«Ծիծեռնակ», խորհրդային շրջանի հայկական պատկերազարդ մանկական ամսագիր նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար։ Հանդիսացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի և Համամիութենական պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի հրատարակություն։ Առաջին անգամ լույս է տեսել 1978 թվականին, Երևանում (1965-1977 թվականներին «Պիոներ» ամսագրի ամենամսյա հավելվածն էր)։ Խմբագիրներ՝ Մ. Հարությունյան, Ա. Սահինյան, Ժ. Մադոյան (1978 թվականից), Անդրանիկ Կիլիկյանը 1982-1986 թվականներին եղել է «Ծիծեռնակ» ամսագրի գեղարվեստական խմբագիր։ Էդվարդ Միլիտոնյան(1986-2001), Անուշ Վարդանյան (2001 թվականից մինչ օր)։

«Ծիծեռնակ»
Ծիծեռնակ ամսագրի հոբելյանական 90-րդ համարը
Տեսակմանկական ամսագիր
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԱնուշ Վարդանյան
Հիմնադրվել է1929
ԵրկիրՀայաստան Հայաստան


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիծեռնակ (այլ կիրառումներ)

Պատմություն

խմբագրել

«Ծիծեռնակ» ամսագիրն համարվել է Խորհրդային Հայաստանի առաջին մանկական պատկերազարդ ամսագիրը, որը հրատարակվել է 1929 թվականին Երևանում՝ սկզբում «Հոկտեմբերիկ» անվանումով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամսագրի աշխատանքն ընդհատվել է։ Խմբագրության ողջ անձնակազմը մեկնել է ռազմաճակատ։ Հինգ տարի անց այն վերահրատարակվել է, իսկ 1965 թվականին վերանվանվել է «Ծիծեռնակ»։ «Ծիծեռնակի» առաջին խմբագիրը եղել է Ժենյա Մադոյանը։ Ամսագրում տպագրվում էին Հովհ․ Թումանյանի, Ղ․Աղայանի, Եղ․Չարենցի, Աթ․Խնկոյանի և բազմաթիվ այլ անվանի բանաստեղծների ու գրողների գործերը, երեխաների սիրելի գրողներ Սուրեն Մուրադյանի, Լիպարիտ Սարգսյանի և Երվանդ Պետրոսյանի ստեղծագործությունները։ Մանուկների համար գրած ստեղծագործություններով ամսագրին թղթակցում են արդի գրողներ Շանթ Մկրտչյանը, Անահիտ Թարյանը, Ժաննա Աբրահամյանը, Սուսաննա Հովհաննիսյանը, թարգմանիչ, արձակագիր Արամ Արսենյանը, Սուրեն Դավթյանը, Ռոլանդ Շառոյանը, Նունե Գրիգորյանը, Գագիկ Խաչատրյանը, գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը։

2019 թվականից «ԾԻԾԵՌՆԱԿ» ամսագիրը լույս է տեսնում Միլիտոնյան ընտանիքի միջոցներով։ Հանդեսի նպատակն է եղել երեխաներին դաստիարակել ընկերասիրության ոգով, սեր արթնացնել ուսման, մայրենի լեզվի, աշխատանքի, արհեստների, արվեստի ու գրականության, սպորտի նկատմամբ։ Տպագրել է չափածո և արձակ թարգմանական գործեր։ Մանուկների համար գրած ստեղծագործություններով ամսագրին թղթակցել են հայ գրողները։ «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրակազմն ամեն տարի մասնակցում է Մանկական գրականության շաբաթի հանդիպումներին հանրապետության դպրոցներում։

Ամսագիրը նկարազարդում են՝

Գործունեություն

խմբագրել
  • 2001 թվականից մինչ այսօր ամսագրի գլխավոր խմբագիրը Անուշ Վարդանյանն է։
  • 2003թվական ապրիլի 7- Կին նկարիչների ցուցահանդես «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրասրահում։
  • 2005 թվականից գործում է «Ծիծեռնակ» հրատարակչությունը։ Հրատարակել է ավելի քան 450 անուն գիրք։ Աշխատում է ժամանակակից գրողների գրքերը երկայացնել ընթերցողին։
  • 2014 թվականին լույս է տեսել «Ծիծեռնակ» ամսագրի 11-12 համարը ռուսերեն, "Ласточка" (թարգմ․ հայերենից՝ Ռոզա Եղիազարյանի)։
  • 2016 թվականին Ուկրաինայում մանկական «Крилати» թիվ 5, ամսագրի էջերում տեղ են գտել ուկրաիներեն «ԾԻԾԵՌՆԱԿ» ամսագրի հեղինակների ստեղծագործությունները։
  • 2016 թվական, Ծիծեռնակ ամսագրի 9-10 համարը տպագրվել է համատեղ՝ հայ և Ուկրաինայի հեղինակների հետ։
  • 2016թվական դեկտեմբեր- «Ծիծեռնակ» ամսագրերի և «Ծիծեռնակ» հրատարակչության գրքերի նվիրատվություն Հայաստանի Մանուկների հիմնադրամին «Իմ թատրոն «Արագածավան»-ի ընթերցողների համար։
  • 2018 թվական, <«Ծիծեռնակ» ամսագիրն ամփոփել է «Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը» թեմայով մրցույթը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։
  • 2019 թվական, «Ծիծեռնակ» ամսագիրն ամփոփել է «Թումանյան 150» և «Ծիծեռնակ 90» թեմաներով մրցույթը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Նշվել է «Ծիծեռնակ» ամսագրի հոբելյանը։
  • 2022 թվական 3-4, -«Ծիծեռնակ» ամսագրի համարը նվիրված է Իրանի մանկագիրների ստեղծագործություններին։ Այս համարում ներկայացված են ժամանակակից մանկագիրներ՝ Նադեր Իբրահիմին, Ահմադռեզա Ահմադին, Հաֆեզ Միաֆթաբին՝ Էդուարդ Հախվերդյանի թարգմանությամբ։
  • 2023 թվական 3-4, «Ծիծեռնակ» ամսագրի համարն ամբողջությամբ նվիրված է Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Խաչատուր Աբովյանի» անվան վարժարանի սաների աշխատանքներին (գեղանկարչություն, հեքիաթներ, բանաստեղծություններ)։
  • 2022 թվականի Նոյեմբերի 12-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում՝ նվիրված «Ծիծեռնակ» մանկական ամսագրի հիմնադրման 90-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ, արձակագիր էդվարդ Միլիտոնյանը, մանկագիրներ Սաթենիկ Ղազարյանը, Օլգա Դարյանը, Ռոլանդ Շառոյանը,մանկագիր՝ Զեմֆիրա Ենոքյան-Մրկտչյանը, նկարիչներ՝ Ցոլակ Կանթեղը և Մարգարիտա Փարեմուզյանը, գրող Վարդգես Խանոյանը, ինչպես նաև «Ծիծեռնակ» ամսագրի բարեկամ գրողներ և նկարիչներ։ Միջոցառմանը մասնակցում էին Երևանի Գևորգ Աթարբեկյանի անվան հիմնական դպրոցի սաները։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 125