Կարլ Հոֆեր (գերմ.՝ Karl Hofer, հոկտեմբերի 11, 1878(1878-10-11)[1][2][3][…], Կարլսրուե, Գերմանական կայսրություն[4] - ապրիլի 3, 1955(1955-04-03)[1][2][3][…], Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի նկարիչ, ում ոճը մոտ է էքսպրեսիոնիզմին։

Կարլ Հոֆեր
գերմ.՝ Karl Hofer
Ծնվել էհոկտեմբերի 11, 1878(1878-10-11)[1][2][3][…]
ԾննդավայրԿարլսրուե, Գերմանական կայսրություն[4]
Վախճանվել էապրիլի 3, 1955(1955-04-03)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Արևելյան Գերմանիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա[5]
ԿրթությունAcademy of Fine Arts, Karlsruhe? և State Academy of Fine Arts Stuttgart?
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, նկարազարդող, գրավաճառ, գծանկարիչ, ուսուցիչ, վիզուալ արտիստ և նկարչության ուսուցիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
ԹեմաներԿերպարվեստ[6] և կրթական համակարգ[6]
Ուշագրավ աշխատանքներWoman with Flower Pot?, Naked Umbrian GIrl?, Q75383394? և Two Friends?
ՈւսուցիչՀանս Թոմա և Լեոպոլդ կոմս ֆոն Կալկրյոյտ
ԱշակերտներՕտտո Յուլիուս Ֆլեկ, Կառլ Շնայդերս և Յոզեֆ Շտայներ
Պարգևներ
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա, Պրուսիայի արվեստի ակադեմիա, Third Reich’s Chamber of Fine Arts? և Third Reich’s Chamber of Fine Arts?
 Karl Hofer Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Գեղանկարչություն սկսել է սովորել Կարլսրուեում նկարիչ Հանս Թոմայի ղեկավարությամբ և Առնոլդ Բյոկլինի ուժեղ ազդեցության ներքո։ 1903-1908 թվականներին ընտանիքի հետ միասին կոլեկցիոներ և մեկենաս Թեոդոր Ռեյնհարդի նյութական օգնության շնորհիվ ապրել և աշխատել է Հռոմում, որտեղ էլ Հանս ֆոն Մարեի աշխատանքներով ուսումնասիրել է կոմպոզիցիայի օրենքները։ Այստեղ Կարլ Հոֆերի նկարները ձեռք են բերել հատուկ փափկություն և առաձգականություն։

Հայրենիք վերադառնալուց հետո որոշ ժամանակ մտել է Վասիլի Կանդինսկիի շուրջ համախմբված նկարիչների շրջանը և Die Brücke խումբ։ 1909-1913 թվականներին (ընդմիջումներով) ապրել է Փարիզում, որտեղ հայտնվել է Պաբլո Պիկասոյի և հատկապես Պոլ Սեզանի ազդեցության ներքո։ Նկարիչը կտավների վրա պատկերում էր մեծ, մարդկային հասակ ունեցող դիմակավորված խորհրդավոր կերպարներ։ Միևնույն ժամանակ չէր հետաքրքրվում այդ ժամանակ մոդայիկ կուբիզմով՝ հակվելով ավելի շուտ դեպի պրիմիտիվիզմ։

1910-1911 թվականներին վարպետը իրականացնում է ուղևորություն դեպի Հնդկաստան, որից հետո նրա նկարներում կարելի է տեսնել միստիկական միտումներ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայտնվել է Ֆրանսիայում ներկալվածների ճամբարում և 1917 թվականին փոխանակմամբ ուղարկվել է Շվեյցարիա։ Այստեղ ստեղծել է բնությանը և Տիչինո շրջանին նվիրված աշխատանքների մի ամբողջ շարք (այսպես կոչված «Տիչինոյի լանդշաֆտներ»)։ Այս աշխատանքներում կոմպոզիցիայի տեկտոնական խստությունը գերազանցում է բնության պատկերի բնականությանը։

20-րդ դարի 20-ական թվականներին ապրել է Բեռլինում և մտել է էքսպրեսիոնիստ-նկարիչների խմբի մեջ, չնայած նրա աշխատանքները տարբերվում են շատերի ստեղծագործություններից ոչ այնքան վառ, խամրած գույներով և ռոմանտիզացված թեմատիկայով։ 1933 թվականին նացիստների իշխանության գալով՝ վարպետը հայտարարվել է այսպես կոչված «դեգեներատիվ արվեստի» ներկայացուցիչ և ենթարկվել է հետապնդման։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կարլ Հոֆերը ղեկավարել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիան։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Enzyklopädie des Wissens, Bd.5, Köln 1990.
  • Die Welt der Malerei, Güterslöh — Amstelveen 1997.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Հոֆեր» հոդվածին։