Խառնարանային կամ հրաբխային լիճ, որը գոյացել է հրաբխային խառնարանի, կալդերայի, մաարների կամ հարվածային խառնարանի ջրով լցվելու ժամանակ։ Քանի որ խառնարանն, որպես կանոն, ունի կլոր ձև և բարձր պատեր, խառնարանային լիճը ունենում է շատ քիչ թափվող գետեր և գրեթե չի ունենում հոսք։ Սովորաբար խառնարանը լցվում է անձրևաջրերով (մաարները՝ գրունտային ջրերով) և հավասարակշռության է հասնում ջրի դուրս հոսելու և գոլորշանալու շնորհիվ։ Ժամանակի ընթացքում էրոզիայի պատճառով կարող է առաջանալ վերգետնյա հոսք կամ նույնիսկ վտակ, ինչպես օրինակ Նոր Զելանդիայի Տաուպո լիճը, որի միջով հոսում է Ուաիկատո գետը։

Աժդահակի խառնարանի լիճը

Խառնարանային լճում ջուրը երբեմն ունենում է քիմիական կազմ, ինչի պատճառով կյանքը լճում անհնար է դառնում։ Այդպիսի շատ դեպքերում գունավոր թթվային լճերի օրինակ են հանդիսանում Կոստա Ռիկայում գտնվող Ռինկոն դե լա Վյեխա և Իրասու լճերը։ Ածխաթթու գազի պարունակությունը նույնպես կարող է չափազանց բարձր լինել և դառնալ լիմնոլոգիական աղետ, ինչպիսին է Կամերունի Նիոս լճի աղետը։

Իրասու, Կոստա Ռիկա
Wenchi, Եթովպիա
Cuicocha, Էկվադոր
Լիճ, որը գոյացել է 1991 թվականին Ֆիլիպիններում Պինատուբո հրաբխի ժայթքումից
Բոսումտվի Գանա

Խառնարանային լճերի օրինակներ խմբագրել

 
Լախեր Զի լիճը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.gtz.de/de/praxis/11695.htm Արխիվացված 2007-08-22 Wayback Machine Խառնարանային լճի նկարագրությունը GTZ