Մոպեդ (շվեդերեն motor - շարժիչ և pedal - ոտնակ բառերից), մինչև 49,8 սմ³ աշխատանքային ծավալ ունեցող ներքին այրման շարժիչով ու ետևի անվի ոտնակային շղթայական հաղորդակով երկանիվ փոխադրամիջոց։ Զարգացնում է մինչև 2000 կմ/ժ արագություն։ Սովորական մոպեդի շարժիչի հզորությունը 1,62−1,84 կվտ (2,2−2,5 ձիաուժ) է։ Փոխանցումների փոփոխումը կատարվում է ղեկի ձախ ծայրում գտնվող ղեկալծակի օգնությամբ։ Ոտնակները ծառայում են շարժիչն աշխատեցնելու և արգելակելու համար։ Գոյություն ունեն էլեկտրական կուտակիչային շարժիչով մոպեդներ։

«Garelli» մակնիշի մոպեդ (1973)

Մոպեդների զանգվածային արտադրությունը սկսվել է 1940-ական թվականների վերջում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 23