Կրոնը Կանարյան կղզիներում

Ինչպես Իսպանիայի մյուս տարածքներում, այնպես էլ Կանարյան կղզիներում բնակչության մեծամասնությունը դավանում է կաթոլիկ քրիստոնեություն[2][3]։ Կաթոլիկությունը Կանարյան կղզիներում տարածվել է 15-րդ դարում՝ իսպանացի կոնկիստադորների կողմից վերջինիս նվաճումից հետո։ Կանարյան կղզիների զավթումից հետո իսպանական իշխանություններն արգելել են բնիկ ժողովուրդների դավանանքը։ 2015 թվականի հարցման տվյալներով Կանարյան կղզիների բնակչության 84.9%-ը դավանում է կաթոլիկ քրիստոնեություն[4]։






Կանարյան կղզիների բնակչության կրոնական կազմ[1]      Կաթոլիկ (84%)     Ոչ հավատացյալներ (7.8%)     Աթեիստներ (4.5%)     Այլ կրոններ (1.0%)

Պեդրո դե Սան Խոսե Բետանկուր: Կանարյան կղզիներ առաջին սուրբն է։

Կանարյան կղզիներում կան նաև այլ կրոնական փոքրամասնություններ, ինչպիսիք են մուսուլմանները[5], ավետարանչականները, հինդուիստները, աֆրոամերիկյան կրոնի հետևորդները, բուդդայականները, հուդայականները և այլն։ Կանարյան կղզիները ներկայումս Իսպանիայի և ամբողջ Եվրոպայի ամենամեծ կրոնական բազմազանությունը ունեցող տարածաշրջաններից մեկն է։

Կրոնական բաշխվածություն խմբագրել

2011 թվականի սոցհարցումների արդյունքում պարզ է դառնում Կանարյան կղզիների կրոնական կազմը[6]

  • 77%-ն իրեն համարում է հավատացյալ։
  • 19%-ը կրոնատյաց է՝ աթեիստ։
  • Հարցվածների 71%-ը որևէ կրոնի հետևորդ է։
  • 28%-ը չի ճանաչում որևէ կրոն։

Բնակչության 6%-ը չնայած որ հավատում է աստծո գոյությանը, այնուամենայնիվ չունի որևէ կրոնական ուղղվածություն։

Ըստ Կանարյան կղզիների ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ բնակչության կրոնական կազմը հետևյալն է[7]

  • 84.9%՝ կաթոլիկ քրիստոնյա
  • 7.8%՝ աշխարհիկ
  • 4.5%՝ աթեիստ
  • 1.7% ՝ այլ կրոնների հետևորդներ

Հավատացյալների միայն 38.7%-ն է հաճախում կրոնական հաստատություններ։

Կանարյան կղզիների տեղական հավատալիքներ խմբագրել

Նախքան 15-րդ դարում իսպանացի կոնկիստադորների ի հայտ գալը Կանարյան կղզիների բնակչության շրջանում տարածված է եղել տեղական հավատալիքները։ Դրանք եղել են անիմիստական և պոլիթեիստական տեսակի՝ աստրալային պաշտամունքի ուժեղ ազդեցությամբ։ Մերօրյա իրականությունում տեղական հավատալիքները տարածված են բացառապես Կանարյան կղզիների լեռնային շրջաններում, մասնավորապես՝ Տեյդե և Տեներիֆե լեռների հարակից տարածքներում։ Բնիկների կրոնում իր մեծ ազդեցությունն ունի ծառերի պաշտամունքը։ Օրինակ՝ վերջիններս սրբացնում են սոճին և վիշապածառը, այն համարելով կենսական աղբյուր։ Վերջիններիս շրջանում մեծ զանգվածներ է ընդունել նաև մահացածների պաշտամունքն ու դիակների մումիացիան։ Այս երևույթն առավել հայտն է Տեներիֆե կղզում[8]։ Կրոնական ծիսակատարությունների և արարողությունների ժամանակ հավատացյալներն օգտագործում են նաև կավե կամ քարե կուռքեր։

Կաթոլիկություն խմբագրել

 
Լաս Պալմասի մայր տաճարը համարվում է կաթոլիկ եկեղեցու Կանարյան կղզիների թեմի եպիսկոպոսանիստը։

Կանարյան կղզիների քրիստոնեացումը կապված է իսպանացիների կողմից վերջինիս տարածքի զավթման գործընթացի հետ, թեև հայտնի է, որ քրիստոնեական կրոնի տարրեր կղզեխմբում առկա են եղել կոնկիստադորների ի հայտ գալուց շուրջ մեկ դար առաջ։ Վաղ ժամանակներում կղզիներում քրիստոնեական կրոնի տարածվածության մասին հավաստում է 1351 թվականին Գրան Կանարիա կղզում Հռոմի պապ Կլերմոն VI-ի հիմնադրած հոգևոր թեմը։ Թեմի նպատակն էր Կանարյան կղզիները դարձնել ավետարանչական, սակայն դա այդպես էլ չի իրականացվում, քանզի ծովահենների հարձակումներն ավերում են կրոնական հենակետերը։ 1393 թվականին Կանարյան կղզիներում սպանվում են տասներկու կատալոնացի միսիոներներ, որոնք ժամանել էին կղզեխումբ քրիստոնեությունը տարածելու նպատակով[9]։

Հետագայում կղզում հաստատվում են նորման նվաճողներ Ժան դե Բետանկուրը և Գեդիդեր դե Լա Սալը[10]։ Լանսարոտե կղզու նվաճումից հետո զավթիչներն այստեղ հիմնում են փոքրիկ եկեղեցի, որը հետագայում վերածվում է խոշոր տաճարի՝ ստանալով Սուրբ Մատիալի անունը։ Հետագայում կղզում իշխում են նորման առաջնորդների իրավահաջորդները։ 1424 թվականին Հռոմի պապ Մարտին V-ը Բետանկուրիայում ստեղծում է կաթոլիկ եկեղեցու թեմ[11], որը ներառում է բոլոր Կանարյան կղզիները, բացառությամբ Լանսարոտեի։ Վերջինս թեմի կազմի մեջ է մտնում միայն 1431 թվականին[11]։ Կանարյան կղզիների բնակչության քրիստոնեացման գործընթացը ինտենսիվ կերպով սկսվում է իսպանացի կոնկիստադորների արշավանքներին զուգընթաց։ Մինչև 15-րդ դարի վերջ իսպանացիներն ամբողջությամբ գրավում են Կանարյան կղզիները և արգելում տեղական խավատալիքները։ Բնակչության մի մասն ընդունունում է քրիստոնեությունը, կղզիներում կառուցվում են կաթոլիկ խաչագմբեթ եկեղեցիներ։ 1819 թվականին ստեղծվում է նոր եպիսկոպոսություն, որն արդեն ներառում է բոլոր Կանարյան կղզիները[12][13]։

Ամբողջ արշիպելագի գլխավոր կաթոլիկ սրբավայրը Կանարյան կղզիների հովանավոր սուրբ Վիրջեն դե լա Կանդելարիայի բազիլիկան է[14]։

Այլ կրոններ խմբագրել

Կանարյան կղզիները հատուղի է Եվրոպայի, Աֆրիկայի և Ամերիկայի միջև և այդ իսկ պատճառով պատմական տարբեր ժամանակաշրջանում այստեղ հաստատվել են տարբեր ազգությունների առևտրականներ, այդ թվում՝ հրեաներ և բողոքականներ։ Արդյունքում՝ ձևավորվել է Կանարյան կղզիների բազմազան կրոնական կազմը[15]։

Քրիստոնեության այլ ուղղություններ խմբագրել

 
Կանարյան կղզիների Բոլոր սրբերի ավետարանչական եկեղեցին։

Ավետարանչական համայնքը Կանարյան կղզիներում հաստատվել է 16-րդ դարի վերջին, թեպետ իր գործունեությունը սկսել է ծավալել միայն 19-րդ դարից սկսած։ Ավետարանչական առաջին համայնքները հաստատվում են Պուերտո դե լա Կրուս, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Լաս Պալմաս դե Գրան Կանարիա քաղաքներում, ինչպես նաև ավելի փոքր ծավալներով մայրաքաղաք Սանտա Կրուս դե լա Պալմայում[16]։ 19-րդ դարում Տեներիֆեի հյուսիսում գտնվող Պուերտո դե լա Կրուս քաղաքում կառուցվում է առաջին ավետարանչական տաճարը՝ Բոլոր սրբերի եկեղեցին, որը դառնում է կղզիների ավետարանչական համայնքի կենտրոնատեղին։ Բացի այդ, նույն քաղաքում է գտնվում նաև Կանարյան կղզիների ամենահին գերեզմանատունը։ Ավելի ուշ Կանարյան կղզիներում կառուցվում են նաև նմանօրինակ այլ եկեղեցիներ՝ Լաս Պալմաս դե Գրան Կանարիայի ավետարանչական մատոռն ու Սան Խորխե Սանտա Կրուս դե Տեներիֆեի եկեղեցին (ներկայումս ծառայում է որպես կաթոլիկ տաճար)։

Ավետարանչական եկեղեցիների մեծ մասը Կանարյան կղզիներում հիմնադրվել է 20-րդ դարի երկրորդ կեսին։ Դրանցից ամենահայտնիներն են Աստծո ասամբլեան, Ֆիլադելֆիայի աստվածաբանական եկեղեցին, հոգեգալստականների եկեղեցին, փրկության բանակը և այլն[17]։ Կանարյան կղզիներում կան նաև բազմաթիվ սկանդինավյան եկեղեցիներ՝ շվեդական եկեղեցին, նորվեգական եկեղեցին, գերմանական ավետարանչական եկեղեցին և ֆինլանդական ավետարանա-լյութերական եկեղեցին[18]։

21-րդ դարից ի վեր Կանարյան կղզիների քրիստոնեական համայնքի անբաժան մասն են կազմում ուղղափառները[19]։ Կանարների ուղղափառ եկեղեցիների դասին են պատկանում ռուս ուղղափառ եկեղեցին, ռումինական ուղղափառ եկեղեցին և սերբ ուղղափառ եկեղեցին։ Ուղղափառ եկեղեցիների կենտրոնատեղին գտնվում է Պուերտո դե լա Կրուս։ Հայ առաքելական եկեղեցին Կանարյան կղզիներում ազդեցություն չունի։ Կանարյան կղզիներում առկա է նաև Եհովայի վկաների և մորմոնների փոքր համայնք[20]։

Իսլամ խմբագրել

 
Մզկիթ Կանարյան կղզիներում։

Իսլամը համարվում է Կանարյան կղզիների երկրորդ ամենահայտնի կրոնը՝ կաթոլիկ քրիստոնեությունից հետո[6]։

Կանարյան կղզիների իսլամադավան համայնքը ձևավորվել է դեռևս 19-րդ դարում Տեներիֆեում, իսկ 20-րդ դարում՝ Գրան Կանարիայում։ Ավելի ուշ նմանօրինակ համայնքներ ստեղծվել են նաև Ֆուերտեվենտուրայում և Լանզարոտեում, իսկ վերջերս նաև Լա Պալմայում[21]։

Ներկայումս, Կանարյան կղզիներում գործում է իսլամական ֆեդերացիա, որն իրենից ներկայացնում է կղզիախմբում բնակվող շուրջ 70 հազար մուսուլամանների հոգևոր կարիքները հոգացող կրոնական կազմակերպություն[22]։ Վերջինիս ջանքերով Կանարյան կղզիներում գործում են 40 մզկիթներ[23]։

Հուդայականություն խմբագրել

Հուդայականությունը Կանարյան կղզիներում տարածվել է 15-րդ դարում՝ հրեաների գաղթին զուգընթաց։ Վերջիններս Կանարյան կղզիներ են տեղափոխվել մայրցամաքային Իսպանիայից և սկսել գաղտնի կերպով քարոզել եբրայական կրոնը։ Ի սկզբանե Կանարյան կղզիների հրեաները բնակվել են կղզիներում՝ Տեներիֆեում և Լա Պալմայում[24]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաները, կոմունիստների հետ մեկտեղ, ենթարկվել են հետապնդումների։ Թեպետ այդ հալածանքները ավելի մեղմ էին, քան Պիրենեյան թերակղզում։ 20-րդ դարի կեսերին Կանարյան կղզիներում ձերբակալվել են բազում հրեաներ[25]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Barometro Autonómico del CIS Canarias (2012); preguntas 47 y 48».
  2. «Religiones entre continentes. Minorías religiosas en Canarias. Editado por la Universidad de La Laguna» (PDF).
  3. «Información turística de España». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. Interactivo: Creencias y prácticas religiosas en España
  5. «Un 5% de canarios profesa una religión minoritaria».
  6. 6,0 6,1 «El Islam es la segunda religión más practicada en Canarias».
  7. «Barometro Autonómico del CIS Canarias (2012); preguntas 47 y 48».
  8. «Las momias guanches más antiguas de Canarias se conservan en Tenerife». Canarias7. Informaciones Canarias, S.A. 2012 թ․ հունիսի 8.
  9. San Marcial del Rubicón y los Obispados de Canarias
  10. La Iglesia en las Islas Canarias. Editado por la Diócesis de Canarias
  11. 11,0 11,1 El Cisma de Occidente y el Obispado de Fuerteventura
  12. Rumeu de Armas, Antonio (1975). «VI-XIII-XV». La Conquista de Tenerife (1494-1496) (1ª ed.). Aula de Cultura de Tenerife. էջեր 155–171, 291–294, 350–354. ISBN 84-500-7108-9.
  13. Darías y Padrón, Dacio V.; Rodríguez Moure, José; Benítez Inglott, Luis (1957). Historia de la religión en Canarias (castellano). Santa Cruz de Tenerife: Cervantes. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Remodelación de la Plaza de la Patrona de Canarias
  15. «Religiones entre continentes. Minorías religiosas en Canarias. Editado por la Universidad de La Laguna» (PDF).
  16. Aglicanismo en Canarias Արխիվացված 2024-01-07 Wayback Machine
  17. «Religiones entre continentes. Minorías religiosas en Canarias. Editado por la Universidad de La Laguna» (PDF).
  18. «Religiones entre continentes. Minorías religiosas en Canarias. Editado por la Universidad de La Laguna» (PDF).
  19. «Religiones entre continentes. Minorías religiosas en Canarias. Editado por la Universidad de La Laguna» (PDF).
  20. Los hermanos de Mitt Romney
  21. «Religiones entre continentes. Minorías religiosas en Canarias. Editado por la Universidad de La Laguna» (PDF).
  22. «Congreso de inauguración de la Federación Islamica de Canarias (Tenerife)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  23. «Entrevista al Señor Tijani El Bouji Presidente de FIDC». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  24. «Judíos de Canarias. Historia de los judíos de Canarias. Hoy 30 de Mayo es el día de Canarias». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  25. San José de Anchieta – 9 de junio