Անուշ Վարդանյան

հայ մանկագիր, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անուշ Վարդանյան (մարտի 12, 1955(1955-03-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, մանկագիր։ Հայաստանի գրողների միության անդամ է 2004 թվականից։

Անուշ Վարդանյան
Ծնվել էմարտի 12, 1955(1955-03-12) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, մանկագիր և գրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Սիրո պողոտա»
«Իրական և հեքիաթային պատմություններ»
«Սիրո մայրցամաք»
«Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը»
«Սիրո արտոնագիր»
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀայաստանի Ազգային Գրադարան և Ծիծեռնակ

Կյանք և գործունեություն խմբագրել

Ծնվել է 1955 թվականի մարտի 12-ին Երևանում։

Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև աշխատել է Հայաստանի ազգային գրադարանի «Հիշարժան տարեթվեր» ամսագրում։ 2000 թվականից մինչ այժմ «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիրն է։

Անուշ Վարդանյանը 2001 թվականին հիմնել է «Ծիծեռնակ» հրատարակչությունը և դարձել համանուն հրատարակչության տնօրենը։

Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Հայկական պոեզիա» ժողովածուում։ Հեղինակ է 11 գրքի[1]։

1977 թվականից ամուսնացած է գրող Էդվարդ Միլիտոնյանի հետ, ունեն երկու որդի։

Տպագրված գրքեր խմբագրել

  1. Սիրո լռություն, Երևան, 2022։
  2. Թագավորական հեքիաթ, 2018։
  3. Հարյուր տարի առանց քեզ, բանաստեղծություններ,2015։
  4. Սիրո պողոտա, Երևան, 2012։
  5. Իրական և հեքիաթային պատմություններ, մանկական, Երևան, 2012։
  6. Սիրո մայրցամաք, Երևան, 2010։
  7. Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը, մանկական, Երևան, 2009։
  8. Սիրո արտոնագիր, Երևան, 2008։
  9. Պարահանդես ամառային այգում, Երևան, 2005։
  10. Ձյունե զարդանախշ, Երևան, 2002։
  11. Սիրո այբուբեն, բանաստեղծություններ,2002։

Համահեղինակային անթոլոգիաներ խմբագրել

  • 2013 թվական, «Հայոց բանակը մանուկների ստեղծագործություններում», էջ 37, պոեզիա՝ Սպարապետին, Սպարապետին-2, Ծիծեռնակ հրատարակչություն, կազմող՝ Անուշ Վարդանյան։
  • 2014 թվական, Ծիծեռնակ, թիվ 11-12, էջեր՝ 5,6,7- ռուսերեն «Белая, красная, абрикосовая» «Сказ о Севане»- Ануш Варданян․
  • 2016 թվական, մայիս,«101 աղոթք հիշատակի», Եր․ Արմավ հրատ․,էջ 73, պոեզիա՝ «Թիվ 2015»։
  • 2016 թվական սեպտեմբեր 30,Ուկրաինայում մանկական «Крилати» թիվ 5, /թևավոր/ ամսագրի էջերում ուկրաիներեն տպվել է «Била, червона, абрикосова» հեքիաթը։ Համատեղ համար է «Ծիծեռնակ» ամսագրի հեղինակների հետ։
  • 2018թ- Բնապահպանության և կերպարվեստ նախագիծ՝ «ԳԻՐՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», Պրինտոգրաֆ տպագրատուն, էջ 45, Անուշ Վարդանյան՝ «Բնանկարներում անգամ

օդը շարժվում է»։

  • 2018 թվական «Թագավորական հեքիաթ», (Չորս հեղինակ՝ հեքիաթներ, բանաստեղծ. Եր․ Ծիծեռնակ հրատարակչություն), էջ 4-ից էջ 29, Անուշ Վարդանյան`

հեքիաթներ՝ «Թագավորական հեքիաթ Մուխիկի մասին», «Ջրային թագավորությունը», «Վաչագանի երազը», «Երկու ընկեր», «Հեքիաթ իրողություն ձմուկի մասին», «Պատմություն ոչ այնքան մեծ կամ փոքրիկ տղայի մասին», «Հեքիաթային պատմություն»։

  • 2021 թվական, «Ֆրանսիայի մագնիսական ուժը», «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» շարքից, էջ 104-109։
  • 2021 թվական դեկտեմբեր, ՀԳՄ Անթոլոգիա, «Արձակ դաշտեր»։ Անուշ Վարդանյան, (էջեր 144-148)։
  • 2022 թվական նոյեմբեր- «Օդապարիկ արևը» անթոլոգիա ՀԳՄ, (Վան Արյան տպագրատուն), Անուշ Վարդանյան՝ հեքիաթներ, էջեր 107-115/
  • 2022 թվական, «Ներշնչանքի թռչունը», «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» շարքից, էջ. 75-80։
  • 2022 թվական, «Պապ ու տատի թոռները», էջ. 118-127։
  • 2022 թվական-Արդի հայ պոեզիա՝ «Սրտագիր» անթոլոգիա ՀԳՄ, «Արմավ» հրատարակչություն, Անուշ Վարդանյան պոեզիա, էջ 101։
  • 2022 թվական, «Ես եմ հիմա», «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» շարքից, ժամանակակից հայ գրողները Չարենցին, էջ 65-68։
  • 2022 թվական, «Բազմաձայն երկիր Վրաստանը», «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» շարքից, էջ 185-188։
  • 2023 թվական, ՀԳՄ հրատարակած «Մենք և աշխարհը» շարքից «Ամերիկան հեռու և մոտ», գրքում Անուշ Վարդանյան՝ բանաստեղծություններ։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  1. «Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան ամենամյա մրցանակի (2009)
  2. ՀՀ Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով՝ Գրական վաստակի համար[2]
  3. ՀՀ Գիտության և կրթության նախարարության «Ոսկե մեդալ»-ով[2]
  4. Հայաստանի գրողների միության մեդալ[2]
  5. 2018 թվականին «Շարժման արևը» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է «Հրանտ, Մանուշակ Սիմոնյանների» մրցանակին։
  6. 2023 թվականին «Սիրո լռություն» ժողովածուն արժանացել է ՀԳՄ հատուկ մրցանակի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել