Վարդգես Խանոյան

հայ բանաստեղծ

Վարդգես Կոստանի Խանոյան (դեկտեմբերի 5, 1949(1949-12-05), Շատին, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ (2013)[1]։

Վարդգես Խանոյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1949(1949-12-05) (74 տարեկան)
ԾննդավայրՇատին, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունՀԳՄ
Վարդգես Խանոյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Վարդգես Խանոյանը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 5-ին, Եղեգնաձորի շրջանի Շատին գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1970 թվականից բնակվում է Ջերմուկ քաղաքում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի բարձրագույն դպրոցը[2]։ Աշխատել է մշակութային տարբեր ոլորտներում, եղել առողջարանի գրադարանավար[3]։ Բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Հրատարակել է բանաստեղծությունների հետևյալ ժողովածուները՝ «Արևի ձայն», 1984 (գրական ալմանախ), «Հրաշալի քաղաքացին», 1989, «Քաջերը մահ չունեն», 1995, «Թախծի ծառ», 2012, «Արևի ճանապարհով», 2014: Բանաստեղծություններում անդրադառնում է հայրենի բնաշխարհին, մարդկային հույզերին ու ապրումներին։ Արցախյան պատերազմում զոհված ջերմուկցիներին է նվիրված «Քաջերը մահ չունեն» գրքույկը՝ լուսանկարներով ու համառոտ կենսագրականով։ 2016 թվականին Խանոյանի և գրող, հրապարակախոս Լյուդվիգ Կարապետյանի համահեղինակությամբ լույս է տեսել «Լուսավոր հետագիծ» գիրքը՝ նվիրված «Ջերմուկ աշխարհ» առողջարանի ղեկավար բժիշկ Ստեփան Ավագյանին։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի գրողների միության անդամ

Երկեր խմբագրել

  • Թախիծի ծառ, Երևան, 2012[4]։
  • Քաջերը մահ չունեն, Երևան, 2013։
  • Սիրտս գարուն է։ [Բանաստեղծություններ, առակներ, զրույցներ], 2009[5]։
  • Հրաշալի քաղաքացին, Երևան, 1985։
  • Արևի ձայն, Երևան, 1983։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վարդգես Խանոյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  2. «Вардгес Ханоян». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  3. Վարդգես Խանոյան
  4. Թախծի ծառ
  5. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.