Վահագն Ֆելիքսի Ասատրյան (հունվարի 14, 1977, Քասախ, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 2020, Հադրութ, Հադրութի շրջան, Արցախի Հանրապետություն), հայ ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գնդապետ, հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, «Հայաստանի ազգային հերոս»[1][2][3]։

Վահագն Ֆելիքսի Ասատրյան
Վահագն Ասատրյան.png
հոկտեմբերի 12, 2020(2020-10-12) (տարիքը 43)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քասախ, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԱրցախ Հադրութ, Արցախի Հանրապետություն
ԳերեզմանԵռաբլուր պանթեոն
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստանի Հանրապետություն
ԶորատեսակՀատուկ նշանակության զորքեր
ԿոչումՀՀ ԶՈՒ գնդապետ ՀՀ ԶՈՒ գնդապետ
Հրամանատարն էրՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ,
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020),
ՊարգևներFatherland Armenia.jpg ՀՀ ազգային հերոսի կոչում
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալ.jpg «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
ՍտորագրությունVahagn storagrutun.png

ԿենսագրությունԽմբագրել

Մանկություն և պատանեկությունԽմբագրել

Վահագն Աստատրյանը ծնվել է բուժաշխատողներ Ֆելիքս Ասատրյանի և Սիմա Պետրոսյանի ընտանիքում։ Եղել է ծնողների երկու որդիներից կրտսերը։ Վաղ հասակում մահացել է նրանց հայրը։

1983-1994 թվականներին սովորել է Խորհրդային Հայաստանի, այնուհետև Հայաստանի Հանրապետության Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում, 1985-1991 թվականներին՝ Քասախի երաժշտական դպրոցի ջութակի բաժնում։

Զինվորական կրթությունԽմբագրել

1994 թվականին ընդունվել է Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարան, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով ՀՀ ԶՈՒ լեյտենանտի զինվորական կոչում և հետախուզական դասակի հրամանատարի մասնագիտություն։

Ընդհանուր առմամբ Վահագն Ասատրյանն ավարտել է ռազմական հինգ բուհ։ Զինվորական կրթության և ծառայության ընթացքում իր համար հերոսի, զինվորական հրամանատարի բացարձակ կերպար է դարձել 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան պատերազմի հրամանատար, Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը։ Նա իր զինվորական ծառայության ընթացքում առաջնորդվում էր իր մշակած մի քանի թեզերով, որոնց համաձայն հրամանատարը պետք է լինի գրագետ, սպան՝ կարդացած[1]։

Զինվորական ծառայությունը Հայաստանի զինված ուժերումԽմբագրել

1997 թվականին՝ ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով հետագա ծառայությունը շարհունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում որպես դասակի հրամանատար։ Եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատար։ Զինվորական ծառայության ընթացքում լեյտենանտից դարձել է գնդապետ[1]։

Մասնակցությունը հայ-ադրբեջանական պատերազմինԽմբագրել

Վահագն Ասատրյանը մասնակցել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմին։ Իր հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը մի շարք մարտական գործողությունների է մասնակցել։ Զոհվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում[1][4][3]։

Պատերազմի սկսվելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, նա իր ղեկավարած ստորաբաժանման հետ միասին մեկնել էր Սյունիքի մարզ, որտեղից նույն օրը տեղափոխվել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Հոկտեմբերի առաջին օրերին Վահագն Ասատրյանի մշակած ռազմագործողությամբ ու հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացավ վերագրավել Շահումյանի շրջանի «Շղթաներ» դիրքը՝ տալով մեկ զոհ Խաչատուրյան Խաչատուրին։ Վահագն Ասատրյանի կարգադրությամբ այդ դիրքը կոչվեց զոհված Խաչատրյանի պատվին[1]։

Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ Շահումյանի շրջանից տեղափոխվեց Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ջրականի հատված։ Ընթացող մարտական գործողությունների ժամանակ նա իր ստորաբաժանման հետ ընկավ շրջափակման մեջ։ Նրա հրամանատարությամբ իր ստորաբաժանումը մարտեր վարելով կարողացավ ճեղքել և դուրս գալ շրջափակումից։ Այդ ռազմագործողությունների ընթացքում նրա ստորաբաժանումը տվեց մեկ զոհ՝ Հենզելը։ Ըստ ականատեսների՝ շրջափակման մեջ գտնվելու ժամանակ իրադրությունն այնպիսին էր, որ ոչ ոք ողջ մնալու հավանականություն չուներ[1]։

Ըստ նրա օգնական Արթուր Մուսաելյանի հայտնած տեղեկությունների՝ Հադրութի շրջանում (Ջրական, Հադրութ) ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։ Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով ոչնչացնել[1]։

Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։ Զոհվել է Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։

ՀուղարկավորությունԽմբագրել

 
Վահագն Ասատրյանի գերեզմանը Եռաբլուրում, 16․01․2021թ․

Վահագն Ասատրյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող Եռաբլուր զինվորական պանթեոնում[1][5]։ Նրա գերեզմանը գտնվում է 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ու ազատամարտիկների համար նախատեսված հատվածում։

ՊարգևներԽմբագրել

2014 թվականի մայիսի 28-ին՝ «Հանրապետության տոնի» կապակցությամբ Վահագն Ասատրյանը «զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[6][7]։

2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ «հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման[1][4][3]։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած էր, ունի երկու որդի[1][6]։

ԾանոթագրություններԽմբագրել