Ժիլինա

քաղաք Սլովակիայի հյուսիս-արևմուտքում

Ժիլինա (սլովակ.՝ Žilina, հունգ.՝ Zsolna, գերմ.՝ Sillein, լեհ.՝ Żylina), քաղաք Սլովակիայի հյուսիս-արևմուտքում, Վագ, Կիսուցա և Ռայչանկա գետերի գետաբերանում, համանուն Ժիլինսկ շրջանի կենտրոնում։ Քաղաքի բնակչությունը կազմում է մոտավորապես 86 000 մարդ։

Քաղաք
Ժիլինա
սլովակ.՝ Žilina
Դրոշ Զինանշան

ԵրկիրՍլովակիա Սլովակիա
Հիմնադրված է1069 թ.
Առաջին հիշատակում1297
Տվյալ կարգավիճակում1327 թվականից
Մակերես80 կմ²
ԲԾՄ342 մ
Բնակչություն84 360 մարդ (2012)
Խտություն1068 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+421 41
Փոստային դասիչ010 01
Ավտոմոբիլային կոդZA
Պաշտոնական կայքzilina.sk
Ժիլինա (Սլովակիա)##
Ժիլինա (Սլովակիա)

Քաղաքում գործում է Ժիլինայի համալսարանը և ավտոմոբիլաշինական Kia Motors Slovakia գործարանը։

Պահպանվել են Բուդանսկի դղյակը, Մարինոյի հրապարակը և բազմաթիվ կոստյոլներ և պալատներ։

Պատմություն խմբագրել

 
Բուդանսկի դղյակը

5-րդ դարում տարածաշրջանում բնակվել են սլավոնները։ Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1297 թվականին, իսկ 1327 թվականին ստացել է քաղաքի իրավունքներ։

13-րդ դարի վերջում Ժիլինան այրվել է մեծ հրդեհից։ Այստեղ են տեղափոխվել գերմանացի գաղութաբնակները, որոնք դարձել են քաղաքի վերակառուցողները։ 15-րդ դարում քաղաքը ծաղկում է ապրել։ 16-17-րդ դարերում քաղաքը դարձել է Հունգարիայի ռեֆորմացիոն կենտրոն, իսկ 1686 թվականին սկսվել է քաղաքի վերակառուցումը։

18-րդ դարում քաղաքում եղել են հրդեհներ և համաճարակներ, որից այն շատ է տուժվել։ 19-րդ դարի վերջում քաղաքը սկսել է ծաղկում ապրել, այստեղ կառուցվել են բազմաթիվ գործարաններ և ֆաբրիկաներ։

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում քաղաքը ազատագրվեց 1945 թվականի ապրիլի 30-ին ուկրաինական 4-րդ զորքերի գործողության ժամանակ՝ 138-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Վասիլի Եֆիմովիչ, 17-րդ գվարդիական հրաձգային կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Նիկիֆոր Մեդվեդով, 3-րդ առանձին Չեխոսլովակիայի հետևակային բրիգադի հրամանատար Սելներ Յարոսլավ, Չեխոսլովակիայի 1-ին բանակային կորպուսի բրիգադի գեներալ Կարել Կլապալեկ, 164-րդ թնդանոթի հրետանային բրիգադի հրամանատար գնդապետ Վիկտոր Միրոնով[1]։

Այսօր Ժիլինան Սլովակիայի հինգերորդ խոշորագույն քաղաքն է։ 1960 թվականին հիմնադրվել է Ժիլինա համալսարանը։ Քաղաքի կենտրոնը վերանորոգվել է 1990-ական թվականներին։ 2006 թվականին սկսվել են ավտոմոբիլաշինական Kia Motors Slovakia գործարանի աշխատանքները։

Բնակչություն խմբագրել

Ժիլինա քաղաքի բնակչությունը[2][3]՝

Ժիլինայի բնակչությունը[4]
Տարի Բնակչություն Տարի Բնակչություն Տարի Բնակչություն Տարի Բնակչություն
1890 4100 1950 18000 1980 83000 2014 90 000
1900 5600 1961 32500 1991 83911 2017 103 325
1910 9200 1965 37000 2001 85400 2018 110 000
1921 12000 1970 41800 2011 81494 2019 114 500
1930 17500 1975 56000 2012 84360 2020 130 550

Տրանսպորտ խմբագրել

Ժիլինա քաղաքում տրանսպորտային միջոցները ավտոբուսներ են և տրոլեյբուսներ։ 1994 թվականին քաղաքում սկսեցին գործածվել տրոլեյբուսներ։

Սպորտ խմբագրել

Քաղաքում գործում է «Ժիլինա» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Ցորգոն Լիգայում։

Եղբայր քաղաքներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Освобождение городов. Чехословакия
  2. «с сайта http://www.populstat.info». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  3. с сайта http://pop-stat.mashke.org
  4. «SLOVAKIA: городское население». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «İzmir'in kardeş kentleri». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին. {{cite web}}: Unknown parameter |автор= ignored (օգնություն)
  6. Контакты с иностранными городами Внешние связи — официальный сайт администрации города Красноярска(ռուս.)(անգլ.)(գերմ.)