Կարպինսկի Ալեքսանդր Պետրովիչ (դեկտեմբերի 26 1846 (հունվարի 7 1847)[1], Կրասնոտուրյինսկ, Verkhotursky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 15, 1936(1936-07-15)[2][3], Ուդելնայա (քաղաքատիպ ավան, Ռամենսկի շրջան), Ռամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային երկրաբան, հասարակական գործիչ։

Ալեքսանդր Կարպինսկի
ռուս.՝ Александр Петрович Карпинский
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26 1846 (հունվարի 7 1847)[1]
ԾննդավայրԿրասնոտուրյինսկ, Verkhotursky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 15, 1936(1936-07-15)[2][3] (89 տարեկան)
Մահվան վայրՈւդելնայա (քաղաքատիպ ավան, Ռամենսկի շրջան), Ռամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունMining Engineers Corps? (1866)
Մասնագիտությունհնէաբան, երկրաբան, պրոֆեսոր, լեռնային ճարտարագետ և բուսաբան
ԱշխատավայրԵրկրաբանական կոմիտե, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[4], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1917-1925) և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ծնողներհայր՝ Pyotr Mikhailovich Karpinsky?
Զբաղեցրած պաշտոններpresident of the Russian Academy of Sciences? և president of the Russian Academy of Sciences?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1917-1925), Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[3]
ԵրեխաներEvgeniya Tolmatcheva-Karpinskaya?
Ստորագրություն
Изображение автографа
 Alexander Petrovich Karpinsky Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարպինսկի (այլ կիրառումներ)

1866 թվականին ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը։ 1877-1896 թվականներին՝ նույն ինստիտուտում պրոֆեսոր։ Ակտիվորեն մասնակցել է երկրաբանական կոմիտեի կազմակերպմանը (1882), աշխատել որպես ավագ երկրաբան, տնօրեն (1885-1903) և պատվավոր տնօրեն (1903-1929)։ 1917 թվականին Կարպինսկին ընտրվել է Պետերբուրգի ԳԱ նախագահ և մեծ դեր խաղացել ԳԱ վերակառուցման ու երկրի արտադրողական ուժերի ուսումնասիրության հարցում։ Կազմել է Ուրալի և ՍՍՀՄ եվրոպական մասի երկրաբանական քարտեզները։ 1900 թվականին, Փարիզում, 8-րդ Միջազգային երկրաբանական կոնգրեսում հանդես է եկել ապարների դասակարգման և անվանակոչման սկզբունքների մասին զեկուցումով։ 1899-1936 թվականներին եղել է Համամիութենական միներալոգիական ընկերության նախագահ։ ՍՍՀՄ ԳԱ 1946 թվականին սահմանել է Կարպինսկու անվան մրցանակ և ոսկե մեդալ երկրաբանության բնագավառի ակնառու աշխատությունների համար։ Կարպինսկու անվամբ են կոչվում քաղաք Սվերդլովսկի մարզում, Պարամուշիր կղզու (Կուրիլյան կղզիներ) հրաբուխը, ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի երկրաբանական թանգարանը։ Թաղվել է Կարմիր հրապարակում, Կրեմլի պարսպի մոտ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կարպինսկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կարպինսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 341