Օկամ
Օկամ, գյուղ Կարսի մարզի Արդահանի գավառում, Կուր գետի վերին հոսանքի շրջանում, ճահճաշատ հարթավայրում։ XX դարի սկզբին ուներ շուրջ 50 տուն բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյուղով անցնում էր Կարս-Օլթի ճանապարհը։ Օլթիում կար եկեղեցի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գյուղի հայկական թաղն ավերվել է, հայ բնակիչների մի մասը կոտորվել։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։
Բնակավայր | ||
---|---|---|
Օկամ | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Մերդենեկ | |
Բնակչություն | 302 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1][2] | |
Ժամային գոտի | UTC+3 և TRS? | |
Փոստային դասիչ | 75700 | |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 534)։ ![]() |