Անդրանիկ Կիլիկյան

հայ նկարիչ

Անդրանիկ Երվանդի Կիլիկյան (սեպտեմբերի 14, 1939(1939-09-14), Բեյրութ, Լիբանան - օգոստոսի 9, 2005(2005-08-09), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, գրաֆիկ։

Անդրանիկ Կիլիկյան
Ի ծնեԱնդրանիկ Երվանդի Կիլիկյան
Ծնվել է1939, սեպտեմբերի 14
ԾննդավայրԲեյրութ
Վախճանվել է2005, օգոստոսի 9
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Անդրանիկ Կիլիկյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Անդրանիկ Կիլիկյանը ծնվել է 1939 թվականին Բեյրութում։ Հայրենադարձել է 1946 թվականին։ 1953-1955 թվականներին աշակերտել է Հարություն Կալենցին։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1975 թվականին Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտը։ 1982-1986 թվականներին եղել է «Ծիծեռնակ» ամսագրի գեղարվեստական խմբագիր։ 1984 թվականից դասավանդել է ԵԳԹԻ-ում (1992 թվականից՝ ԵԳԱ-ում, պրոֆեսոր՝ 1996 թվականից, ամբիոնի վարիչ՝ 2002 թվականից)։ 1998 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության գրաֆիկայի բաժանմունքի նախագահը[1][2]։

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Գործունեություն խմբագրել

Պատկերազարդել և ձևավորել է Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» (1983 թվական, Տարվա լավագույն ձևավորման 1-ին մրցանակ), «Բրեմենյան երաժիշտներ » հեքիաթը (2000), Ռազմիկ Դավոյանի «Ծիտիկը ցուցահանդեսում» (2002 թվական, ժող.), տարբեր լեզուներով Տոկիոյում լույս ընծայված «Արջի որդին» ժողովրդական հեքիաթը (1983 թվական, մշակումը՝ Հովհաննես Թումանյանի), Բեյրութում հրատարակված «Սասնա ծռեր» էպոսը (1994), Գուրգեն Մահարու «Մանկություն և պատանեկություն» (1996), Մ. Մամուրյանի «Դպրոցական հիշատակներ» (1999), Ա. Սիմոնյանի «Հայոց պատմություն» (2000) և այլ գրքեր։

Մահ խմբագրել

Մահացել է 2005 թվականին։ Թաղված է Նուբարաշենի գերեզմանատանը[4]։

Մեջբերումներ Անդրանիկ Կիլիկյանի մասին խմբագրել

  Հազվագյուտ հմայքի տեր այդ անձնավորությունը կատարյալ արվեստագետ էր թե՛ կյանքում, թե՛ ստեղծագործության մեջ։ Գրքարվեստի, մանավանդ մանկապատանեկան, հազվագյուտ վարպետ, հիանալի գեղանկարիչ ու գրաֆիկ, բարձր հումանիստ և գալանտ ասպետական բնավորությամբ[5]  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «AV Production - Անդրանիկ Կիլիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. Անդրանիկ Կիլիկյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
  4. «The memorial of Kilikyan Andranik (Անդրանիկ Կիլիկյան Երվանդի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. Գրքարվեստի հազվագյուտ վարպետ, հիանալի գեղանկարիչ ու գրաֆիկ», Անդրանիկ Կիլիկյան