Անահիտ Սահինյան
Անահիտ Արամի Սահինյան (հունիսի 20, 1917[1], Վարդաբլուր[1] - հունվարի 7, 2010, Երևան, Հայաստան), հայ գրող, արձակագիր, հրապարակախոս։
Անահիտ Սահինյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1917[1] |
Ծննդավայր | Վարդաբլուր[1] |
Վախճանվել է | հունվարի 7, 2010 (92 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր, հրապարակախոս և թարգմանչուհի |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1941)[1] |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Հայպետհրատ |
Պարգևներ | |
Անահիտ Սահինյան Վիքիքաղվածքում | |
Անահիտ Սահինյան Վիքիդարանում |
Ալեքսանդր Սահինյանի քույրը։
Կենսագրություն
խմբագրելԱնահիտ Սահինյանը ծնվել է Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում։ 1936 թվականին ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումը, 1941 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1942-1947 և 1953-1958 թվականներին եղել է Հայպետհրատի մանկապատանեկան գրականության բաժնի վարիչը։ 1969-1979 թվականներին եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը։ Հեղինակ է վեպերի, վիպակների։ Հայերեն է թարգմանել բազմաթիվ մանկական ստեղծագործություններ։
1942 թվականին Սահինյանը հրատարակել է իր անդրանիկ «Վայելք» վիպակը, 1946 թվականին՝ «Խաչուղիներ» վեպը։ Հետագայում Սահինյանը գրել է «Ծարավ», «Կարոտ», «Բարեկամներ», «Վերադարձի արահետներով» ստեղծագործությունները։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Վերելք, Երևան, 1942, 236 էջ։
- Բարեկամները, Երևան, 1944, 108 էջ։
- Խաչուղիներ, Երևան, 1946, 436 էջ[2]։
- Ծարավ, Երևան, 1955, 492 էջ։
- Խաչուղիներ, Երևան, 1958, 600 էջ։
- Ծարավ, Երևան, 1959, 488 էջ։
- Վերադարձի արահետներով, Երևան, 1960, 348 էջ։
- Խաչուղիներ, Երևան, 1962, 640 էջ։
- Ուշացած ժամադրություն (պատմվածքներ, ակնարկներ, պիես), Երևան, 1965, 268 էջ։
- Գեղեցիկ լինելու գաղտնիքը, Հայաստան, 1968, 8 էջ[3]։
- Կարոտ, Երևան, 1974, 528 էջ։
- Կեռմաններ։ Սեփական ոտնահետքերով։ Վարդեր և կակաչներ։ Կորչեն վարագույրները։ Հռենոսի ափերով։ Տիկնիկներ, Երևան, 1976, 448 էջ[4]։
- Խաչուղիներ, Երևան, 1979, 624 էջ։
- Ծարավ, Երևան, 1980, 508 էջ։
- Կարոտ, Երևան, 1981, 504 էջ։
- Սեփական ոտնահետքերով (վիպակներ, պատմվածքներ, ակնարկներ), Երևան, 1984, 440 էջ։
- Հե¯յ, ճամփաներ, ճամփաներ (ուղեգրություններ), Երևան, 1986, 336 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 1. Խաչուղիներ, Երևան, 1987, 608 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 2. Կարոտ, Երևան, 1988, 496 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 3. Ծարավ, Երևան, 1988, 576 էջ։
- Նունուֆար, Երևան, 1994, 564 էջ։
- Սեփական ոտնահետքերով, Երևան, 1999, 704 էջ։
- Սեփական ոտնահետքերով, Երևան, 2000, 704 էջ[5]։
- Դիմանկարներ։ Իրապատում, Երևան, 2003, 340 էջ[6]։
- Ձայն բարբառո հանապատի, գիրք Ա. Հրապարակախոսություն (1973–2005 թթ.), Երևան, 2005, 240 էջ։
- Ձայն բարբառո հանապատի, գիրք Բ. Հրապարակախոսություն (1988–2004 թթ.), Երևան, 2005, 460 էջ։
- Ինքնադիմանկարի փորձ, Երևան, 2006, 384 էջ։
- Հեքիաթ խռովկանների համար (Հեքիաթներ։ Թարգմանություններ), Երևան, 2006, 148 էջ։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Այթմատով Չինգիզ: Սպիտակ շոգենավը.- Երևան: Սովետական գրող, 1977.- 176 էջ:
- Բլայտոն Է. Հռչակավոր բադիկ Տիմը.- Երևան: Հայպետհրատ, 1946.- 39 էջ: Վերատպությունը տե՛ս Հռչակավոր Բադիկ Տիմը Հեքիաթ.- Երևան: Հայպետհրատ, 1956.- 40 էջ; Հռչակավոր բադիկ Տիմը.- Երևան: Հայպետհրատ, 1964.- 40 էջ; Հռչակավոր բադիկ Տիմը.- Երևան: Սովետական գրող, 1978.- 40 էջ:
- Երեք խոզուկ: (Անգլիական հեքիաթ).- Երևան: Հայպետհրատ, 1946.- 46 էջ: Վերատպությունը տե՛ս Երեք խոզուկ.- Երևան: Հայպետհրատ, 1955.- 45 էջ; Երեք խոզուկ.- Երևան: Արևիկ, 1988.- 32 էջ; Երեք խոզուկ.- Երևան: Հայաստան, 1975.- 18 էջ:
- Ինչպես ճագար եղբայրիկը հաղթեց առյուծին: Հեքիաթներ կենդանիների կյանքից /Թարգմ.՝ Մ. Քաջազնունի, Ա. Սահինյան.- Երևան: Հայպետհրատ, 1943.- 53 էջ:
- Միխալկով Սերգեյ: Քառականջների տոնը: Հեքիաթ-վիպակ.- Երևան: Հայաստան, 1975.- 72 էջ:
- Ով ինչով է ուրախանում: Պատմվածքների և հեքիաթների ժողովածու.- Երևան: Արևիկ, 1987.- 103 էջ:
- Պանովա Վերա: Ուղեկիցներ: Վիպակ.- Երևան: Հայպետհրատ, 1948.- 281 էջ:
- Պերրո Շառլ: Կարմիր գլխարկը.- Երևան, 1956.- 17 էջ:
- Սահինյան Անահիտ: Հեքիաթ խռովկանների համար: Հեքիաթներ; Թարգմանություններ.- Երևան: Գրական հայրենիք (Հայաստան), 2006.- 148 էջ:
Գրականություն
խմբագրել- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 141.
- ↑ Սահինյան, Անահիտ Արամի (1946). Խաչուղիներ. Հայպետհրատ.
- ↑ Սահինյան, Անահիտ Արամի (1968). Գեղեցիկ լինելու գաղտնիքը. Հայաստան.
- ↑ Սահինյան, Անահիտ Արամի (1976). Կեռմաններ։ Սեփական ոտնահետքերով; Վարդեր եւ կակաչներ; Կորչեն վարագույրները; Հռենոսի ափերով; Տիկնիկներ. Հայաստան.
- ↑ Սահինյան, Անահիտ Արամի (2000). Սեփական ոտնահետքերով։ (Երիտասարդություն եւ այնուհետեւ ...). Նոր-Դար. ISBN 9789993065234.
- ↑ Սահինյան, Անահիտ Արամի (2003). Դիմանկարներ։ Իրապատում։ Վիպակներ, պատմվածքներ. Հայաստան. ISBN 9785540018685.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Սահինյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Սահինյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 141)։ |