Հոգեգալստականներ

(Վերահղված է Հիսունականներից)

Հոգեգալստականներ կամ հիսունականներ, ավետարանական քրիստոնյաներ են, Համաշխարհային հիսունական ընկերակցության հետևորդներ, բողոքականության բոլոր եկեղեցիներից անհամեմատ ամենաբազմաթիվը, որն առաջացել է ԱՄՆ-ում 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին։ Անվանումը կապված է Գործք Առաքելոցում հիշվող Հոգեգալստյան (Պենտեկոստեյի) տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Հիսուս Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, որի շնորհիվ նրանք մկրտվել են Սուրբ Հոգով և խոսել տարբեր լեզուներով (տես՝ Գործք Առաքելոց 2:1-8)։

Խմբակային «բուժիչ աղոթք» (Հարլան շրջան, Կենտուկի, ԱՄՆ, 1946)

Պատմական աղբյուրներ

խմբագրել

Նրանք հատուկ նշանակություն են տալիս վկայություններին։ Նրանց բնորոշ են ռացիոնալիզմը և վարդապետական խորհրդանիշները։ Առանձնահատուկ կարևորություն է տրվում հավատացյալների անձնական բարեպաշտությանը և կրոնական զգացմունքներին։ Այս, ինչպես նաև մյուս շարժումները սկզբնավորվել են Անգլիայում և Ամերիկայում՝ հանգեցնելով նոր կրոնափիլիսոփայական ուղղությունների առաջացմանը։ 1738 թ. Ջորջ Ուայթֆիլդը սկսեց կատարել կանոնավոր ուղևորություններ Ամերիկա՝ արդեն իսկ առկա ռիվայվելիստական գաղութներ։ Բիլլի Գրեմը 1950-ական թվականներին մեծապես կարևորեց ռիվայվելիստական ավանդույթի մեթոդն ու աստվածաբանությունը։ Նա տվել է ամենախիստ զգացմունքային և հոգեբանական առանձնահատկությունները պահպանելով սակայն, ուղղակի և արդյունավետ քարոզչական, սուրբգրային ուղղվածության հռչակումը, նաև անհատական պատասխանը ամբողջ համայնքին, երաժշտության օգտագործումը, երգերով հանրահավաքները։ Շոտլանդացի Ֆոքսը պնդում էր, որ անմիջապես «լուսավորվելով» Սուրբ Հոգուց, ամեն մարդ իմանում է ամեն անհրաժեշտ բան, և կարիք չունի ո՛չ եկեղեցու, ո՛չ էլ Սուրբ Գրքի։ Անգլիացի քուեյքերները (անգլերեն՝ quake- դող, դողացնել, ցնցվել) հավաքվելով միասին, սպասում էին, որ իրենցից մեկը կհուզավառվի, պայծառություն կստանա ու կսկսի մարգարեանալ։ Համաձայն Ջ.Վեսլի հավատացյալը, արդարացմանը զուգահեռ, պետք է նաև սրբանա իր կյանքի ընթացքում։ Սրա ճյուղավորումներից է հոգեգալստական (պենտեկոստեական) շարժումը որը իրվինգիստներից որդեգրեց պաշտամունքի էքստատիկ արարողակարգը, ինչը հոգեբանական զանազան երևույթներ է առաջ բերում։ Սուրբ Հոգու պարգևներից առանձնացնելով լեզվախոսությունը՝ հոգեգալստականներն այն պարտադիր համարեցին յուրաքանչյուր հավատացյալի համար, որպես Սուրբ Հոգով մկրտված լինելու նշան։ Հիսնականներին հատուկ են երկու հակադիր միտումներ. առավել մեծ միավորումների մեջ միասնանալը և անկախ համայնքներն ու ուղղությունները պահպանելը։ Արդյունքում առկա են համաշխարհային մասշտաբով գործող այնպիսի խոշոր միավորումներ, ինչպիսիք են «Աստծո եկեղեցին» (հիմն. 1903թ.), «Աստծո ասամբլեան» (1914թ.), «Ճշմարիտ Ավետարանի միջազգային եկեղեցին» և այլն, և բազմաթիվ մանր համայնքներ։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոգեգալստականներ» հոդվածին։