Սերգեյ Վավիլով
Սերգեյ Իվանովիչ Վավիլով (ռուս.՝ Сергей Иванович Вавилов, մարտի 12 (24), 1891[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 25, 1951[2][1][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ականավոր խորհրդային ֆիզիկոս, պետական և հասարակական գործիչ, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի նախագահը՝ 1945-1951 թթ։
Վավիլովի հիմնական գիտական աշխատությունները նվիրված են ֆիզիկական օպտիկային և առաջին հերթին լուսալյումինեսցենցին։ Վավիլովը հետազոտեց լյումինեսցենտային լույսի բևեռացումը։ Նրա ղեկավարությամբ մշակվեց ցերեկային լույսի լամպերի պատրաստման տեխնոլոգիան։ Վավիլովի ղեկավարությամբ Պավել Չերենկովը 1934 թվականին հայտնագործեց լույսի ճառագայթումը էլէկտրոնների կողմից, որոնք միջավայրում շարժվում են այնպիսի արագությամբ, որը գերազանցում է լույսի արագությունն այդ միջավայրում։
ԱղբյուրԽմբագրել
- Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Вавилов Сергей Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4 : Брасос — Веш. — С. 216.
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 Brockhaus Enzyklopädie