Դեգեներատիվ արվեստ

Դեգեներատիվ արվեստ (գերմ.՝ Entartete Kunst), նացիստական ռեժիմի ընդունած եզրույթը, որը բնութագրում էր մոդեռնիստական արվեստը։ Նման արվեստն արգելվեց, որակվելով որպես ոչ գերմանական, հրեական կամ կոմունիստական, իսկ այսպես կոչված «Դեգեներատիվ արվեստագետները» ենթարկվեցին սանկցիաների, որոնց պատճառով չէին կարող դասավանդել, ցուցադրել կամ վաճառել իրենց գործերը, իսկ որոշ դեպքերում արգելվեց անգամ ստեղծագործելը։

Գեբելսի այցը ցուցահանդես (1937)

Հասարակության մեջ մոդեռնիզմի նկատմամբ բացասական վերաբերմունք առաջացնելու նպատակով 1937 թվականին Մյունխենում նացիստների կողմից կազմակերպվել էր Դեգեներատիվ արվեստ անունով ցուցահանդես, որի ժամանակ անկանոն կերպով ցուցադրվում էին մոդեռնիստական աշխատանքներ՝ ծաղրական տեքստեր պարունակող ցուցանակներով։ Այն ներկայացվեց Գերմանիայի ու Ավստրիայի մի շարք քաղաքներում։

Ի հակառակ արվեստի մոդեռնիստական ոճերի արգելմանը, նացիստները խրախուսում էին ավանդական բնույթի նկարներն ու քանդակները, որոնք վեհացնում ու մեծարում էին ռասայի մաքրության «արյուն և հող» արժեքները, միլիտարիզմը, հպատակությունը։ Նույնատիպ խիստ վերաբերմունք կար նաև երաժշտության նկատմամբ, որն ըստ նրանց պետք է լիներ տոնային ու զերծ ցանկացած տիպի ջազային հնչողությունից։ Հավանության չարժանացած երաժշտությունը որակվում էր որպես Դեգեներատիվ։ Ֆիլմերն ու ներկայացումները ևս ցենզուրայի էին ենթարկվում[1]։

Մոդեռնիզմի դեմԽմբագրել

Քսաներորդ դարի սկիզբը արվեստի ոլորտում աղավաղիչ փոփոխությունների շրջան էր։ Կերպարվեստում այնպիսի նորարարությունները, ինչպիսիք են ֆովիզմը, կուբիզմը, դադաիզմն ու սյուրռեալիզմը, որոնք հետևում էին սիմվոլիզմին ու պոստիմպրեսիոնիզմին, միարժեքորեն չգնահատվեցին։ Գերմանիայում և այլ երկրներում մարդկանց մեծամասնությունը ուշադրություն չէր դարձնում այդ նոր արվեստին, որը թվում էր էլիտար, բարոյապես կասկածելի և հաճախ անհասկանալի[2]։

Վայմարյան հանրապետության ժամանակ 1920-ականներին Գերմանիան դարձավ ավանգարդի կենտրոնը։ Այն նկարչության ու քանդակագործության մեջ էքսպրեսիոնիզմի ծննդավայրն էր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The Collection | Entartete Kunst»։ MoMA։ Վերցված է 2010-08-12 (անգլ.)
  2. Adam 1992, էջ 29

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Արվեստը Նացիստական Գերմանիայում, Smarthistory