Երփներանգ շղարշը (ֆիլմ)

(Վերահղված է Ներկված քող (ֆիլմ)ից)

«Երփներանգ շղարշը» (անգլ.՝ The Painted Veil), Սոմերսեթ Մոեմի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմ, էկրան է բարձրացել 2006 թվականին։ Գլխավոր դերերում հանդես են եկել Էդվարդ Նորթոնը և Նաոմի Ուոթսը։ Ավելի վաղ ֆիլմը էկրան է բարձրացվել 1934 թվականին, գլխավոր դերում հանդես է եկել Գրետա Գարբոն։

Երփներանգ շղարշը
անգլ.՝ The Painted Veil
Երկիր Չինաստան
 ԱՄՆ
 Կանադա
 Բելգիա
Ժանրդրամա[1][2][3], գրական ստեղծագործության էկրանավորում և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքԵրփներանգ շղարշը
Թվական2006
Լեզուֆրանսերեն և անգլերեն
ՌեժիսորJohn Curran?[1][4][5][…]
ՊրոդյուսերԷդվարդ Նորթոն, Նաոմի Ուոթս և Բոբ Յարի
Սցենարի հեղինակՌոն Նիսուոներ
ԴերակատարներՆաոմի Ուոթս[4][6][3][…], Էդվարդ Նորթոն[4][2][6][…], Լև Շրայբեր[4][6][3][…], Թոբի Ջոնս[7], Դիանա Ռիգգ[7], Էնթոնի Վոնգ, Սալի Հոքինս[6][7], Մարի Լաուր Դեսկուրլյու և Xia Yu?[8]
ՕպերատորՍտյուարտ Դրայբյորգ
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրՉինաստան
Տևողություն120 րոպե

Սյուժե խմբագրել

«Երփներանգ շղարշը» սիրո պատմություն է, որը հիմնական գործողությունները տեղ են ունեցել 1920-ական թվականներին։ Երիտասարդ բրիտանացի զույգը՝ Ուոլտերը(միջին խավի միկրոկենսաբան) և Քեյթ Ֆեյնը(արիստոկրատ), ամուսնանում են ոչ փոխադարձ սիրով և որոշ ժամանակ ապրում Շանհայում, որտեղ Քեյթը գաղտնի սիրավեպ է սկսում Չարլի Թաունսենդի հետ։ Ուոլտերը բացահայտում է դավաճանությունը, և որոշում կնոջ հետ որպես բժիշկ մեկնել աշխատելու մի փոքրիկ չինական գյուղում, որտեղ թևածում էր խոլերայի համաճարակը։ Որպես այլընտրանք՝ Ուոլտերն առաջարկում է կնոջը գնալ և սիրեկանից պահանջել, որպեսզի նա բաժանվի կնոջից և ամուսնանա Քեյթի հետ։ Կանխատեսելիորեն Թաունսենդը հրաժարվում է, և Քեյթը ստիպված է լինում Ուոլտերի հետ մեկնել։ Երկու շաբաթ ճամփորդելուց հետո ամուսինները հասնում են մի ամայի գյուղի, որի բնակիչները մեկ-մեկ մահանում էին խոլերայից։ Վոլտերը գրեթե ամբողջ ժամանակը անց էր կացնում հիվանդանոցում, իսկ Քեյթը այդ ձանձրանում էր տանը։ Մի անգամ նա որոշում է գնալ այն հիվանադանոցը, որտեղ աշխատում էր ամուսինը, և հայտնաբերում է մանկատուն, որտեղ աշխատում էին մի քանի միանձնուհիներ։ Տեսնելով կատարվողը՝ Քիթթին հարգանքով է լցվում ամուսնու նկատմամբ, և սկսում օգնել միանձնուհիներին։ Այն մեծ տպավորություն է թողնում Ուոլտերի մոտ. ամուսիների միջև կրկին փոխադարձ կիրք է զգացվում։ Շուտով Քիթթին հասկանում է, որ հղի է, և հավանականություն կա, որ այդ երեխան Ուոլտերինը չէ։ Ինքը Ուոլտերը որոշում է ամեն դեպքում ընդունել երեխային, սակայն հանկարծակիորեն վարակվում է խոլերայով և մահանում։

Եզրափակիչ կադրերում Քիթթին արդեն հասակն առած տղայի հետ Լոնդոնում ծաղիկներ գնելիս հանդիպում է Չարլի Թաունսենդին։ Նրանք սառը ողջույններ են փոխարինում, վերջինս առաջարկում է հանդիպել, բայց Քիթթին մերժում է։ Երբ որդին հարցնում է, թե ով էր այդ մարդը, Քիթթին պատասխանում է. «Ոչ ոք, սիրելի՛ս, ոչ ոք»։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Նաոմի Ուոթս Քեյթ
Էդվարդ Նորթոն Ուոլտեր
Լև Շրայբեր Չարլի
Թոբի Ջոնս ոստիկան Ուոդինգտոնի օգնականը

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել