Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրոդվեյ (այլ կիրառումներ)

Բրոդվեյ (անգլ.՝ Broadway), Նյու Յորքի ամենաերկար փողոցի անվանումը (ավելի քան 25 կմ), ձգվում է Մանհեթենով, Բրոնքսով և շարունակվում է հյուսիսային փոքրիկ քաղաքներով մինչև Նյու-Յորքի Օլբանի քաղաքը։ Նյու-Յորքի խոշոր փողոցներից հնագույնը, սկիզբ է առնում Նոր Ամստերդամ կոչվող բնակավայրից։ Անվանումը՝ «լայն փողոց» (հոլ.՝ Breede weg) տրվել է Նոր Նիդերլանդների նահանգապետ Պյոտր Մինեյտայի կողմից։ Նոր Նիդերլանդների՝ Անգլիային անցնելուց հետո 1667 թվականին այն բառացի թարգմանվել է անգլերեն և վերածվել Broadway–ի։

Բրոդվեյ
անգլ.՝ Broadway[1]
Երկիր ԱՄՆ
Գտնվում էՆյու Յորք շրջան[1]
Երկարություն53 կմ

Իրականում Նյու–Յորքում Բրոդվեյ անունով չորս փողոց կա։ Այս անունով փողոցներ կան նաև Բրուկլինում, Կվինսեում, Ստատեն–Այլենդում։ Սակայն լայն ճանաչում ունեցավ հատկապես մանհեթենյան Բրոդվեյը։

Բրոդվեյ փողոցը խախտում է Մանհեթենի հատակագիծը։ Ինչպես Նյու–Յորքի շատ այլ փողոցներ, այն միակողմանի է։ Բրոդվեյն անվանում են բիզնեսի փողոց, քանի որ այնտեղ են գտնվում մեծ քանակությամբ գրասենյակներ և ձեռնարկություններ։

Բրոդվեյը գտնվում է հայտնի Թատերական թաղամասում, այդ պատճառով փողոցը դարձել է ամերիկյան թատերական արվեստի հոմանիշը։ Բրոդվեյը նաև ամենահեղինակավոր տոնավաճառների փողոցն է։ Այն ցուցահանդեսները, որոնց չի հաջողվում գտնվել Բրոդվեյում, կոչվում են «Օֆֆ–Բրոդվեյ»։ Բրոդվեյում է գտնվում հայտնի Մետրոպոլիտեն օպերա թատրոնը։

Պատմություն խմբագրել

Սկզբում Բրոդվեյը արահետ էր, որը գալարվում էի ճահիճների և Մանհեթենի լեռների արանքով[2]։ Հոլանդական եկվորների շնորհիվ արահետը շուտով դարձավ կղզու գլխավոր ճանապարհը՝ ձգվելով Նոր Ամստերդամից մինչև հարավային ափ։ Այս փողոցի մասին 1642 թվականին հոլանդացի հետազոտող և բիզնեսմեն Դեյվիդ դե Վրիզը հիշատակել է իր ուղեգրություններում։ Հոլանդացիները անվանում էին այն «Heerestraat»[3], որը թարգմանաբար նշանակում է «լորդերի փողոց»։ 18–րդ դարի կեսերին փողոցի մի մասը, այն, որ այսօր հայտնի է Ներքին Մանհեթեն անունով, կոչվում էր Գրեյթ Ջորջ–Սթրիթ։ Հետագայում փողոցի մյուս հատվածները կրեցին տարբեր անվանումներ, բայց 1899 թվականի փետրվարի 14–ից ամբողջ փողոցը կրում է Բրոդվեյ անունը։

Ուղղությունը խմբագրել

 

Բրոդվեյը ձգվում է ամբողջ Մանհեթենով, Բոուլինգ–Գրին պուրակից մինչև կղզու հյուսիսային ծայրը։

Մեջբերումներ Բրոդվեյի վերաբերյալ խմբագրել

  Բոլորին է հայտնի, որ Բրոդվեյը Նոր Աշխարհի ամենաշքեղ փողոցն է։ Այն զարկերակն է, որով հոսում է մեր համակարգի ամենալավ արյունը։ Այն ամենը, ինչ–որ մեր կոնտինենտում բացառիկ է, անցել է այդ փողոցով։ Այստեղ են լավագույն ցուցահանդեսները, այստեղ գալիս են աշխարհի բոլոր ծայրերից  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Society of Architectural Historians SAH ArchipediaChicago, IL, [Charlottesville, Va.], London: Society of Architectural Historians, University of Virginia Press, 2012. — ISBN 978-0-8139-3348-1
  2. Shorto, Russell (2004 թ․ փետրվարի 9). «The Streets Where History Lives». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2008 թ․ ապրիլի 4-ին. «And what about a marker for the Wickquasgeck Trail, the Indian path that ran the length of the island, which the Dutch made into their main highway and the English renamed Broadway?»
  3. Ellis, Edward Robb (1966). The Epic of New York City. Old Town Books. էջ 26.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 572