Փոցխով
Փոցխով (վրացերեն՝ ფოცხოვისწყალი, Ախալցիխն, Ախալցխա, Ախալցխաչայ, Պոսխով, Փոսխով, Փոցղով), գետ Կուրի ավազանում, նրա ձախկողմյան վտակը։ Սկիզբ է առնում Աջարա-Իմերեթյան լեռնաշղթայի կենտրոնական հատվածի հարավ-արևելյան լանջերից, հոսում հյուսիս-արևմուտքից հարավ-արևելյան ուղղությամբ Վրաստանի Ախալցխայի շրջանով, Ախալցխա քաղաքի միջով և նրանից 5-6 կմ արևմուտք միանում Կուրին։ Վերին հոսանքի անունով երբեմն ամբողջ գետն է կոչվում Կոբլիան[1]։
Փոցխով | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 64 կիլոմետր |
Ավազանի մակերես | 1840 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Բոլբոլա |
Երկիր | Թուրքիա և Վրաստան |
Երկրամաս | Սամցխե-Ջավախեթի մարզ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 276 — 916 էջ։