Die Brücke (Կամուրջը), գերմանական էքսպրեսիոնիզմի արվեստագետների խումբ։ Ձևավորվել է 1905 թվականին Դրեզդենում։ Բեռլինի Brücke Museum-ը անվանակոչվել է հենց այս խմբի անունով։ Հիմնադիր անդամներն էին Ֆրից Բլեյլը, Էրիխ Հեկելը, Էռնստ Լյուդվիգ Կիրխները և Կառլ Շմիդտ Ռոթլուֆը։ Հետագայում միացան նաև Էմիլ Նոլդեն, Մաքս Պեխշտայնը և Օտտո Մյուլլերը։ Խումբը նշանակալի ազդեցություն է թողել 20-րդ դարի մոդեռնիստական արվեստի ու էքպրեսիոնիզմի ձևավորման վրա[1]։

Ֆրից Բլեյլ-ի պաստառը Die Brücke-ի 1906 թվականի առաջին ցուցադրության համար
Die Brücke manifesto 1906

Die Brücke-ը երբեմն համեմատվում է ֆովիզմի հետ։ Երկու շարժումներն էլ ունեն պրիմիտիվիստական հետաքրքրություններ։ Երկուսն էլ հաճախ էմոցիաների արտահայտման համար օգտագործում են բարձր տոնայնության գույներ, որոնք հաճախ ոչ բնական են։ Երկուսն էլ կիրառում են նկարչության ավելի հում տեխնիկա և հակակրանք ունեն բացարձակ աբստրակցիոնիզմի նկատմամբ։ Փողոցային տեսարանների ու քաղաքային տարբեր իրադարձությունների Die Brücke-ի արվեստագետների էմոցիոնալ աշխատանքները, ինչևէ, միանգամից առանձնանում են իրենց ֆրանսիացի ընկերների՝ ֆովիստների գործերի հետ համեմատելիս[2]։

Պատմությունը

խմբագրել

Die Brücke-ի հիմնադիր անդամները 1905 թվականին Մոդեռն (գերմ.՝ Jugendstil ) ճարտապետություն ուսումնասիրող ուսանողներ էին. Ֆրից Բլեյլ (1880–1966), Էրիխ Հեկել (1883–1970), Էռնստ Լյուդվիգ Կիրխներ (1880–1938) և Կառլ Շմիդտ Ռոթլուֆ (1884–1976)։ Նրանք հանդիպել էին Դրեզդենի Königliche Technische Hochschule-ում (տեխնիկական համալսարան), որտեղ Կիրխները և Բլեյլը սովորում էին 1901 թվականից և մտերիմ ընկերներ էին` սկսած համատեղ ուսումնառության առաջին կիսամյակից[3]։ Նրանք ռադիկալ հայացներ ունեին[4] և միասին խոսում էին արվեստի մասին, ուսումնասիրում բնությունը[3]։ 1903-1904 թվականներին Կիրխները կրթությունը շարունակում է Մյունխենում, իսկ 1905-ին վերադառնում է Դրեզդեն[5]։ Համալսարանը, ճարտարապետությունից բացի, առաջարկում էր ուսումնասիրության առարկաների լայն շրջանակ` ձեռքով նկարչություն (առանց օժանդակ սարքերի ու հարմարությունների), հեռանկարչություն, արվեստի պատմություն[6]։ "Die Brücke" անվանումը նպատակ ուներ «խորհրդանշել կապը, կամուրջը, որ իրենք պատրաստվում էին ստեղծել ապագայի արվեստի հետ[7]։

Die Brücke-ի նպատակն է խուսափել իշխող ավանդական ակադեմիական ոճից և գտնել արտահայտման նոր կամուրջ, որը կմիացնի անցյալն ու ներկան[4]։ Նրանք անդրադառնում էին ինչպես անցյալի նկարիչների՝ Ալբրեխտ Դյուրերի, Մաթիաս Գրունեվալդի ու Լուկաս Կրանախ Ավագի աշխատանքներին, այնպես էլ ժամանակակից միջազգային ավանգարդ շարժմանը[4]։ Խումբը Programme անունով բրոդսայդ է թողարկում 1906-ին, որում Կիրխները գրում է.

  Մենք կանչում ենք բոլոր երիտասարդներին և, ինքներս էլ, լինելով երիտասարդներ, ովքեր իրենց մեջ ունեն ապագան, ուզում ենք խլել մեր գործողությունների ու կյանքերի ազատությունը հին ու հարմար տեղավորված ուժերից[7]։  

Որպես իրենց ազգային ժառանգության հաստատում նրանք փորձեցին արթնացնել հին մեդիան, մասնավորապես՝ փայտի փորագրությունները[4]; Խումբը պարզ ոճ ձևավորեց՝ օգտագործելով վառ գույներ, հուզական ճնշում, դաժան պատկերներ և պրիմիտիվիզմի ազդեցություն։

Ծանոթագրություններ

  1. "The Artists' Association 'Brücke'" Արխիվացված 2018-03-16 Wayback Machine, Brücke Museum. Retrieved 7 Սեպտեմբեր, 2007 թվական։
  2. Artspoke, Robert Atkins, 1993, ISBN 978-1-55859-388-6
  3. 3,0 3,1 "Fritz Bleyl (1880-1966)" Արխիվացված 2018-03-16 Wayback Machine, Brücke Museum. Retrieved 7 September 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 "Kirchner - Expressionism and the city" Արխիվացված 2007-09-26 Wayback Machine, Royal Academy, 2003. Retrieved 7 September 2007.
  5. "Ernst Ludwig Kirchner" Արխիվացված 2011-09-27 Wayback Machine, Brucke Museum. Retrieved 8 September 2007.
  6. "The Student Years of the Brücke and their Teachers", ingentaconnect.com (abstract of book by Peter Lasko), from Art History, Volume 20, Number 1, March 1997, pp. 61-99. Retrieved 7 September 2007.
  7. 7,0 7,1 Dempsey, Amy (2010). Styles, Schools and Movements: The Essential Encyclopaedic Guide to Modern Art. Thames & Hudson. էջ 74. ISBN 978-0-500-28844-3.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Die Brücke հոդվածին