Լև Շրայբեր
Իսաակ Լև Շրայբեր (անգլ. Isaac Liev Schreiber, ավելի հայտնի է որպես Լև Շրայբեր, նաև հանդիպում է սխալ[4][5] տառադարձությունը Լիվ Շրայբեր, հոկտեմբերի 4, 1967[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ «Թոնի» մրցանակի դափնեկիր։ Հայտնի է մի շարք անկախ ֆիլմերով և մի քանի բլոկբաստերներով, ներառյալ Ուես Կրեյվենի «Ճիչ» («Scream») եռապատումը։
Լև Շրայբեր անգլ.՝ Isaac Liev Schreiber | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Շրայբերը 2012 թվականին | |||||||
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1967[1] (57 տարեկան) | ||||||
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] | ||||||
Կրթություն | Եյլի դրամայի դպրոց, Համփշիրի քոլեջ, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Ընկերների ճեմարան | ||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||
Ազգություն | Ամերիկացի | ||||||
Այլ անուն(ներ) | Իսաակ Լև Շրայբեր | ||||||
Մասնագիտություն | Դերասան, ռեժիսոր, սցենարիստ | ||||||
Ակտիվ շրջան | 1994 - այժմ | ||||||
Ծնողներ | հայր՝ Tell Schreiber? | ||||||
Ամուսին(ներ) | Նաոմի Ուոթս | ||||||
Համատեղ ապրող(ներ) | Նաոմի Ուոթս և Taylor Neisen? | ||||||
Երեխա(ներ) | Ալեքսանդր Պիտ, Սեմուել Կայ Շրայբեր | ||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա | ||||||
liev-schreiber.net | |||||||
Լև Շրայբեր՝ Վիքիպահեստ | |||||||
|
Կենսագրություն
խմբագրելԼև Շրայբերը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիայի նահանգ, նկարչուհի Հեզեր Միլգրեմի և թատերային դերասան և ռեժիսոր Թելլ Շրայբերի ընտանիքում։ Նրա հայրը ուներ խառնածին ավստրիական, իռլանդական, շվեյցարական և շոտլանդական արմատներ, իսկ մայրը՝ հրեուհի, որի նախնիները գաղթել էին Լեհաստանից, Ուկրաինայից և Գերմանիայից (մայրական գծով պապը Ուկրաինայից էր)[6][7][8]։
Երբ Շրայբերը մեկ տարեկան էր նրա ընտանիքը տեղափոխվում է Կանադա, իսկ երբ լրանում է նրա չորս տարին, նրա ծնողները ամուսնալուծվում են։ Մանկությունը անցել է Նյու Յորքի Ներքին Իստ Սայդում, որտեղ նա ապրում էր մոր հետ՝ ծնողների բաժանությունից հետո[9]։ Մայրը աշխատում էր որպես տաքսու վարորդ և զբաղվում էր սեփական արտադրության թղթազանգվածից (պապյե մաշե) պատրաստված տիկնիկների վաճառքով։ Նա ստիպում էր որդուն զբաղվել ընթերցանությամբ և արգելում էր գունավոր ֆիլմերի դիտումը, որի արդյունքում նրա սիրելի դերասան է դառնում Չառլի Չապլինը։ 1977 թվականին «Աստղային պատերազմներ» հանդիսանում է առաջին գունավոր կինոնկարը, որը նա դիտել էր։
Համաձայն թատերական քննադատ Ջոն Լարի, լինելով փոքրիկ երեխա, Լևը դրամ էր գողանում, հիմնականում մոր աշխատավայրի անկիզելի պահարանից։ 12 տարեկանում նա բռնվում է և վերադաստիարակման նպատակներով նրան ուղարկում են սովորելու Կոնեկտիկուտի նահանգի Պոմֆրեդ քաղաքի Շրի Գանապատի Սանչիդանանդի դպրոցը[10]։ Շուտով նա վերադառնում է Նյու Յորք և սկզբում սովորել է քաղաքային դպրոցում, որտեղ չնայած սպորտով զբաղվելուն, չէր վայելում սովորողների համակրանքը՝ իր տարօրինակ ընտանիքի մասին լուրերի և նախկին գողությունների պատճառով։ 1984 թվականին Շրայբերը ընդունվում է Friends Seminary, Նյու Յորքյան մասնավոր դպրոց, որտեղ նրա հետ միասին ուսումնառություն էր անցնում ապագա դերասանուհի Ամանդա Պիտը[11]։ Դպրոցական Friendship Academy թատրոնում Շրայբերը առաջին անգամ իր մեջ հայտնաբերում է դերասանական տաղանդ։
Ուսուցումը շարունակվում է Մասաչուսեթսի նահանգի Ամհերստի Հեմփշիրյան քոլեջում, որտեղ Շրայբերը կատարում է իր առաջին մենակատարային դերը։ 1992 թվականին նա ավարտում է Եյլի համալսարանի Դրամատիկական արվեստի դպրոցը։ Նաև հաճախում է Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան։ Սկզբնապես Շրայբերը պատրաստվում էր դառնալ սցենարիստ և գրող։
Կարիերա
խմբագրելԿինո
խմբագրել1990-ական թվականներին Շրայբերը հայտնի է դառնում որպես անկախ կինոյի դերասան, մի քանի երկրորդական դերեր խաղալով «Զբոսնում են, զրուցում» (« Walking and Talking», 1996 թվական), «Ճանապարհորդի օրագիրը» («The Daytrippers», 1998 թվական) և «Զբոսանք Լուսնի վրա» («A Walk on the Moon», 1999 թվական) անկախ ֆիլմերում, վերջին երկուսի աշխատանքների համար նա անվանակարգվում է անկախ կինեմատոգրաֆիայի Chlotrudis Awards մրցանակին[12]։
Քոթթոն Ուիրիի սպանությունում մեղադրյալի դերը «Ճիչ» («Scream») եռապատումում ճանապարհ է բացում դեպի խոշորաբյուջե ստուդիական ֆիմերը՝ «Համլետ» («Hamlet», 2000 թվական)՝ Իթան Հոուքի հետ, «Փոթորիկ» («The Hurricane», 1999 թվական)՝ Դենզել Վաշինգտոնի հետ և «Վախի գինը» («The Sum of All Fears», 2002 թվական)՝ Բեն Աֆլեքի հետ։
1999 թվականին Օրսոն Ուելսի դերը HBO ալիքի «Նախագիծ 281» («RKO 281») հեռուստաֆիլմում Շրայբերին բերում է անվանակարգում «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխություններում։ 2004 թվականին աշխատանքը վերականգնված «Մանջուրիայի թեկնածուն» ֆիլմում՝ Դենզել Վաշինգտոնի և Մերիլ Սթրիփի հետ նույնպես աննկատ չի մնում կինոքննադատների ուշադրությունից։
1990-ական թվականների վերջից Շրայբերը նախատեսել էր նկարահանել «Վենետիկյան վաճառականի» էկրանավորումը, որում գլխավոր դերակատարումը նախատեսված էր Դասթին Հոֆմանի համար, իսկ այնուհետև զբաղվում է ֆիլմի սցենար գրելով, որում պատմվում էր նրա փոխհարաբերութունների մասին ուկրաինացի պապի հետ։ Սակայն շուտով նրա ձեռքն է ընկնում Ջոնաթան Սաֆրան Ֆոերի «Եվ ամեն ինչ լուսավորվում է» վեպը, որի հիմքում ընկած էր նմանատիպ պատմություն[13]։ Լև Շրայբերի սցենարով ֆիլմը, որում գլխավոր դերը կատարում է Էլայջա Վուդը, թողարկվում է 2005 թվականին։ Շրայբերի աշխատանքը որպես սցենարիստ և ռեժիսոր նշվում է անվանակարգումներով և մրցանակներով զանազան կինոփառատոններում։
2006 թվականին Շրայբերը Նաոմի Ուոթսի և Էդվարդ Նորթոնի հետ միասին հայտնվում է «Նկարազարդված քող» («The Painted Veil») ֆիլմում, ինչպես նաև խաղում է վերանկարահանված «Օմեն» («The Omen») ֆիլմում։ Նույն թվականին նրան հրավիրում են դառնալու Կինեմոտոգրաֆիայի արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ[14]։
2007 թվականին հանդես է գալիս որպես Ուիլյամ Պետերսոնի կերպարի ժամանակավոր փոխարինող CBS հեռուստաալիքի «CSI: Հանցագործության վայրը» հեռուստասերիալում[12]։
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սեր համաճարակի ժամանակ» ( Love in the Time of Cholera») վեպի հարմարեցումում, որը էկրան է բարձրանում նույնպես 2007 թվականին, Շրայբերը խաղում է կանացիական Լոթարիո Թուրգուտի դերը։
2008 թվականին ստանում է Թրատամի դերը Marvel Comics կինոընկերության «Իքս մարդիկ։ Սկիզբ։ Կուղխ» («X-Men Origins: Wolverine») ֆիլմում՝ Հյու Ջեկմանի հետ, որի հետ խաղացել է նաև «Քեյթը և Լեոն» («Kate & Leopold») ֆիլմում[15], ինչպես նաև Դենիել Կրեյգի հետ միասին խաղում է Բելսկի եղբայրներին՝ բելառուսական պարտիզաններ, դերը Էդվարդ Ցվիկի «Կանչ» («Defiance») ֆիլմում։
2010 թվականին թողարկվում է «Սոլթ» («Salt») ֆիլմը, որտեղ նա խաղում է ամերիկյան հետախուզական վարչությունում «քողարկման տակ» գործող ռուսական հետախույզի գլխավոր դերը։
Թատրոն
խմբագրելՇրայբերը նաև լավ հայտնի է որպես թատերական դերասան։ Նրա առաջին հայտնվելը Բրոդվեյի բեմում կայացել է դեռևս 1993 թվականին։ Աշխատանքների մեջ շատ են Շեքսպիրի պիեսները՝ «Ցիմբելին», «Մակբեթ», գլխավոր դերեր «Համլետում» և «Հենրի V»-ում[16][17]։
2002 թվականին Սիգուրնի Ուիվերի հետ միասին մասնակցում է առևտրային հաջողակ և քննադատների կողմից լավ արձագանքներ ստացած «Տիրոջ գահը» պիեսի բեմադրությունում՝ Բրոդվեյում, իսկ 2005 թվականին արժանանում է «Տոնի» մրցանակին Պուլիտցերովյան մրցանակին արժանացած «Գլենգարրի Գլեն Ռոսս» պիեսում գլխավոր դերակատարման համար։
2007 թվականին Էրիկ Բոգոսյանի «Ռադիոզրույցներ» պիեսի բրոդվեյան վերականգնված բեմադրությունը նրան բերում է Drama League Award մրցանակը և անվանակարգում «Տոնի», Drama Desk և Outer Critics Circle Award մրցանակներին։
Այլ աշխատանքներ
խմբագրելՇնորհիվ լավ արտասանության և գրագետ խոսքի հաճախ ելույթ է ունենում որպես հաղորդավար տարբեր հեռուստահաղորդումներում և մասնակցում է PBS, HBO, History Channel հեռուստաալիքների վավերագրական ֆիլմերի ձայնավորումներում։
Նաև նրա ձայնը կարելի է լսել Infiniti-ի գովազդում։
Անձնական կյանք
խմբագրելԼևն ունի խորթ քույր և չորս խորթ եղբայր (Մաքս, Չարլզ, Ուիլլ և Պաբլո), որոնցից մեկը՝ Պաբլոն, նույնպես դերասան է։ 2000 թվականից նրա մոտ ապրում է տերիեր տեսակի շունը՝ Ճուտիկ մականունով։
Հրապուրվում է բասկետբոլով, հեծանիվ վարելով և սուսերամարտով, իսկ նախկինում զբաղվում էր ֆուտբոլով։ Լինելով երիտասարդ, զբաղվել է փրկարարությունով, որը օգնել է նրան փրկվելու Ավստրալիայում սերֆինգով զբաղվելու ժամանակ[18]։
Նշանված է եղել դերասանուհի Քրիստին Դևիսի և պրոդյուսեր Քեյթ Դրայվերի (դերասանուհի Միննի Դրայվերի քույրը), այնուհետև, 2006 թվականին, հայտարարել է անգլո-ավստրալիական դերասանուհի Նաոմի Ուոթսի հետ նշանադրության մասին, որի հետ միասին նկարահանվել է «Նկարազարդ քող» ֆիլմում։ Նրանց ամուսնության մասին լուրերը մնացին չհաստատված։ Ալեքսանդր (Սաշա) Պիտը, Նաոմիի և Լևի որդին, ծնվել է 2007 թվականի հուլիսի 25-ին[19] [20]։ 2008 թվականի դեկտեմբերի 13-ին Նաոմին ծննդաբերել է ևս մեկ երեխա, Լև Շրայբերի երկրորդ որդին՝ Սեմուել Կայ Շրայբերը[21].
Ֆիլմագրություն
խմբագրելԴերասան
խմբագրելԹվական | Անվանում | Օրիգինալ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1993 | Շինդլերի ցուցակ | Schindler’s List | |
1994 | Janek։ The Silent Betrayal (հեռուստաֆիլմ) | Օուենս | |
1994 | Հոգեկանների Ամանորը | Mixed Nuts | Քրիս |
1995 | Կատակերգուներ | The Sunshine Boys | Ռիկկի Գրեգ |
1995 | Աղջիկները վայրի արևմուտքից | Buffalo Girls | Օգդեն |
1995 | Դելիզի զանգը | Denise Calls Up | Ջերրի Հեկերման |
1995 | Վայրի սեր | Mad Love | վաճառական |
1995 | Խրախճասերը | Party Girl | Նայջլ |
1996 | Ցերեկային ճանապարհորդները | The Daytrippers | Կառլ Պետրովիչ |
1996 | Զրուցում են, զբոսնում են | Walking and Talking | Էնդրյու |
1996 | Մեծ գիշեր | Big Night | Պեո |
1996 | Փրկագին | Ransom | Կլարկ Բառնս |
1996 | Ճիչ | Scream | Քոթթոն Ուիրի |
1997 | Նա և նա | His and Hers | Գլեն |
1997 | Ուղեբեռ | Baggage | |
1997 | ԿՀՎ։ Անտեսանելի ճակատի մարտիկները | CIA։ America’s Secret Warriors | ձայն կադրից դուրս |
1997 | Ճիչ 2 | Scream 2 | Քոթթոն Ուիրի |
1998 | Ֆանտոմներ | Phantoms | Սթյուարթ Ուորգլ |
1998 | Որտեղ էիր | Since You’ve Been Gone | Ֆրեդ Լինդերհոֆ |
1998 | Ոլորտ | Sphere | բժիշկ Թեդ Ֆիլդինգ |
1998 | Աղջամուղջ | Twilight | Ջեֆ Ուիլիս |
1998 | Անապատի թախիծը | Desert Blue | Միկի Մունդեյի ձայնը |
1999 | Զբոսանք Լուսնի վրա | A Walk on the Moon | Մարտի Կանտրովից |
1999 | Յակով-սուտասանը | Jakob the Liar | Միշա |
1999 | Փոթորիկ | The Hurricane | Սեմ Չեյտոն |
1999 | Նախագիծ 281 | RKO 281 | Օրսոն Ուելս |
1999 | Ամառային հարձակում | Spring Forward | Պոլ |
2000 | Համլետ | Hamlet | Լաերտ |
2000 | Ճիչ 3 | Scream 3 | Քոթթոն Ուիրի |
2001 | Dial 9 for Love | Ջեյմս | |
2001 | Քեյթը և Լեոն | Kate & Leopold | Սթյուարթ Բեսսեր |
2002 | Վախի գինը | The Sum of All Fears | Ջոն Կլարկ |
2003 | Հիտլեր։ Չարի բարձրացումը | Hitler։ The Rise of Evil | Էռնստ Հանֆշտանգլ |
2003 | «Ելցին» նախագիծը | Spinning Boris | Ջո Շումեյտ |
2004 | Մանջուրական թեկնածուն | The Manchurian Candidate | Ռեյմոնդ Շոու |
2005 | Լակավանա բլյուզ | Lackawanna Blues | Ուլիս Ֆորդ |
2005 | Կյանքը գայլերի հետ | Living with Wolves | ձայնը կադրից դուրս |
2006 | Օմեն | The Omen | Ռոբերտ Տորն |
2006 | Նկարազարդ քող | The Painted Veil | Չառլի Թաունսենդ |
2007 | Կոնստանտինի սուրը | Constantine’s Sword | Կոնստանտինի ձայնը |
2007 | Տասը | The Ten | Ռեյ Ջոնսոն |
2007 | CSI։ Հանցանքի վայրը | CSI | Մայքլ Կեպլլեր |
2007 | Սեր համաճարակի ժամանակ | Love in the Time of Cholera | Լոթարիո Թուրգուտ |
2007 | Չիկագո 10 | Chicago 10 | Ուիլյամ Կունստլերի ձայնը |
2008 | Կանչ | Defiance | Զուս Բելսկի |
2009 | Իքս մարդիկ։ Սկիզբ։ Կուղխ | X-Men Origins։ Wolverine | Վիկտոր Կրիդ/Թրատամ |
2009 | Վուդստոկի գրավումը | Taking Woodstock | Վիլմա |
2009 | Ամեն օր | Every day | Նեդ |
2010 | Թալանչիները | Repo Men! | Ֆրենկ Մեսսեր |
2010 | Աղ | Salt | Թեոդոր Ուինտեր |
2011 | Ջարդարար | Goon | Ռոսս Ռիա |
2013 | Կինո 43 | Movie 43 | Ռոբերտ |
2013 | Ռեյ Դոնովան | Ray Donovan | Ռեյ Դոնովան |
2013 | Ավարտել պատմությունը | Clear History | Թիբոր |
2013 | Վերջին օրերը Մարսում | Last Days on Mars | Վինսենտ Քեմփբել |
2013 | Ծառայապետ | The Butler | նախագահ Լինդոն Ջոնսոն |
2014 | Ժիգոլոյի դիմակի տակ | Դովի | |
2014 | Զինվորի զոհաբերությունը | Բորիս Սպասսկի | |
2016 | Հինգերորդ Ալիքը | The 5th Wave | գնդապետ Վոշ |
Ռեժիսոր
խմբագրել- 2005 թվական - Եվ ամեն ինչ լուսավորվեց (Everything Is Illuminated)
Սցենարիստ
խմբագրել- 2005 թվական - Եվ ամեն ինչ լուսավորվեց (Everything Is Illuminated)
Դերեր թատրոնում
խմբագրել- 2007 թվական - Ռադիոզրույցներ (Talk Radio) - Բարրի Չամպլեյն
- 2006 թվական - The 24 Hour Plays 2006 - Բարրի Չամպլեյն
- 2005 թվական - Գլենգարրի Գլեն Ռոսս (Glengarry Glen Ross) - Ռիչարդ Ռոմա
- 2005 թվական - Հենրիխ V (Henry V) - Հենրիխ
- 2003 թվական - The 24 Hour Plays 2003 - Սեմ
- 2002 թվական - Տիրոջ գահը (The Mercy Seat) - Բեն
- 2000-2001 թվականներ - Դավաճանություն (Betrayal) - Ջերրի
- 1999 թվական - Համլետ (Hamlet) - Համլետ
- 1998 թվական - Մակբեթ (Macbeth) - Բանկո
- 1993 թվական - Ամառային տուն (In the Summer House) - Լայոնել
Պարգևներ և անվանակարգումներ
խմբագրելՊարգևներ
խմբագրել- 2005 թվական - Վենետիկյան կինոփառատոն - Biografilm Award - Եվ ամեն ինչ լուսավորվեց
- 2005 թվական - Վենետիկյան կինոփառատոն - Laterna Magica Prize - Եվ ամեն ինչ լուսավորվեց
- 2005 թվական - կինոփառատոն Բրատիսլավայում - Կինոլրատվության միջազգային ֆեդերացիայի մրցանակ - Եվ ամեն ինչ լուսավորվեց
- 2005 թվական - կինոփառատոն Բրատիսլավայում - Հանդիսատեսի համակրանքի մրցանակ - Եվ ամեն ինչ լուսավորվեց
- 2005 թվական - Միջազգային կինոփառատոն Սան Պաուլոյում - Լավագույն սցենար - Եվ ամեն ինչ լուսավորվեց
- 2005 թվական - Տոնի - Լավագույն դերասան պիեսում - Գլենգարրի Գլեն Ռոսս
- 2005 թվական - Drama Desk Award - Լավագույն դերասանակ խումբ - Գլենգարրի Գլեն Ռոսս
Անվանակարգումներ
խմբագրել- 2000 թվական - Էմմի - Լավագույն դերասան մինիսերիալում կամ ֆիլմում - Նախագիծ 281
- 2000 թվական - Ոսկե Գլոբուս - Լավագույն դերասան մինիսերիալում կամ հեռուստաֆիլմում - Նախագիծ 281
- 2001 թվական - Drama Desk Award - Լավագույն դերասան պիեսում - Դավաճանություն
- 2005 թվական - Սատուրն - Երկրորդ պլանի լավագույն դերասան - Մանջուրական թեկնածուն
- 2005 թվական - կինոփառատոն Բրատիսլավայում - Գրան Պրի - Եվ ամեն ինչ լուսավորվեց
- 2007 թվական - Տոնի - Լավագույն դերասան պիեսում - Ռադիոզրույցներ
- 2007 թվական - Drama Desk Award - Լավագույն դերասան պիեսում - Ռադիոզրույցներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #142297011 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.president.gov.ua/documents/5952022-43765
- ↑ «Поверх барьеров - Европейский выпуск». Радио «Свобода». 30 июня 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին. «[…] американский актер и режиссер Лев Шрайбер (Имя Лев дала ему мама в честь Льва Николаевича Толстого).»
- ↑ Шрайбер жалуется, что его имя по ошибке часто произносят так же, как англ. слово leave ([liːv], «лив»): «Articles: 1998» (անգլերեն). The Liev Schreiber Site. 1998. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Articles: 2002». The Liev Schreiber Site. Liev Schreiber. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Articles: 1999». The Liev Schreiber Site. Liev Schreiber. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Veronika Bednarova (7 июля 2004). «Mining Cultural Identity and a Writer's Motives» (PDF). Festival Daily. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
- ↑ John Lahr (13 декабря 1999). «Fresh Prince: Why Liev Schreiber is Ready to Play Hamlet». The New Yorker. էջեր 46–52. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Sri Swami Satchidananda, Integral Yoga Founder». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին.
- ↑ Cynthia Blair (2008). «1984: Liev Schreiber Enrolls at Friends Seminary in NYC». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 12,0 12,1 Lynette Rice (2007 թ․ հունվարի 26). «Liev Among the Dead». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Robin Finn (8 января 2008). «A Role That's Hard to Shake Off: The 9/11 Antihero». The New York Times. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին.
- ↑ «The Academy of Motion Picture Arts and Sciences». Academy Invites 120 to Membership. 5 июля 2006. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Marc, and Tatiana Siegel (19 февраля 2008). «Reynolds, will.i.am join 'Wolverine'». Variety.
- ↑ Peter Marks (1998 թ․ օգոստոսի 17). «Theater Review: Fairy-Tale Plottings of a British Royal Family». The New York Times. Վերցված է 2007 թ․ հունվարի 11-ին.
- ↑ John Lahr (28 июля 2003). «Time Trials». The New Yorker. էջեր 88–91. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Liev Schreiber's near-death experience in Australia» (անգլերեն). The Daily Telegraph. 24 апреля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Life & Style magazine (26 июля 2007). «Naomi Watts & Liev Schreiber Have a Baby Boy». People. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «At Last! Naomi Watts Gives Birth to a Baby Boy». US Magazine. 26 июля 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «EXCLUSIVE: Naomi Watts Is Pregnant». People. US Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
Աղբյուրներ
խմբագրել- The Official Liev Schreiber на MySpace.com
- Лев Шрайбер на сайте Broadway.com
- Официальный сайт пьесы «Радиобеседы» на Бродвее
- Интервью Արխիվացված 2007-11-30 Wayback Machine журналу Men’s Vogue
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Շրայբեր» հոդվածին։ |