Պակիստանցիները Մեծ Բրիտանիայում

Պակիստանցիները Մեծ Բրիտանիայում (անգլ.՝ British Pakistanis), էթնիկ խումբ Մեծ Բրիտանիայում, ովքեր ունեն պակիստանյան ծագումնաբանություն: Նրանց մեծ մասը Փենջաբ և Քաշմիր նահանգներից են: Նրանք կազմում են երկրի ասիացի բնակչության, եծ մասը:

Պակիստանցիները Մեծ Բրիտանիայում
Amir Khan 2007.jpgTariq Ali.jpgSalma Yaqoob.jpg
Ընդհանուր քանակ

1 173 892 (2011 թվականի մարդահամարի տվյալներով)

  • Անգլիա՝ 1 112 282
  • Շոտլանդիա՝ 49 381
  • Ուելս՝ 12 229
  • Հյուսիսային Իռլանդիա՝ 1091
Բնակեցում
Մեծ Լոնդոն, Բիրմինգհեմ, Բրեդֆորդ և այլն
Լեզու(ներ)
անգլերեն, փենջաբի, ուրդու և այլն
Հավատք(ներ)
Սուննի իսլամ (92 %), քրիստոնյաներ (1%), հնդուիստներ

2011 թվականի մարդահամարի տվյալներով 1 173 892 մարդ իրեն համարում է պակիստանցի, որը կազմում է Մեծ Բրիտանիայի բնակչության 1.8 %-ը: Պակիստանյան համայնքի 94%-ը բնակվում է Անգլիայում: Բրիտանաբնակ պակիստանցիների 55%-ը ծնվել է Մեծ Բրիտանիայում, 36, 9%-ը՝ Պակիստանում, իսկ 3.5%-ը՝ Ասիայի այլ երկրներում: Մեծ Բրիտանիայում են բնակվում Եվրոպայի պակիստանցիների կեսից ավելին:

Տարածումը և էթնիկ խմբերըԽմբագրել

  • Մեծ Բրիտանիայում պակիստանցիների ամենամեծ էթնիկ խումբը կազմում են քաշմիրցիները, որոնք հիմնականում բնակվում են Բիրմինգհեմում, Բրեդֆորդում և Օլդեմում: Երկրի հարավում ապրում են ինչպես քաշմիրցիներ, այնպես էլ փենջաբցիներ: Վերջիններս հիմնականում բնակվում են Լութոնում և Սլաուում: Երկրում բնակվում են նաև քիչ քանակությամբ փուշթուներ:
 
Գրառում անգլերենով և փենջաբիով, Լոնդոնի արվարձաններից մեկը
  • 2001 թվականի մարդահամարի տվյալներով Մեծ Լոնդոնում բնակվում էին 142 749 պակիստանցիներ: Բիրմինգհեմում բնակվում են 113 000 պակիստանցիներ, որոնք 2007 թվականի տվյալներով կազմել են քաղաքի բնակչության 11.2%-ը: Բիրմինգհեմում մեծաքանակ են նաև բենգալական, պարսկական, փուշթուական համայնքները:
  • Բրեդֆորդում 2007 թվականի մարդահամարի տվյալներով բնակվում է 80 000 պակիստանցիներ, որը կազմում է քաղաքի բնակչության 16.1 %-ը: Նրանց մեծ մասը սերում է Քաշմիրի Միրպուր շրջանից: 2001 թվականին քաղաքում տեղի են ունեցել խոշոր բախումներ քաղաքի եվրոպացի բնակչության և պակիստանյան համայնքի միջև, որին մասնակից է եղել շուրջ 1000 մարդ: 297 մարդ ձերբակալվել է, իսկ 200-ը՝ ազատազրկման դատապարտվել: Շուրջ 20 000 պակիստանցիներ բնակվում են Գլազգոյում:

Կրոն, լեզու և մշակույթԽմբագրել

  • Մեծ Բրիտանիայի պակիստանցիների մեծ մասը սուննի մուսուլմաններ են (92, 1 %): Պակիստանցիները կազմում են Անգլիայի մուսուլման բնակչության 42.7 %-ը: Բացի այդ, Անգլիայում և Ուելսում բնակվում են, մոտավորապես, 8000 քրիստոնյա պակիստանցիներ և մի քանի հարյուր հնդուիստ պակիստանցիներ:
  • Մեծ Բրիտանիայում ծնված պակիստանցիների մեծ մասի մայրենի լեզուն անգլերենն է: Ներգաղթյալների մոտ տարածված է փանջաբիի տարբեր բարբառներ, ուրդու, քաշմիրի, փուշթու լեզուները:
  • Պակիստանյան սփյուռքը հատկապես տոնում է Պակիստանի անկախության տոնը՝ օգոստոսի 14-ին և իսլամական մի շարք տոներ, հատկապես Իդ ալ Ադհան և Իդ ալ Ֆիտրը:

Պակիստանյան ծագմամբ հայտնի բրիտանացիներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել