Հյու Մայքլ Ջեքման (անգլ.՝ Hugh Michael Jackman, հոկտեմբերի 12, 1968(1968-10-12), Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), ավստրալիացի դերասան, երգիչ և պրոդյուսեր։ Հյու Ջեքմանը Համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել Կուղխ դերի շնորհիվ «Իքս մարդիկ» ֆիլմաշարում։ Նաև լայնորեն հայտնի է «Քեյթը և Լեոն», «Վան Հելսինգ», «Շատրվանը», «Հեղինակություն», «Թշվառները», «Գերիներ», «Մեծագույն շոումենը» ֆիլմերով։

Հյու Ջեքման
անգլ.՝ Hugh Jackman
Հասակը189 սմ[1]
Ծնվել էհոկտեմբերի 12, 1968 (55 տարեկան)[1]
ԾննդավայրՍիդնեյ, Նոր Հարավային Ուելս, {{{2}}} Ավստրալիա[1]
ԿրթությունՏեխնոլոգիայի համալսարան և Western Australian Academy of Performing Arts?
Քաղաքացիություն Ավստրալիա և  Միացյալ Թագավորություն[2]
Կրոնքրիստոնեություն[3]
ՄասնագիտությունԴերասան, Պրոդյուսեր[1]
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Ֆենտեզի[1]
Ընտրանի"Վան Հելսինգ",
"Հեղինակություն",
"Իքս մարդիկ",
"Քեյթը և Լեոն"
Ամուսին(ներ)Դեբորա-Լի Ֆյորնես[1]
Երեխա(ներ)2 երեխա[1]
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0413168
ԿինոՊոիսկID 8213

Ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակակ (2013), «Թոնի» թատրոնի մրցանակ (2004) և «Էմմի» հեռուստատեսության մրցանակ ( 2005)։

2019 արժանացել է Companion of the Order of Australia-ի։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 12-ին Սիդնեյում։ Ընտանիքում նա հինգ երեխաներից կրտսերն էր։ Ծնողները՝ Քրիս Ջեքմանը և Գրեյս Ուոթսոնը 1960-ականներին Մեծ Բրիտանիայից տեղափոխվեցին Ավստրալիա։ Երբ Հյուն 8 տարեկան էր, նրա ծնողները ամուսնալուծվեցին, Գրեյսը դստեր հետ վերադարձավ Անգլիա, իսկ երեք որդիները մնացին հայրկիկի հետ։ Մի քանի տարի անց, երբ Հյուն 12 տարեկան էր, նրա ծնողները փորձեցին վերամիավորվել, բայց անհաջող։ Գրեյսը Ավստրալիա էր գալիս վեց ամիսը մեկ երեք շաբաթով, 14 տարեկանից՝ Հյուն սկսեց պարբերաբար այցելել Լոնդոնում նրան և քույրերին։

Կրթություն խմբագրել

Ավագ դպրոցը ավարտելուց հետո Հյուն ընդունեց Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի Լրագրության ֆակուլտետ։ Ավարտելուց հետո նա ստացել է բակալավրի կոչում։ Սակայն, ուսման ավարտին, նա հասկանում է, որ լրագրողի մասնագիտությունը իրեն շատ քիչ է հետաքրքրում և սկսում է հետաքրքրվել թատրոնով։

1991 թվականին նա մասնակցեց The Journey-ի մեկամյա թատերական դասընթացներին Սիդնեյի Սուրեյ Հիլս դերասանական կենտրոնում։ Այն ուսումնական հաստատությունները, որտեղ Հյուը սովորել է (վերջում` ուսումնական տարվա ամսաթիվը)։

  • Knox Grammar School, 1986
  • University of Technology, Journalism, Bachelors of Arts, B.A., 1990
  • Actors Centre, 1991
  • Edith Cowan University, 1994
  • The School of Practical Philosophy (1993—2009)

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1975 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live Դանիել Ռեդկլիֆ սերիալ,
Կատակերգություն
Դեյվ Ուիլսոն
և ուրիշներ
1993 - 1996 Ցուրտ գետը. Մաքգրեգորի սագան Snowy River։ The McGregor Saga Դունկան Ջոնս սերիալ,
Վեստեռն
Փոլ Մոլոնի
և ուրիշներ
1995 Կորելի Correlli Քևին Ջոնս սերիալ,
Քրեական
Քեյթ Վուդս
1997 WWE RAW WWF Raw Is War սերիալ,
Սպորտային
Քևին Դան,
Կ. Ս. Լին Դե Ստեֆանո
1998 Հեյ, պարոն պրոդյուսեր. Քեմերոն Մաքինտոշի երաժշտական աշխարհը Hey, Mr. Producer! The Musical World of Cameron Mackintosh Քարլի Մաքլեյն Փաստագրական,
Կենսագրական
Գևին Թեյլոր
1998 Սերիական մարդասպանի պորֆիլ Halifax f.p։ Afraid of the Dark Էրիկ Ռինգեր Թրիլեր Սթիվ Ջոդրել
1999 Նրա վեպի հերոսը Paperback Hero Ջեք Ուիլս Մելոդրամա,
Կատակերգություն
Էնթոնի Ջ. Բաումեն
1999 Էրսկինվիլյան թագավորները Erskineville Kings Ուեյս Դրամա Ալան Ուայթ
1999 Օքլահոմա Oklahoma! Քարլի Մաքլեյն Կատակերգություն Թրեվոր Նան
2000 Իքս մարդիկ X-Men Լոգան / Կուղխ Ֆանտաստիկ,
Մարտական
Բրայան Սինգեր Իեն Մակկելլեն
Պատրիկ Ստյուարտ
Հոլի Բերի,
Ֆամկե Յասեն,
Աննա Պաքուին
2001 Սիրախաղ գազանի հետ Someone Like You... Էդի Ալդեն Մելոդրամա,
Կատակերգություն
Թոնի Գոլդուին Էշլի Ջադ
2001 Նշանաբանը «Թրաձուկ» Swordfish Սթենլի Ջոբսոն Մարտական,
Թրիլեր
Դոմինիկ Սենա Ջոն Տրավոլտա,
Հոլի Բերի
2001 Քեյթը և Լեոն Kate & Leopold Լեափոլդ Մելոդրամա,
Ֆանտաստիկ
Ջեյմս Մենգոլդ Մեգ Ռայան,
Լիվ Շրայբեր,
Բրեքին Մեյեր
2003 Իքս մարդիկ 2 X2 Լոգան / Կուղխ Ֆանտաստիկ,
Մարտական
Բրայան Սինգեր Իեն Մակկելլեն
Պատրիկ Ստյուարտ,
Հոլի Բերի,
Ֆամկե Յասեն,
Աննա Պաքուին,
Քելի Հու
2004 Միայն կանգնելու տեղեր Standing Room Only Ռոջեր Կարճամետրաժ,
Դրամա
Դեբյորա-Լի Ֆյորնես
2004 Making the Grade (ТВ) Making the Grade Պարոն Սլաթերի Կարճամետրաժ,
Դրամա
Կորի Սմիթ
2004 Վան Հելսինգ։ Լոնդոնյան առաջադրանք Van Helsing։ The London Assignment Գաբրիել Վան Հելսինգ (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Արկածային
Շարոն Բրիջման
2004 Վան Հելսինգ Van Helsing Վան Հելսինգ Ֆենտեզի,
Էքշն,
Արկածային
Սթիվեն Սոմերս Քեյթ Բեքինսեյլ,
Ռիչարդ Ռոքսբուրգ
Ելենա Անայա,
Ջոզի Մարան
2005 Կորուսյալ հոգիների գաղտնիքները Stories of Lost Souls Ռոջեր Թրիլեր,
Դրամա
Իլիանա Դագլաս
և ուրիշներ
Պոլ Բեթանի,
Քեյթ Բլանշետ,
Ջոշ Հարթնեթ,
Քիրա Նայթլի
2006 Իքս մարդիկ։ Վերջին մարտը X-Men։ The Last Stand Լոգան / Կուղխ Ֆանտաստիկ,
Մարտական
Բրեթ Ռետներ Իեն Մակկելլեն
Պատրիկ Ստյուարտ,
Հոլի Բերի,
Ֆամկե Յասեն,
Աննա Պաքուին,
Էլեն Փեյջ
2006 Սենսացիա Scoop Փիթեր Լայման Մելոդրամա Վուդի Ալեն Սքարլեթ Յոհանսոն,
Վուդի Ալեն
2006 Շատրվան The Fountain Թոմաս / Թոմի / Թոմ Քրեո Ֆանտաստիկ Դարեն Արանովսկի Ռեյչլ Ուայզ
2006 Հեղինակություն The Prestige Ռոբերտ Անջեր Թրիլեր,
Դրամա
Քրիստոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ,
Սքարլեթ Յոհանսոն
2006 Չքվիր Flushed Away Ռուդի (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Դևիդ Բաուերս,
Սեմ Փել
Ժան Ռենո,
Քեյթ Ուինսլեթ,
Բիլ Նայի,
Յան Մաքկելեն
2006 Պոկվի'ր Happy Feet Մեմֆիս Մուլտֆիլմ Ջորջ Միլեր,
Ուերեն Կոուլմեն,
Ջուդի Մորիս
Էլայջա Վուդ,
Ռոբին Ուիլյամս,
Բրիտանի Մերֆի,
Նիկոլ Կիդման
2007 Վիվա Լաֆլին Viva Laughlin Նիկի Ֆոնտանա սերիալ,
Երաժշտական
Դոն Կուրտ,
Ջոն Շոուլտեր
2008 Քեռի Ջոնին Uncle Jonny քեռի Ռասել Կարճամետրաժ Մարկ Կոնստեբլ
2008 Կապերի ցուցակ Deception Ուայթ Բոս Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Մարսել Լանգենեգեր Էվան Մաքգրեգոր
2008 Ավստրալիա Australia վարորդ Դրամա,
Մելոդրամա
Բազ Լուրման Նիկոլ Կիդման
2009 Իքս մարդիկ։ Սկիզբը։ Կուղխ X-Men Origins։ Wolverine Լոգան / Կուղխ Ֆանտաստիկ,
Մարտական
Գևին Հուդ Լիվ Շրայբեր
2011 Ձնծաղիկը և նվիրական հովհարը Snow Flower and the Secret Fan Արթուր Դրամա,
Պատմական
Ուեյն Վան Լի Բինբին
2011 Կարագ Butter Բոյդ Բոլթոն Կատակերգություն Ջիմ Ֆիլդ Սմիթ Ջենիֆեր Գարներ,
Օլիվիա Ուայլդ,
Էշլի Գրին,
Ալիսիա Սիլվերսթոուն
2011 Իքս-մարդիկ։ Առաջին դաս X-Men։ First Class Լոգան / Կուղխ Գիտական ֆանտաստիկա,
Արկածային,
Էքշն
Մեթյու Վոն Ջեյմս Մաքէվոյ,
Մայքլ Ֆասբենդեր,
Ջենիֆեր Լոուրենս
2011 Կենդանի պողպատ Real Steel Չարլի Քենթոն Ֆանտաստիկ,
Ընտանեկան
Շոն Լևի Էվանջելինա Լիլի
2012 Քնի պահապանները Rise of the Guardians Ե. Ասթեր Բանիմայնդ (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Արկածային,
Ընտանեկան
Փիթեր Ռեմսի Ալեք Բոլդուին,
Ջուդ Լոու
2012 Թշվառները Les Misérables Ժան Վալժան Երաժշտական,
Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Թոմ Հուփեր Էն Հետուեյ,
Ռասսել Քրոու,
Ամանդա Սայֆրիդ,
Էդի Ռեդմեյն
2013 Ֆիլմ 43 Movie 43 Կատակերգություն Էլիզաբեթ Բենքս, ... Ջերարդ Բաթլեր,
Քրիստեն Բել,
Շոն Ուիլյամ Սքոթ,
Քեյթ Ուինսլեթ,
Նաոմի Ուոթս,
Ումա Թուրման,
Ջոշ Դյուամել,
Ջասթին Լոնգ,
Ռիչարդ Գիր,
Լիվ Շրայբեր,
Քլոե Գրեյս Մորեց
2013 Կուղխ The Wolverine Լոգան / Կուղխ Ֆանտաստիկ,
Մարտական
Ջեյմս Մեգոլդ
2014 Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը X-Men։ Days of Future Past Լոգան / Կուղխ Գիտական ֆանտաստիկա,
Արկածային,
Էքշն
Մեթյու Վոն Ջեյմս Մաքէվոյ,
Մայքլ Ֆասբենդեր,
Ջենիֆեր Լոուրենս
2014 Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը Night at the Museum: Secret of the Tomb կամեո Ֆանտաստիկ ֆիլմ, կատակերգություն Շոն Լևի Բեն Սթիլեր[
2015 Չապի անունով ռոբոտը Chappie Վիսենթ Մուր մարտաֆիլմ, դրամա, ֆանտաստիկ ֆիլմ, Նիլ Բլոմկամպ Դև Պատել

Շարլտո Քոփլի

Սիգուրնի Ուիվեր

2016 Էդդի «Արծիվ» Eddie the Eagle Բրոնսոն Պիրին Կատակերգություն

Դրամա

Dexter Fletcher Թերոն Էջերթոն

Քրիստոֆեր Ուոքեն[

2016 Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս X-Men: Apocalypse Լոգան / Կուղխ Գիտական ֆանտաստիկա,
Արկածային,
Էքշն
Բրայան Սինգեր Ջեյմս Մաքէվոյ

Մայքլ Ֆասբենդեր

Ջեննիֆեր Լոուրենս

Սոֆի Թյորներ

2017 Լոգան Logan: The Wolverine Լոգան / Կուղխ Դրամա

Գիտական ֆանտաստիկա,
Արկածային,

Ջեյմս Մենգոլդ Պատրիկ Ստյուարտ
2017 Մեծագույն շոումենը The Greatest Showman Բարնում Թեյլոր երաժշտական ֆիլմ կենսագրական ֆիլմ, դրամա, Մայքլ Գրեյս Զաք Էֆրոն

Զենդայա

Միշել Ուիլյամս

Ռեբեկա Ֆերգուսոն

2018 Դեդփուլ 2 Deadpool 2 Լոգան / Կուղխ Կինոֆանտաստիկա

Կատակերգություն

Դևիդ Լիտչ Ռայան Ռեյնոլդս
2019 Ինչպե՞ս չդառնալ նախագահ The Front Runner Գարի Հարթ Կենսագրական ֆիլմ

Դրամա

Ջեյսոն Ռայթման[ Վերա Ֆարմիգա
2019

Bad Education Դոկտոր Ֆրենկ Տասոն Կատակերգություն

Դրամա

Քորի Ֆինլին

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2006 An Aussie Goes Barmy (սերիալ) An Aussie Goes Barmy
2007 The Directors' Series (սերիալ) The Directors' Series
2007 Վիվա Լաֆլին (սերիալ) Viva Laughlin
2008 An Aussie Goes Bolly (սերիալ) An Aussie Goes Bolly
2008 Կապերի ցուցակ Deception
2009 Իքս մարդիկ. Սկիզբը. Կուղխ X-Men Origins։ Wolverine
2013 Կուխղ The Wolverine
2013 Ռասել Russell
- Երկրի ամենաճանաչված շուոմենը The Greatest Showman on Earth
- Ընկճված տղան Rebound Guy
- Մարդը Էյվոնից Avon Man

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 / «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. https://uk.news.yahoo.com/hugh-jackman-think-inevitable-australia-011007371.html
  3. https://web.archive.org/web/20160415071637/http://parade.com/426939/dotsonrader/the-hugh-you-never-knew/2/
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. Australian Honours Search Facility
  6. https://www.broadway.com/buzz/191868/tony-winner-hugh-jackman-named-among-time-100-most-influential-people/
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյու Ջեքման» հոդվածին։