Օլգա Դարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օլգա Դարյան (ծնունդով՝ Սիլկա Օլգա Նիկոլայի, մարտի 27, 1956, Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, մանկագիր, ՀԳՄ անդամ[1]։
Օլգա Դարյան | |
---|---|
Ծննդյան անուն | Սիլկա Օլգա Նիկոլայի |
Ծնվել է | մարտի 27, 1956 |
Ծննդավայր | Արթիկ, ՀԽՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Օլգա Դարյան |
Մասնագիտություն | ինժեներ, մանկավարժ, մանկագիր |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կենսագրություն
խմբագրելՕլգա Դարյանը ծնվել է 1956 թվականի մարտի 27-ին Արթիկում՝ զինվորականի ընտանիքում։ Հայրը՝ Նիկոլայ Ռոմանի Սիլկան, եղել է ավագ լեյտենանտ[2]։ 1963 -1971 թվականներին Օլգա Դարյանը սովորել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցում։ 1971 թվականից ուսումը շարունակել է Արթիկում։ 1974 թվականին ավարտել է Արթիկի թիվ 3 միջնակարգ դպրոցը։ 1987 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը[փա՞ստ]։ Աշխատել է որպես տեխնիկ, ինժեներ, ծավալել է մանկավարժական գործունեություն։ Ունի որդի և դուստր։
Գրական-ստեղծագործական ուղի
խմբագրելՍկսել է ստեղծագործել 1999 թվականից։ 2016 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է[3]։
Երբեմն հարմարվողականությունը անհամապատասխանություն է առաջացնում ներքին մղումների և իրականության միջև։ Ներդաշնակության ձգտումների հույզերի հորձանուտում է ծնվել Օլգա Դարյան բանաստեղծը։ Առաջին անգամ բանաստեղծությունները տպագրվել են «Նոր Գլաձոր» թերթում, որի խմբագիրն էր Հակոբ Սրապյանը, հետագայում հենց նա էլ գրախոսել է Օլգա Դարյանի առաջին ժողովածուն՝ «Հուրհրատող նռնածաղիկ»-ը[4]։
Բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանի հիմնած Մշակույթի Հայկական Ֆոնդի «Ծիր Կաթին» թերթում բազմիցս տպագրվել են բանաստեղծությունները, հենց այդ ժամանակ էլ կատարել է առաջին թարգմանչական փորձը․ Գրիգորի Պոժենյանի «Ծառը» բանաստեղծության թարգմանությունը տպագրվել է այդ թերթում։ Հետագայում թարգմանել է Պուշկին՝ «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմից (У лукоморья дуб зелёный), ներկայացված է ԳՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ խմբի դիմատետրային հարթակում, որի մանկական էջն է վարում Օլգա Դարյանը։
Ռուսերենից թարգմանել է Աննա Ախմատովայի բանաստեղծությունը («Теперь никто не будет слушать песен...»)։ Խաչիկ Մանուկյանի «Թռչուն» բանաստեղծությունը, Սաթենիկ Ղազարյանի մի շարք բանաստեղծություններ, Գյուլնարա Իվանյանի «Հոգուս թռչունը», «Զեփյուռ, ինձ էլ տար» բանաստեղծությունները թարգմանել է հայերենից ռուսերեն։
Տպագրված գրքեր
խմբագրել- 2002 թվական, քնարական բանաստեղծությունների «Հուրհրատող նռնածաղիկ» ժողովածու։
- 2016 թվական, մանկական բանաստեղծությունների «Տարվա գորգերը» ժողովածու։
- 2020 թվական, «Խաղողի երկիրը կամ Խխունջի, Խլուրդի ու Խատուտիկի ճամփորդությունը» հեքիաթը։
- 2023 թվական, հեքիաթների, պատմվածքների, բանաստեղծությունների «Բարու շատրվան» մանկական ժողովածու։
Մրցանակներ
խմբագրել- 2003 թվական, Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի համալսարանի և «ԲԵՄ» միավորման անցկացրած բանաստեղծական մրցույթի մրցանակ՝ «Պատկերավոր մտածողության համար» անվանակարգում[5]։
- 2019 թվական, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված IBBY ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՆԿԱԳԻՐՆԵՐԻ ԵՎ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՂՆԵՐԻ մրցույթի ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՁԱԿ անվանակարգում երրորդ մրցանակ[6]։
- 2023 թվական, «ՌՈՒՍԵՐԵՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» բանաստեղծական 3-րդ մրցույթի 2-րդ մրցանակ՝ «ԲՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԼԻՐԻԿԱ» անվանակարգում(3-ий поэтический конкурс «Русская строфа в Армении», номинация «Пейзажная лирика»)[7]:
- 2023 թվական, «ՄԵԾՆ ՆԵՐՍԵՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴ ԱՍՏԾՈ» գրական մրցանակաբաշխության խրախուսական մրցանակ՝ մանկապատանեկան գրականություն անվանակարգում[8]։
Մամուլ և համահեղինակային ժողովածուներ
խմբագրել- 2004 թվական, «ԱՐԹԻԿ» գրական-հասարակական տարեգիրք, 1-ին հատոր։
- 2005 թվական, «ԱՐԹԻԿ» գրական-հասարակական տարեգիրք, 2-րդ հատոր, բանաստեղծական շարք։
- «ԳԱՐՈՒՆ» ամսագրի մի շարք համարներ( խմբագիր՝Վարուժան Այվազյան)։
- 2018 թվական, չորս հեղինակի «Թագավորական հեքիաթ» մանկական ժողովածու(«Խատուտիկն ու քամին» հատվածը)[9]։
- 2016 թվականից «ԾԻԾԵՌՆԱԿ» մանկական ամսագրի մշտական հեղինակներից է։
- 2016 թվական, «ԱՆԴԻՆ» ամսագրում՝ լիրիկական բանաստեղծություններս։
- 2017 թվական, «ԵՐԳԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ» երգարանում /հեղինակ՝ երգահան Աիդա Մնացականյան/ տեղ են գտել Օլգա Դարյանի բանաստեղծությունների հիման վրա գրված «ԱՄԱՆՈՐՅԱ ԵՐԳԵՐ» և «ԶԱՏԻԿԻ ԵՐԳԸ» մանկական երգերը։
- 2018 թվական,«ԳԱՐՈՒՆԸ ՍԻՐՈՒՑ Է ԾՆՎԵԼ» - արդի բանաստեղծների անթոլոգիա /կազմող՝ Գագիկ Վարդանյան/
- 2020 թվական, «ՍԻՐՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ» - արդի բանաստեղծների անթոլոգիա /կազմող՝ Գագիկ Վարդանյան/
- 2020 թվական, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով տպագրվող «ՈՒՐԱԽ ՊԱՐՏԵԶ» մանկական ամսագրում /նախադպրոցականների համար/ տպագրվել են հանելուկները։
- 2020 թվական, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով տպագրվող «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԲԱՆԱԼԻ» մանկական ամսագրում /տարրական դասարարանների աշակերտների համար/ տպագրվել են հանելուկները։
- 2020 թվական, Ժամանակակից արձակի «ԿԱՅԱՐԱՆ» ամսագրում տպագրվել է «ՊԼԱՍՏԻԼԻՆԵ ԵՐԱԶԱՆՔ» փոքրիկ պատմվածքը։
- 2020 թվական, «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՍՔԻԶ» գրական մշակութային հարթակ, ամսագիր – «Հեքիաթի շաբաթ» նախագծի շրջանակներում ՝ Զրույց մանկագիր Օլգա Դարյանի հետ։
- 2021 թվական, «ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ամսագիր՝պատերազմական թեմայով գրված բանաստեղծություններ։
- 2022 թվական, «ՕԴԱՊԱՐԻԿ ԱՐԵՎԸ» - արդի հայ մանկագրության անթոլոգիա, ՀԳՄ, նախագծի հեղինակ՝ Էդվարդ Միլիտոնյան։
- 2022 թվական, «ԵՍ ԵՄ ՀԻՄԱ ․․․» - ժամանակակից գրողները ՉԱՐԵՆՑԻՆ, անթոլոգիա՝ նվիրված պոետի ծննդյան 125-ամյակին, ՀԳՄ, նախագծի հեղինակ և կազմող՝ Էդվարդ Միլիտոնյան։
- 2023 թվական,Հունվար 1 «ՇՈՂԱԿՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ» Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի ամսաթերթ - Գրանկյուն,հարցազրույց /Սիրանուշ Փարսադանյան/
- 2023 թվական, «ԱՄՊԻԿՆԵՐ»- մանկական բանաստեղծությունների համահեղինակային ժողովածու, կազմող և խմբագիր՝ Ծովինար Տիրատուրյան։
- 2023 թվական․08․06, «ԱՌԱՎՈՏ» օրաթերթ – Մշակույթ, հարցազրույց /Վովա Արզումանյան/
- 2023 թվական, «ԱՂՋԻԿՆ ՈՒ ԹՌՉՈՒՆԸ» երգարանում /հեղինակ՝ երգահան Լիլիթ Համբարձումյան/ տեղ են գտել հեղինակի բանաստեղծությունների բառերով գրված երկու երգ՝ «ՁՅԱՆ ԵՐԳԸ» և «ԱՂՋԻԿՆ ՈՒ ԹՌՉՈՒՆԸ»։ «Աղջիկն ու թռչունը» բանաստեղծությունը նվիրված է եղել «ԾԻԾԵՌՆԱԿ» մանկական ամսագրին, գրվել է ամսագրի 90- ամյակի առթիվ, որը նշվել է 2019 թվականին։
- 2023 թվական, Ժամանակակից արձակի «ԿԱՅԱՐԱՆ» ամսագիր, «ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏԻ ՊԱՀԱՊԱՆԸ» հեքիաթ-լեգենդը Վանա կատվի և Արևի մասին, «ՍԱՐԴՈՍՏԱՅՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» հեքիաթը։
- 2023 թվական, ԱՄՆ ՀԳՄ, «Վերնատուն» պարբերական։
- 2023 թվական, ԱՄՆ ՀԳՄ, Ծիր-Կաթին մանկապատանեկան պարբերական։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 02.06.2016 ՆԻՍՏՈՎ ԱՆՑԱԾ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՑԱՆԿ
- ↑ Сылка Николай Романович «Память Народа» կայքէջ
- ↑ Օլգա Դարյան, ՀԳՄ պաշտոնական կայքէջ
- ↑ «Հուրհրատող նռնածաղիկ» ժողովածու, 2002, Էջ 3-4։
- ↑ «ԲԵՄ» ալմանախ, Հեղինակային պոեզիայի հանրապետական 1-ին փառատոն, Երեւան, 2003, էջ 26։
- ↑ IBBY Armenia, «Մանկագիրների և նկարզարդողների» մրցույթի արդյունքներ
- ↑ , Итоги Третьего поэтического конкурса «Русская строфа в Армении»-2023
- ↑ «Մարդ Աստծո» գրական մրցանակաբաշխություն
- ↑ Գրքերի շնորհանդեսի մասին ՀԳՄ պաշտոնական կայքէջում։