Կրոնը Ալբանիայում, Ալբանիայի Հանրապետությունում տարածված կրոնների տեսակները և կազմակերպությունները։ Ալբանիան աշխարհիկ պետություն է, որը պաշտոնապես ընդունված կրոն չունի։ Երկրի Սահմանադրությունը սահմանում է դավանանքի ազատություն, կրոնական համայնքների հավասարություն և հայտարարում է, որ պետությունը «հավատքի ու խղճի հարցերում» չեզոքություն է պահպանում։ Պետության և կրոնական համայնքների միջև հարաբերությունները կարգավորում է Մշակույթի զբոսաշրջության, երիտասարդության և սպորտի նախարարությանն առընթեր Պաշտամունքի Պետական կոմիտեն։

«Կապարե մզկիթ» Բերատում Ալբանիայի մշակութային հուշարձան  (XVI դար)

2002 թվականին Ալբանիայի կառավարությունը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ երկկողմ համաձայնագրեր է կնքել, որոնք կարգավորում են պետության և տվյալ եկեղեցու հարաբերությունները։ 2008 թվականին նման համաձայնագրեր կնքվել են ուղղափառ եկեղեցու, մուսուլմանների և բեկթաշի համայնքների հետ։ 2010 թվականին համաձայնագրեր են ստորագրվել Ալբանիայի Ավետարանական եղբայրության հետ, որը հովանավորում էր ալբանացի բողոքականների կազմակերպությանը։

Ալբանիան (նաև մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունը), Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ բնակչության գերակշիռ մասը մուսուլմաններ են։ Ալբանիայի բնակչության մոտավորապես 63-64 %-ը մուսուլմաններ են, քրիստոնեություն դավանում է 31 %-ը[1]-32 %[2], և ևս 5-6 %-ը կրոնապաշտ չեն։ Ըստ 2012 թվականի մարդահամարի, ալբանացիների կրոնական հավատալիքները բաշխվել են հետևյալ կերպ. իսլամադավան՝ 58 %, քրիստոնյաները՝ 17 %[3]։ Սակայն մարդահամարի տվյալներն ամբողջությամբ չեն արտացոլում իրականությանը, քանի որ հարցվողների գրեթե 20 % - ը հրաժարվել են պատասխանել կրոնական պատկանելության հարցին, իսկ որոշ կրոնական առաջնորդներ կոչ են արել բոյկոտել մարդահամարը կամ վիճարկել են դրա արդյունքները[4]։

Պատմական ակնարկ

խմբագրել
 
Ուղղափառ եկեղեցի, Լիբոխովա (XII դար)

Ժամանակակից Ալբանիայի տարածքում առաջին քրիստոնեական համայնքը եղել է մ. թ. 58 թվականին Դուրրեսում։ 1054 թվականին քրիստոնեական եկեղեցու պառակտումից հետո հարավային Ալբանիան պահպանել է Կոստանդնուպոլիսի հետ կապերը և երկրի հյուսիսային մասը Հռոմի իրավասությանն է վերադարձվել։

XV դարի կեսերին Ալբանիան նվաճվել է Օսմանյան կայսրության կողմից. ալբանացիները դարձել են առաջին եվրոպական ժողովուրդը, որոնք ընդունել են իսլամ։ Պատճառները մի քանիսն են եղել.

  • թուրքական պրոզելիտիզմը (դավնափոխելու հակումը)
  • հարևան երկրներում ուղղափառների հակաալբանական տրամադրությունները
  • իսլամ ընդունածների տնտեսական առավելությունները։ 

XVIII դարում Ալբանիայում տարածում է ստացել Բեկթաշի սուֆիստական շարժումը։

XIX դարի երկրորդ կեսից Ալբանիայում սկսել է գործել Ալբանիայի բողոքական Ավետարանական եկեղեցին։ XIX դարի վերջից մինչև XX դարի սկիզբը ալբանացի ուղղափառների շրջանում սկսվել է տեղական, ազգային եկեղեցի ստեղծելու շարժում, որի արդյունքում առաջացել է Ալբանական ուղղափառ եկեղեցին։ 1900 թվականին հոգևորական Գեորգ Գերմանոսն՝ ուղղափառությունից անցնելով կաթոլիկության կազմակերպել է հունակաթոլիկական համայնք, որը հետագայում դարձել է Ալբանական հունակաթոլիկական եկեղեցի։

Երկրորդ համաշխարհային պատերազմից և կոմունիստական կառավարության հաստատումից հետո Ալբանիայում սկսվել է կրոնի հետապնդում։ 1967 թվականին Էնվեր Խոջան արգելել է կրոնական պաշտամունքի ցանկացած մեկնում և Ալբանիան հայտարարել է աշխարհում առաջին աթեիստական պետությունը։ Երկրում փակվել են հարյուրավոր վանքեր, որոշ կրոնական հոգևոր առաջնորդներ գնդակահարվել են, տարբեր դավանանքների հարյուրավոր քահանաներ բանտ են նետվել։

1980-ականների վերջին՝ երկրում ժողովրդավարացումը սկսելու հետ Ալբանիայում տաճարները սկսել են վերականգնվել, և կրոնական կյանքը վերածնունդ է ապրել։ 1990-ական թվականներից երկիր են ժամանել տարբեր բողոքական միսիոներներ, բահայական, Եհովայական վկաներ և մորմոնների քարոզիչներ։

 
Բեկթաշի կենտրոն, Վլորա

2010 թվականին Ալբանիայի մուսուլմանները կազմել են բնակչության 63- 64% -ը, իսկ ըստ Pew Research Center հետազոտական կենտրոնի զեկույցի տվյալների 82,1 %[5]։ Ալբանիայի իսլամ դավանողները ալբանացիներն են, ինչպես նաև երկրում ապրող արաբները և եգիպտացիները։ Մուսուլմանները բնակվում են ամբողջ երկրում, սակայն իսլամն առավել տարածված է երկրի կենտրոնում և հյուսիսում։

Մուսուլմանների մեծ մասը սուննիներ են (առավելապես Հանաֆիական մազհաբ)։ Ալբանիայի բնակչության մինչև 20 տոկոսը պատկանում են բեկթաշի շարժմանը։ Ալբանիան այդ դավանանքի համաշխարհային կենտրոնն է հանդիսանում։ Խոշոր քաղաքներում գործում են Ահմադիստական քարոզիչներ. համայնքը Ալբանիայում հայտնվել է 1934 թվականից[6]։ Ահմադիստական մուսուլմանական համայնքին է պատկանում Ալբանիայի ամենամեծ մզկիթներից մեկը՝ Տիրանայի Բայտուլ Ավվալ մզկիթը[7]։

Ալբանիան միակ եվրոպական երկիրն է, որը մտնում է Իսլամական համագործակցության կազմակերպության մեջ։

Քրիստոնեություն

խմբագրել
 
Երկրպագութուն ալբանական ժողովարանում

2010 թվականին Ալբանիայի քրիստոնյաները կազմում էին բնակչության 31 - 32% (ըստ Pew Research Center -ի՝ 18%)[8]: Քրիստոնեություն դավանում են ալբանացիներ մի մասը, ինչպես նաև՝ մակեդոնացիները, առումինները, իտալացիները, չեռնոգորցիները, հույները և սերբերը։ 

Ըստ 2010 թվականի «Կրոնների հանրագիտարանի» գնահատման կաթոլիկները կազմում են Ալբանիայի բնակչության 15,1 % - ը (ըստ մարդահամարի՝ 10 %)։ Մեծ մասը լատինական ծեսի կողմնակիցներ են, մոտ 3850 ալբանացի հունակաթոլիկներ կազմում են հունակաթոլիկական եկեղեցին[9]։ Կաթոլիկները գերազանցապես երկրի հյուսիսում են կենտրոնացած (Շկոդերի շրջանում)։

Ուղղափառ հավատացյալները կազմում են 14,6 % (ըստ մարդահամարի՝ 6,75 %)։ Նրանք կենտրոնացած են գերազանցապես երկրի հարավում (Հունաստանի սահմանի երկայնքով)։ Շատ ուղղափառ հավատացյալներ Ալբանիայի ուղղափառ եկեղեցու անդամ են։ Երկրում նաև կան Մակեդոնական ուղղափառ եկեղեցու և հույն-հինտոմարականների (Старостильники) ժողովներ։

Բողոքական հավատացյալները 20 հազարն են[10][11]։ Նրանցից ավելի քան կեսը հոգեգալստականներ են (առավելապես «Կյանքի խոսք» եւ «Աստծու վեհաժողովներ»)։ Երկրում գործում են նաև բապտիստներ, ադվենտիստներ, պլիմուտյան եղբայրներ (ըստ ձևավորման վայրի՝ Պլիմուտ (Անգլիա)) և այլն։

1922 թվականից Ալբանիայում քարոզում են Եհովայի վկաները (6 հազար մարդ), 1991 թվականից Հիսուս Քրիստոսի սրբերի վերջին օրերի եկեղեցին (2,3 հազար մարդ)։

Այլ խմբեր

խմբագրել

Հրեաների մասին առաջին հաղորդագրությունները թվագրվում են VII-րդ դարում։ XVI դարում Իսպանիայից և Իտալիայից Ալբանիա են ժամանել հրեա փախստականներ։ 2010 թվականին երկրում մնացել են 300 հրեաներ։ Հրեական ժողովարանները գործում են Տիրանայում և Սարանդում։

Բավականին մեծ կրոնական համայնք են կազմում բահայական հավատացյալները (7 հազար[12]):

Ըստ Կրոնների հանրագիտարանի աթեիստ և ագնոստիկ են Ալբանիայի բնակչության 5 %-ը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. J. Gordon Melton Albania // Religions of the World: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices / J. Gordon Melton, Martin Baumann. — Oxford, England: ABC CLIO, 2010. — С. 61-65. — 3200 с. — ISBN 1-57607-223-1
  2. «Albania - Religious Adherents, 2010» (անգլերեն). The Association of Religion Data Archives. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  3. «Resident population by religious affiliation» (PDF). POPULATION AND HOUSING CENSUS 2011 (անգլերեն). Instituti i Statistikave - Tiranë. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  4. «International Religious Freedom Report for 2012 Albania» (անգլերեն). Bureau of Democracy, Human Rights and Labor. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  5. «The Future of the Global Muslim Population» (PDF) (անգլերեն). Pew Research Center. 2011 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  6. Ahmadiyya Mosques Around the World: A Pictorial Presentation. Khilafat Centenary Edition; The Ahmadiyya Muslim Community. 2008. էջ 14. ISBN 978-1-882494-51-4.
  7. “Ahmadiyya Muslim Mosques Around the World, pg. 33
  8. «Christian Population as Percentages of Total Population by Country» (անգլերեն). Pew Research Center. 2011 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  9. Shawn Tribe (2010 թ․ նոյեմբերի 22). «On Littleness and Liturgy (A Meditation on Anglicanorum Coetibus and Related Matters by Author Claudio Salvucci)» (անգլերեն). New Liturgical Movement. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  10. Albania // Religions of the World: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices / J. Gordon Melton, Martin Baumann. — Oxford, England: ABC CLIO, 2002. — P. 16-17. — 875 p. — ISBN 1-57607-223-1
  11. David B. Barrett, George T. Kurian, Todd M. Johnson Albania // World Christian Encyclopedia. — 2-е изд.. — New York: Oxford University Press, Inc., 2001. — Vol. I. — P. 51. — 876 p. — ISBN 9780195079630
  12. «Most Baha'i Nations (2005)». The Association of Religion Data Archives. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.

Տես նաև

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոնն Ալբանիայում» հոդվածին։