Կաղապար:Այսօր/Հունվարի 14
Հիմնական հոդված՝ Հունվարի 14
![Վահագն Ասատրյանը դիմանկարը իր տապանաքարին](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B6_%D4%B1%D5%BD%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A3%D5%A5%D6%80%D5%A5%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B6%2C_16.01.2021_02.jpg/130px-%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B6_%D4%B1%D5%BD%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A3%D5%A5%D6%80%D5%A5%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B6%2C_16.01.2021_02.jpg)
- 1753 թ. – ծնվել է Ջորջ Բերկլին, անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ (ծն. 1685 թ.)։
- 1814 թ. – Նորվեգիան Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները զիջեց Դանիային։
- 1900 թ. – Հռոմում տեղի ունեցավ իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը։
- 1930 թ. – ծնվել է Էդգար Հովհաննիսյանը, հայ երգահան, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (մահ. 1998 թ.)։
- 1949 թ. – մահացել է Գաբրիել Տեր-Միքելյանը, հայ ճարտարապետ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (ծն. 1874 թ.)։
- 1957 թ. – մահացել է Համֆրի Բոգարտը, ամերիկացի նշանավոր կինոդերասան, Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1-ին տեղում (ծն. 1899 թ.)։
- 1966 թ. – մահացել է Սերգեյ Կորոլյովը, ուկրաինացի նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր (ծն. 1906 թ.)։
- 1977 թ.՝ ծնվել է հայ ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գնդապետ, հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, «Հայաստանի ազգային հերոս» Վահագն Ասատրյանը։
- 1991 թ. – Վրաստանն ընդունեց իր պետական դրոշը։
- 2005 թ. – Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատը իջավ Սատուրնի Տիտան արբանյակի վրա, դա Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրեջէքն էր։