Նյոս[1][2] (Նիոս[3]; անգլ.՝ Lake Nyos[4], ֆր.՝ Lac Nyos), խառնարանային լիճ։ Գտնվում է Մենչումի վարչական տարածքում՝ Կամերունի հյուսիսարևմտյան շրջանում։ Լճից սկիզբ է առնում Ժոնգա գետի ձախ վտակը (Կացինի վտակը)[2]։ Լիճը գտնվում է Վում[en] կոմունայի տարածքում, Մենչում դեպարտամենտից հարավ-արևելք[4][5]։ Լճի մակերեսը՝ 1,48 կմ²[6]։ Ջրի ծավալը՝ 0,153 կմ³[7]։

Նյոս
Տեսակլիճ
Երկիր Կամերուն
ՎարչատարածքNorthwest?
Երկարություն2 կմ
Լայնություն1,2 կմ
ԲԾՄ1091 մետր
Խորություն210 մետր
Մակերես1,58 կմ²
Ծավալ0,15 կմ³
Ավազանի երկիր Կամերուն
Քարտեզ
Քարտեզ

Երկրաբանական տվյալներ խմբագրել

 
Արբանյակից նկարված, Նյոս լիճը 2014 թվական

Նյոսը բարձրադիր լեռնային լիճ է, գտնվում է ծովի մակերևույթից 1091 մետր բարձրության վրա[8], առաջացել է այս վայրում չորս դար առաջ հիդրոթերմային գործընթացների ազդեցության հետևանքով, որի ընթացքում լավան բախվել է ստորերկրյա ջրերի հետ, որի արդյունքում հզոր պայթյուն է եղել և առաջացել է խառնարան, որը ընթացքում լցվել է ստորերկրա և վերգետնյա ջրերով։ Նյոս լիճը գտնվում է Ադամավա[9] լեռան վրա, որը հանդիսանում է նույնանուն սարահարթի կենտրոնական մասը և գտնվում է կամերունյան գծի վրա, որը ձգվում է Գվինեական ծոցի հյուսիս-արևելքց դեպի Չադ լիճ։

Լեռնաշղթայի տակ, որի վրա գտնվում է Նյոս լիճը, ժայթում է մագմա, անընդհատ դուրս թողնելով ածխաթթու գազ, որոնք հագեցնում են ստորերկրյա ջրերը ներառյալ Նյոս լիճը, ինչպես նաև շրջակա տարածքում գործող գազավորված ջրի բազմաթիվ աղբյուրներ։

Նյոս լիճի խորությունը կազմում է 210 մետր, երկարությունը՝ 1,9 կմ, լայնությունը՝ 1,2 կմ[10]։ Հյուսիսային կողմում լիճը սահմանակիցում է 40 մետրի հասնող բնական պատնեշի, կազմված հրաբխային ապարներից։ Բնական պատնեշը հոսքի համար ամբարտակ է ծառայում, ապահովելով լիճի ջրի հոսքը դեպի Ժոնգա գետ[1][2] (անգլ.՝ Katsina[4]): Ամբարտակի աստիճանական ոչնչացումը էրոզիայի միջոցով կարող է ի վերջո հանգեցնել դրա փլուզմանը և ջրհեղեղի ալիքը կհասնի Նիգերիա[8]։ Նյոսից 95 կմ հարավ-արևելք գտնվում է նմանատիպ ալպյան խառնարանային Մանուն(ֆր.՝ Monoun) լիճը՝ 95 մետր խորությամբ։ Երկու լճի ջրերի ջերմաստիճանն ու ծավալը գործնականում չի փոփոխվում, ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիայի բարձր գրադիենտի պատճառով։

Լճագրական աղետ խմբագրել

1986 թվականին օգոստոս 21-ին Նյոս լճում տեղի ունեցեվ լճային աղետ, որի արդյունքում մահացել է 1700 մարդ։ Մեծ քանակությամբ ածխաթթու գազի[8] արտանետումը տևելե է մի քանի ժամ։ Գազը լճից արտահոսել է լեռան լանջով երկու հզոր հոսքով, տարածվել է 27 կմ հեռավորության վրա, իր ճանապարհին ամեն ինչ ոչնչացնելով[8]։ Ինչպես նաև, աղետը վերապրածների խոսքերով, օդը լցված էր հոտած ձվին բնորոշ հոտով։ Որոշ գիտնականների տեսակետի, մարդկանց մահի պատճառ է դարձել ծծմբաջրածինը[11]։

Հավանական պատճառներ խմբագրել

հետազոտողների ենթադրում են մի շատ իրավիճակներ, որոն կարող էին Նյոս լճում նման աղետի պատճառ դառնալ։

  • Ածխաթթու գազը ջրային միացություննների շերտերում մեծ ծավալներով տեղ են գտել լճի վերին շերտերում[8], որի պատճառը կարող էր դառնալ տարբեր գործոնները` փլուզում, սողանք, երկրաշարժ, քամու արդյունքում առաջացած ալիքներ, ինչպես նաև սառը տեղումներ, թափված լիճի արտաքին մակերևույթի վրա։
  • Փոքր ստորջրյա հրաբուխի ժայթքումը, որի խառնարանը գտնվել է լճի հատակում։

Աղետի կրկնվելու կանխում խմբագրել

 
Նյոս լճի գազազրկում (2006)

Աղետի կրկնվելը կանխելու համար սկսած 2000-ական թվականներից այս շրջանում Նյոս և Մանուն լճերում իրականացվում է գազազրկում։

Հետազոտողները առաջարկում են նաև բնակչության անվտանգության ապահովման մի քանի տարբերակներ`

  • ափերի ամրացում[8],
  • ջրի մակարդակի իջեցում[8],
  • իրավիճակի մոնիտորինգ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 карта|B-32-XVII|scale=1:200000|year=1981
  2. 2,0 2,1 2,2 карта|B-32-Б|scale=1:500000|year=1985
  3. Б. Силкин Ниос, озеро-убийца // Вокруг света : журнал. — 1993. — № 4.
  4. 4,0 4,1 4,2 „NB 32-7 Wum, Cameroon“. Joint Operations Graphic. Scale: 1 : 250 000.(անգլ.)
  5. КарСер
  6. Gary W vanLoon, Stephen J Duffy Lake Nyos — an environmental disaster // Environmental Chemistry : A Global Perspective. — OUP Oxford, 2011. — С. 259–260. — ISBN 0199228868, 9780199228867
  7. Samuel J. Freeth, Charles O. Ofoegbu, K. Mosto Onuoha The Lake Nyos gas disaster // Natural Hazards in West and Central Africa. — Springer Science & Business Media, 2013. — С. 64. — ISBN 3663052397, 9783663052395
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Lake Nyos Dam Assessment» (PDF). docs.unocha.org. Cameroon, September 2005. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  9. Կաղապար:Карты государств
  10. «Oku Volcanic Field». Global Volcanism Program. Smithsonian Institution. Վերցված է 2017-11-30-ին.
  11. Н. А. Ионина, М. Н. Кубеев — 100 великих катастроф, глава «Озеро-убийца Ниос». М.: «Вече», 1999, ISBN 5-7838-0454-1
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (2012-06-04) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Գրականություն խմբագրել

  • Наталья Анатольевна Солодовник, Анатолий Борисович Солодовник. (2006 թ․ օգոստոսի 14). «Nyos: Лимнологическая катастрофа». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
  • Шаталов Н. Н. Африканские озера Ниос и Монун — индикаторы уникального углекислотного глубинного дыхания Земли // Український журнал дистанційного зондування Землі 21 (2019) 4-22
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյոս» հոդվածին։