Լյուդվիգ Կարապետյան

հայ գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լյուդվիգ Օվակի[1] Կարապետյան (հուլիսի 4, 1939(1939-07-04), Հնաբերդ, Ալագյոզի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Հայաստանի գրողների միության անդամ (1984)։

Լյուդվիգ Կարապետյան
Ծնվել էհուլիսի 4, 1939(1939-07-04) (84 տարեկան)
ԾննդավայրՀնաբերդ, Ալագյոզի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն
ԱշխատավայրԿանչ, Հայաստան, Երևանի պետական համալսարան և «Հրաչյա Աճառյան» համալսարան
Լյուդվիգ Կարապետյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Լյուդվիգ Կարապետյանը ծնվել է 1939 թվականին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ՝ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1976 թվականին՝ Մոսկվայի ԽՄԿԿ կենտկոմին կից հեռակա բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետության պարբերական մամուլում՝ վարելով պատասխանատու պաշտոններ («Դպրություն», «Հանդիպում», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Պիոներ կանչ», «Հայաստան»)։ Դասախոսել է ԵՊՀ-ի և «Հրաչյա Աճառյան» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։ Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պրոռեկտորն է, լրագրության, լեզվի և գրականության ամիոնի վարիչը։ Հայաստանի ժուռնալիստների միության և ռազմածովագիրների միջազգային ասոցիացիայի անդամ է։ Եղել է Հայաստանի մանկավարժական ընկերության նախագահության, լուսավորության նախարարության կոլեգիայի, ՀՀ նախարարների խորհրդին առընթեր Տերմինաբանական խորհրդի, «Հրաչյա Աճառյան» համալսարանի գիտական խորհրդի անդամ։

Բազմաթիվ գրականագիտական ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Զբաղվում է մանկապատանեկան գրականության հարցերի ուսումնասիրությամբ։ Շուրջ 50 գրքերի հեղինակ է[2][3]։

Մրցանակներ խմբագրել

  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2010
  • ՀՀ կրթության ու գիտության նախարարության Ոսկե մեդալ, 2009
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2009
  • ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակ «Դասը վարում է գրողը» գրքի համար, 2004։
  • Հայաստանի լուսավորության նախարարության «Խաչատուր Աբովյան» մեդալ, 1989

Երկեր խմբագրել

  • Սփյուռքահայ մանկապատանեկան գրականություն (պատմության ուրվագիծ, քրեստոմատիկ նյութեր), Երևան, 2013։
  • Արևմտահայ մանկապատանեկան գրականություն (պատմության ուրվագիծ, քրեստոմատիկ նյութեր), Երևան, 2013։
  • Ճանապարհորդություն մանկության մոլորակում, Երևան, 2013։
  • «Ոսկեդարից» մինչև… 21-րդ, (երկու գրքով) (հայ մանկապատանեկան գրականության պատմության ուրվագծեր), Երևան, 2008-2009։
  • Դասը վարում է գրողը (4 պրակով, գրական-կենսամատենագիտական ակնարկներ, գրողների դիմանկարի էսքիզներ), Երևան, 2002-2006։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ըստ ԿԸՀ-ի ընտրողների ռեգիստրի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  2. Լյուդվիգ Կարապետյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  3. «Լյուդվիգ Կարապետյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Կարապետյան» հոդվածին։