Բացել գլխավոր ցանկը
Բահաուլլայի դամբարանը, Բահջի, Իսրայել

Բահաուլլան[1] [2] (Միրզա Հուսեյն Ալի)՝ Բահայի հավատի հիմնադիրը, ծնվել է 1817թ-ի նոյեմբերի 12-ին Թեհրանի ամենահայտնի ընտանիքներից մեկում: Նրա հայրը շահի պալատի նախարարն էր: 1844թ-ին Բահաուլլան ընդունեց Բաբի (Բահաուլլայի նախակարապետը) հրովարտակը և դարձավ նրա գործի ամենաեռանդուն պաշտպանը: Պարսկաստանի հոգևորականությունը, չընդունելով Բաբի կողմից հռչակած նոր հավատը, սկսեց հետապնդել Բաբի հետևորդներին: 1852 թ-ին Բահաուլլան ձերբակալվեց և շղթայվեց Թեհրանի Սիյահ-Չալ բանտում[3], որտեղ նա տեսիլք ունեցավ, որի մասին ավելի ուշ ասել է․

՛՛Մի գիշեր բոլոր կողմերից հնչեցին այս վեհ խոսքերը. ՛՛Հիրավի մենք քեզ կդարձնենք անպարտելի ինքդ քո մեջ քո գրչում: Մի տխրիր քեզ բաժին ընկածից և մի երկյուղիր, քանզի դու անվտանգության մեջ ես: Շուտով Աստված կբարձրացնի երկրի գանձերը` մարդկանց, ովքեր քեզ կօգնեն քո միջոցով և քո անվան միջոցով, որով Աստված արթնացրել է նրան ընդունողների սրտերը՛՛:

Բանտարկությունից չորս ամիս անց, Բահաուլլան արտաքսվեց Բաղդատ: Բաղդատում նրա հռչակը տարածվեց և Պարսկաստանի կառավարությունը՝ հոգևորականների ճնշման տակ, պահանջեց Օսմանյան կայսրությունից արտաքսել նրան էլ ավելի հեռու: 1863թ ապրիլին նախքան Բաղդադից հեռանալը Բահաուլլան տասներկու օր Ռիզվան այգում անցկացրեց, որը գտնվում էր քաղաքից դուրս։ Այնտեղ բազմաթիվ այցելուներ էին եկել նրան հրաժեշտ տալու համար: Այս այգում Բահաուլլան հռչակեց, որ այս դարաշրջանի Աստվածահայտնությունն է և սկիզբ դրեց Բահայի հավատին:

Բահաուլլայի հաջորդ աքսորավայրը Կոստանդնուպոլիսն էր, իսկ ավելի ուշ` Ադրիանուպոլիսը, երկու քաղաքն էլ այսօր Թուրքիայի տարածքում են գտնվում: 1868թ բանտարկյալ ու աքսորյալ Բահաուլլան Ադրիանուպոլիսից նամակներ էր գրում աշխարհի թագավորներին ու կառավարիչներին` կոչ անելով նրանց, որպեսզի հետևեն արդարությանը և օգտագործեն իրենց իշխանությունը` աղքատությանը և պատերազմին վերջ դնելու համար:

Աքքայի բանտը

Այնուհետև նա աքսորվեց Աքքա[4] բանտ քաղաքը: Իր կյանքի վերջին տարիների ընթացքում նա ապրում էր քաղաք-բանտի պատերից դուրս գտնվող Բահջի առանձնատանը: 1892 թվականի մայիսին Բահաուլլան հեռացավ այս աշխարհից[5]: Նրա մարմինը հանգիստ է գտել Բահջիում, որն այժմ շրջապատված է գեղեցիկ այգիներով։ Այն աշխարհի բոլոր բահայիների համար ամենասուրբ վայրն է: Աքքա և Հայֆա քաղաքը Բահայի համաշխարհային համայնքի հոգևոր և վարչական կենտրոններն են։

Իր կյանքի ընթացքում Բահաուլլան գրել է ավելի քան հարյուր հատոր գրքեր, որոնք համարվում են Բահայի հավատի Սուրբ գրվածքները։

2017թ նկարահանվել է ՛՛Լույս աշխարհին՛՛ վավերագրական ֆիլմը: Այն պատմում է Բահաուլլայի կյանքի մասին[6]:



Այցելեք նաև

  1. Բահայի հավատ
  2. Աբդուլ Բահա


Գրականություն

1. The Story of Baha'u'llah: Promised One of All Religions: by Druzelle Cederquist

2. Gleanings from the Writings of Bahá’u’lláh: by Bahaullah

3. Call to Remembrance: by Baha'u'llah

4. “The Life of Baha’u’llah”: by Melissa Charepoo


  1. «Bahá’u’lláh | What Bahá’ís Believe»։ www.bahai.org։ Վերցված է 2019-07-30 
  2. «Baha’i Faith | Definition, History, & Facts»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2019-07-30 
  3. «Bahá'u'lláh» (անգլերեն)։ 2019-07-28 
  4. «Bahá’u’lláh arrives in the Holy Land - The Life of Bahá'u'lláh»։ www.bahaullah.org։ Վերցված է 2019-07-30 
  5. «Բահայի համայնքը Հայաստանում»։ www.bahaullah.org։ Վերցված է 2019-07-30 
  6. (հայերեն) Լույս աշխարհին, (Light to the World), https://www.youtube.com/watch?v=EgIc2T0bjFM, վերցված է 2019-07-30