Բահայի
Բահայի հավատը (անգլերեն՝ Bahá'í Faith]), համաշխարհային միաստվածական կրոն է, որը ծնվել է Պարսկաստանում 1844 թթ.։ Այս կրոնական շարժումն ունի 8 միլիոն հետևորդ ողջ աշխարհում, նույնիսկ Հայաստանում[1]։ Բահայի հավատը, հնարավոր է, միակ կրոնն է, որը լիովին ընդունում է մյուս բոլոր հիմնական դավանանքները: Բահայիները հավատում են, որ Աբրահամը, Մովսեսը, Զրադաշտը, Բուդդան, Հիսուսը, և Մուհամեդը հավասարապես միակ Աստծո իսկական ավետաբերներն են: Աստծո այդ Ավետաբերների ուսմունքները բահայի հավատը դիտում է որպես փրկության ճանապարհներ, որոնց շնորհիվ կիրականացվի «մշտապես կատարելագործվող քաղաքակրթության առաջխաղացումը»: Սակայն, բահայիները հավատում են, որ մարդկային պատմության մեջ Աստծո բոլոր վերը թվարկված միջամտությունները ենթարկվում են էվոլյուցիոն զարգացման օրենքներին, Տիրոջ ամեն նոր հայտնություն նախորդից ավելի ամբողջական է և հաջորդի համար ճանապարհ է բացում: Եվ այսօր նա ուղարկել է մարգարե Բահաուլլային «Աստծո Փառքը»։
Ինչպես հրեական կրոնը ծնեց քրիստոնեությունը, այնպես էլ իսլամի տեսակետները կյանք տվեցին բահայի հավատին: Սակայն, քրիստոնեության նման, բահայի հավատը լիովին անկախ է նախորդ կրոնից: Այս կրոնը իսլամից է ծնվել, բայց անկախ է, իսլամի ճյուղ չէ։ Նրա համաշխարհային կենտրոնը Հայֆայում (Իսրայել) է գտնվում։
Ձևավորվելով 19-րդ դարի կեսերին Պարսկաստանում` այժմ միավորում է ավելի քան 8 միլիոն հետևորդների[2][3][4] 188 երկրներում և 45 անկախ տարածքներում[2] Սրանք տարբերի ազգերի, ժողովուրդների և ցեղերի ու տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներ են։ Բահայի կրոնի սուրբ գրություններից հատվածներ թարգմանվել են աշխարհի ավելի քան 800 լեզուներով։[5]։
Բահայի հավատը հիմնված է Բահաուլլայի և Բաբի [6] սուրբ գրքերի վրա։ Հիմնական թեմաներն են՝ Աստծո, կրոնների և մարդկության միասնությունը։ Բահաուլլան հայտնում է, որ «Աստծո հավատի և Նրա կրոնի հիմնական նպատակը կայանում է մարդկային ռասայի շահերի պաշտպանության մեջ, նրա միասնության հաստատման և մարդկանց միջև սիրո ու ընկերության ոգու ամրապնդման մեջ»: Բահայիները հավատում են, որ Աստված միակն է և Նրա էությունն անըմբռնելի է: Աստծո կամքն արտահայտվում է Իր Ավետաբերների միջոցով, որոնց բահայիներն անվանում են Աստվածահայտնություններ կամ Աստծո Հայտնիչներ: Յուրաքանչյուր Հայտնիչի առաքելությունն է հոգևոր զարգացման համար հավատացյալներին ոչ միայն տալ կատարյալ ուղեցույց, այլև ազդել հասարակության բնույթի վրա ամբողջությամբ:
«Կասկած չկա, որ աշխարհի ժողովուրդները` անկախ իրենց ազգային կամ կրոնական պատկանելիությունից, իրենց ոգեշնչումն են քաղում միևնույն Աստծուց և պաշտում են միևնույն Աստծուն: Տարբերությունը ծեսերում է, որոնց նրանք ենթարկվում են, ինչը բացատրվում է այն ժամանակի պահանջների ու կարիքների տարբերությամբ, երբ դրանք հայտնվել են: Բոլոր կրոնները` բացառությամբ այն քչերի, որտեղ ելք է գտնում մարդկային անբարոյականությունը, ուղարկված են Աստծուց և արտացոլում են Նրա Կամքը և Նպատակը»: - Բահաուլլա
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.bahai.org/worldwide-community/national-communities/armenia
- ↑ 2,0 2,1 The Britannica Book of the Year (1992-present)
- ↑ Major Religions Ranked by Size, reference to the 1998 estimate in Encyclopedia Britannica
- ↑ Bahá'í World News Service: Statistics
- ↑ Doctor of Theology, Stockman, R. H., Scripture
- ↑ Lindsay Jones "Encyclopedia of Religion", USA, Thomson Gale, 2005