դասավանդել է Փարիզի Գեղեցկության ակադեմիայում։ Դասախոսություններով հանդես է եկել ԽՍՀՄ-ում (Մոսկվա, Լենինգրադ, Երևան), Իտալիայում, Իսպանիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում և այլուր։ 1959 թվականին Առաքելյանի և ֆրանսահայ մշակութային միության գործիչ Ա. Դարբինյանի ջանքերով Երևան են փոխադրվել քանդակագործ Հ. Գյուրջյանի 507 աշխատանքները։

Ընտանիք

խմբագրել

Կինը՝ Առաքելյան Տատյանա Ռոբերտովնան, օրիորդական ազգանունը Էրիքսոն։ Առաջին ամուսնությամբ եղել է Հակոբ Գյուրջյանի (1881-1948 թթ.) կինը, կրել է ամուսնու ազգանունը։ Նրա մահից հետո Տատյանան ամուսնացել է Հակոբ Առաքելյանի հետ և վերցրել է Առաքելյան ազգանունը։ Զբաղվել է բարեգործությամբ։ 1958 թվականին Երևանում գտնվող Հայաստանի ազգային պատկերասրահին է փոխանցել Հակոբ Գյուրջյանի 400 աշխատանքներ։

Կոչումներ և պարգևներ

խմբագրել
  • Նախկին կոմբատանտների (գումարտակի հրամանատար) հայ սպաների միության անդամ, ընտրվել է ղեկավար
  • Ֆրանսիական բանակի նախկին կոմբատանտների սպաների միության հիմնադիրներից մեկն է եղել, գլխավոր քարտուղարը (1947), նախագահը (1967) (á titre etranger)
  • Հայկական եկեղեցական խորհրդի անդամ։

Պարգևատրվել է.

Ֆիլմերի դիմահարդար

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Առաքելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 534