Կրոնը Կատալոնիայում



Circle frame.svg

Կրոնը Կատալոնիայում (2014)[1]     Հռոմի կաթոլիկ եկեղեցի (52.4%)     աթեիզմ (18.2%)     ագնոստիցիզմ (12%)     իսլամ (7.3%)     բողոքականություն (2.5%)     այլ կրոններ (2.3%)     բուդդիզմ (1.3%)     արևելյան ուղղափառ եկեղեցի (1.2%)     Եհովայի վկաներ (0.4%)     չկողմնորոշված (2.4%)

Բարսելոնայի մայր տաճարը գոթական ճարտարապետությամբ կառուցված վառօրինակ և հոյակերտ շինություն է։

Ինչպես Իսպանիայի մյուս տարածքներում, այնպես էլ Կատալոնիայում, բնակչության մեծամասնությունը դավանում է կաթոլիկ քրիստոնեություն։ Կատալոնիայի կրոնական կազմը բավականին բազմազան է։ Պատմականորեն, Կատալոնիայի բնակչությունը ձևավորվել է որպես քրիստոնյա ազգ՝ կաթոլիկ ուղղվածությամբ, սակայն 1980-ական թվականներից (գեներալ Ֆրանկոյի վարչակարգի տարիներ) ի վեր երկրի քրիստոնյա բնակչության թվաքանակը նվազման միտում ունի։ Փոխարենը՝ բնակչության շրջանում աճում է կրոնատյացության ցուցանիշը (այդ թվում՝ աթեիզմն ու ագնոստիցիզմը): Կատալոնիայի աշխարհիկացման գործընթացը սկսվել է 18-19-րդ դարերում։

Ըստ Կատալոնիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Կատալոնիայի բնակչության 56.5%-ը քրիստոնյա է, որոնցից 52.4%-ը կաթոլիկներ են, 2.5%-ը՝ բողոքականներ և ավետարանականներ, 1.2%-ը՝ ուղղափառ քրիստոնյաներ, իսկ 0.4%-ը՝ Եհովայի վկաներ: Միևնույն ժամանակ, բնակչության 18.2%-ը աթեիստ է, 12%՝ ագնոստիկ, 7.3%-ը` դավանում է իսլամ, 1.3%-ը՝ բուդդայականություն, իսկ մյուս 2.3%-ը կազմում են այլ կրոնների հետևորդները։

ՎիճակագրությունԽմբագրել

Կրոնն ըստ տարիքային կազմիԽմբագրել

Աղբյուր՝ ազգային վիճակագրական ինստիտուտ (2014)[1]
Կրոն 16–24 25–34 35–49 50–64 65+
Քրիստոնեություն 31.9% 39.0% 49.1% 65.9% 84.5%
կաթոլիկություն 28.0% 33.4% 44.4% 61.6% 82.1%
Եհովայի վկաներ - - - 1.1% 1.0%
ուղղափառություն 1.2% 2.6% 1.9% 0.4% -
պրոստեստանտիզմ 2.7% 3.0% 2.8% 2.8% 1.4%
աթեիզմ 35.0% 25.0% 19.6% 15.8% 5.2%
ագնոստիցիզմ 12.3% 16.8% 14.7% 10.7% 5.3%
իսլամ 14.4% 12.0% 9.7% 3.1% 1.0%
բուդդիզմ 2.4% 2.5% 2.0% 0.1% -
հուդայականություն - - - 0.1% -
այլ կրոններ 0.4% 2.5% 3.5% 1.7% 2.1%
անհայտ 3.7% 1.2% 0.7% 0.1% 0.9%
անորոշ - 1.1% 0.9% 2.7% 1.0%

Կրոնն ըստ Կատալոնիայի շրջաններիԽմբագրել

Աղբյուր՝ Կատալոնիայի ազգային վիճակագրական ծառայություն (2014)[1]
Կրոն Բարսելոնա Խիրոնա Լլեյդա Տառագոնա
Քրիստոնեություն 52.7% 60.6% 71.9% 70.6%
Կաթոլիկություն 49.2% 57.0% 65.7% 62.7%
Եհովայի վկաներ 0.5% 0.2% 0.2% 0.2%
Ուղղափառություն 0.5% 1.2% 3.5% 4.7%
Պրոտեստանտիզմ 2.5% 2.2% 2.5% 3.0%
աթեիզմ 19.7% 17.0% 14.5% 11.0%
ագնոստիցիզմ 14.0% 7.3% 3.5% 7.2%
իսլամ 6.5% 12.7% 7.7% 7.5%
բուդդայականություն 1.5% - 0.5% 1.5%
հուդայականություն - 0.2% - -
այլ կրոններ 2.7% 1.0% 1.2% 1.2%
անհայտ 1.2% 0.5% 0.2% -
անորոշ 1.5% 0.5% 0.2% 0.7%

ԿրոններԽմբագրել

Բահայի հավատԽմբագրել

Կատալոնիայի երկրամասում ապրում են բահայի հավատի շուրջ հազար հետևորդներ, որոնք 2014 թվականից ի վեր այստեղ հիմնել են ինը կենտրոններ[2]։ Առաջին բահայի խումբը Կատալոնիայում ստեղծվել է 1949 թվականին Բարսելոնայում, իսկ առաջին ֆորմալ կենտրոնը բացվել է Տեռասայի Վալյեսի արվարձանում։ Հենց այդ բնակավայրում էլ կենտրոնացած է Կատալոնիայի բահայի համայնքի մեծ մասը[3]։

Բահայի կրոնը հիմնված է Բաբի և Բահաուլլայի սուրբ գրվածքների ուսումնասիրությունների վրա։ Հիմնական թեմաներն են՝ Աստծո, կրոնի և մարդկության միասնությունը։ Հիշատակելով Աստվածահայտնության նախկին նմանօրինակ ուսումնասիրությունների մասին՝ Բահաուլլան հայտնում է, որ գոյություն ունի միայն մեկ կրոն՝ Աստվածային անփոխարինելի հավատը, հավերժությունը անցյալում և ապագայում։

Բահայի կրոնի դավանողները հիմնականում Կատալոնիայում բնակվող իրանական ծագում ունեցող անձինք են[4]։

ԲուդդայականությունԽմբագրել

Ըստ 2014 թվականի տվյալների՝ Կատալոնիայի բնակչության 1,3%-ը դավանում է բուդդայականություն[1]։ Ինքնավար համայնքի տարածքում առկա են 68 բուդդայական տաճարներ, որտեղ անցկացվում են կրոնական ծիսակատարություններ կատալոներեն, իսպաներեն, չինարեն և տիբեթերեն լեզուներով՝ արտացոլելով բուդդայական համայնքի էթնիկական ծագումը[5]։ Կատալոնիայի բուդդիստների մեծամասնությունը այստեղ հաստատված ներգաղթյալներն են, որոնք իսպանական հողեր ժամանել են Արևելյան Ասիայից։ Կատալոնիայի բուդդայական կառույցների մեծամասնությունը տիբեթական է։

ՔրիստոնեությունԽմբագրել

2014 թվականի տվյալներով Կատալոնիայի բնակչության 56.5%-ը դավանում է քրիստոնեություն[1]։ Քրիստոնյաների ճնշող մեծամասնությունը՝ 52.4%-ը, ունի կաթոլիկ ուղղվածություն[1] Կատալոնիայում կան նաև 6,701 կաթոլիկ եկեղեցիներ[6]։ Ուղղափառ քրիստոնեության կամ արևելյան կաթոլիկության հետևորդները կազմում են երկրամասի բնակչության 1,2%-ը[1]։ Ներկայումս Կատալոնիայում գործում են թվով 55 ուղղափառ եկեղեցիներ (այդ թվում և մեկ հայ առաքելական եկեղեցի): Դրանց մեծամասնությունը հունական ուղղափառ եկեղեցիներ են[7]։ Կատալոնիայի 2.5%-ը կազմում են բողոքականներն ու ավետարանականները[1]։ Կատալոնիայում գործում են 725 բողոքական և ավետարանական եկեղեցիները, որոնք հիմնականում կատարում են եկեղեցական ծիսակարգեր իսպաներեն, կատալաներեն, անգլերեն, ռումիներեն, ինչպես նաև ավելի քիչ քանակությամ՝ կորեերեն, ռուսերեն, պորտուգալերեն և աֆրիկաանս լեզուներով։ Այս ուղղվածության շատ հետևորդներ ներգաղթյալներ են Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից և Արևելյան Եվրոպայից: Շատ եկեղեցիները ավետարանական են, որոնցից 469-ը բաժին են հասնում պենտեկոստալիզմին, իսկ պատմական բողոքականությունը (անգլիկանիզմ, լյութերականություն, պրեսբիտերականիզմ) ներկայացված է եկեղեցիների ավելի քան 20%-ի տեսքով[8]։

Կատալոնացիների 0.4%-ը Եհովայի վկաներ են[1]։ Այստեղ գործում են Եհովայի վկաների 118 թագավորության սրահներ, որոնք կենտրոնացված են հիմնականում Բարսելոնայում։ Շարժման հետևորդների մեծ մասը էթնիկ կատալոնացիներ են[9]։ Մորմոնների համայնքը կազմված է 6000 անդամներից[10]։ Հիմնականում Կատալոնիայի մորմոնները Հարավային Ամերիկայի իսպանալեզու ներգաղթյալներն են[11][12]։

ՀինդուիզմԽմբագրել

Կատալոնիայում բնակվում են մեծ քանակությամբ հնդիկներ և պակիստանցիներ[13]։ Վերջիններիս կրոնական պահանջմունքների բավարարման նպատակով երկրամասում կան 27 հինդուիստական տաճարներ, որոնցից 14-ը գտնվում են Բարսելոնայում։ Հինդուիստական տաճարների մեծ մասը ծառայություններ մատուցում է իսպաներեն և կատալաներեն լեզուներով[14][15]։

ԻսլամԽմբագրել

 
Տորտոսայի հին սինագոգը

Կատալոնիայի բնակչության 7.3%-ը իսլամադավան է[1]։ Մուսուլմանական կրոնի հետևորդների կրոնական պահնաջմունքների համար նախատեսված են 256 մզկիթներ, որտեղ կրոնական ծեսերն անցկացվում են հիմնականում արաբերեն լեզուներով։ Կան նաև ուրդու և որոշ աֆրիկյան լեզուներով ծիսակատարություններ[16]։ Մզկիթների գրեթե ամբողջ մասն ունի սունիի ուղղություն և միայն մեկն է շիա ճյուղի (իրանական համայնքի համար): 2014 թվականի տվյալներով Կատալոնիայում գործում են հինգ իսլամական կազմակերպություններ՝ Կատալոնիայի իսլամական ֆեդերացիան (Federació Islàmica Catalana), Կատալոնիայի իսլամական ֆեդերացիայի խորհուրդը (Federació Consell Islàmic de Catalunya), Կատալոնիայի իսլամական համայնքների միությունը (Unió de Comunitats Islàmiques de Catalunya), Կատալոնիայի Իսլամական մշակութային կենտրոնների միությունը (Unió de Centres Culturals Islàmics de Catalunya) և Իսլամական խունտա (Junta Islàmica) հովանավորչական միությունը[17]։

ՀուդայականությունԽմբագրել

Կատալոնիայում բնակվում են շուրջ 15 հազար հրեաներ, որոնց համար նախատեսված են չորս սինագոգեր[18]։ Սակայն, ոչ բոլոր հրեաներն են դավանում հուդայականություն։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ կատալոնաբնակ հրեաների 80%-ը կրոնատյաց է կամ աշխարհիկ և միայն 20 %-ն է դավանում հուդայականություն։ Կատալոնիայի հրեական համայնքը՝ հիմնադրված լինելով 1918 թվականին, համարվում է Իսպանիայի ամենահին հուդայական համայնքը։ 2000-ական թվականների սկզբին Կատալոնիայում ստեղծվել են առաջին հրեական կենտրոնները։

Կատալոնիայում հաստատված հրեաների ճնշող մեծամասնությունը այստեղ հաստատվել է ժամանելով Հարավային Ամերիկայից, մեծ մասամբ՝ Արգենտինայից։ Կատալոնիայում հուդայականություն դավանում են միայն հրեաները[19][20]։

ԿրոնատյացությունԽմբագրել

Կատալոնիայի բնակչության 30.2%-ը ժխտում է կրոնը։ Կրոնատյաց կատալոնացիների 18.2%-ը աթեիստ է, իսկ 12%-ը՝ ագնոստիկ[1]։

Տես նարԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Baròmetre sobre la religiositat i sobre la gestió de la seva diversitat»։ Institut Opiniòmetre, Generalitat de Catalunya։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 26 September 2017-ին  p. 30. Quick data from the 2014 barometer of Catalonia.
  2. «Fe Bahá'í — Mapa Religiós de Catalunya»։ Government of Catalonia, Department of Governance and Institutional Relations, General Direction of Religious Affairs։ 2014։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2017-ին 
  3. ISOR researchers, 2014, էջ 122
  4. ISOR researchers, 2014, էջ 123
  5. «Budisme — Mapa Religiós de Catalunya»։ Government of Catalonia, Department of Governance and Institutional Relations, General Direction of Religious Affairs։ 2014։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2017-ին 
  6. «Llocs de culte per confessió i comarca — Mapa Religiós de Catalunya»։ Government of Catalonia, Department of Governance and Institutional Relations, General Direction of Religious Affairs։ 2014։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2017-ին 
  7. «Esglésias orientals — Mapa Religiós de Catalunya»։ Government of Catalonia, Department of Governance and Institutional Relations, General Direction of Religious Affairs։ 2014։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2017-ին 
  8. ISOR researchers, 2014, էջեր 33–34
  9. «Testimonis Cristians de Jehovà — Mapa Religiós de Catalunya»։ Government of Catalonia, Department of Governance and Institutional Relations, General Direction of Religious Affairs։ 2014։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2017-ին 
  10. «Església de Jesucrist dels Sants dels Darrers Dies — Mapa Religiós de Catalunya»։ Government of Catalonia, Department of Governance and Institutional Relations, General Direction of Religious Affairs։ 2014։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2017-ին 
  11. ISOR researchers, 2014, էջ 109
  12. Ulick Ralph Burke (1900)։ A History of Spain from the Earliest Times to the Death of Ferdinand the Catholic։ Longmans, Green, and co.։ էջ 154 
  13. ISOR researchers, 2014, էջ 97
  14. «Hinduisme — Mapa Religiós de Catalunya»։ Government of Catalonia, Department of Governance and Institutional Relations, General Direction of Religious Affairs։ 2014։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2017-ին 
  15. ISOR researchers, 2014, էջեր 98–100
  16. «Islam — Mapa Religiós de Catalunya»։ Government of Catalonia, Department of Governance and Institutional Relations, General Direction of Religious Affairs։ 2014։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2017-ին 
  17. ISOR researchers, 2014, էջ 49
  18. «Judaisme — Mapa Religiós de Catalunya»։ Government of Catalonia, Department of Governance and Institutional Relations, General Direction of Religious Affairs։ 2014։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 28, 2017-ին 
  19. ISOR researchers, 2014, էջ 134
  20. ISOR researchers, 2014, էջ 131

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Կազմակերպություններ