Լևոն Սիմոնյան (երաժիշտ)

հայ երաժիշտ, կիթառահար

Լևոն Սիմոնյան, հայ երաժիշտ, կիթառահար[1]։

Լևոն Սիմոնյան
Ծնվել է1987
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան և Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց
Մասնագիտություներաժիշտ

ԿենսագրությունԽմբագրել

Լևոն Արմենի Սիմոնյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 29-ին, Երևանում։ 2003 թվականին ավարտել է Վ․ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2001 թվականին ավարտել է Ս․ Ջրբաշյանի անվ․ երաժշտական դպրոցը։ 2003-2009 թվականին սովորել է Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական համալսարանում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 2009 թվականին Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբում, որպես կիթառահար։ 2011 թվականից սկսել է համագործակցել նաև Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ, իսկ 2009 թվականից, HayWay խմբի հետ, որի կազմում 2013 թվականին աշխատել է արտերկրում՝ Քաթարի Դոհա քաղաքի Oryx Rotana հյուրանոցի ջազ ակումբում, նաև արժանացել են Հայաստանում RadioVan-ի կողմից կազմակերպված մրցույթների «տարվա լավագույն խումբ» մրցանակին։ Նվագել է հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող երաժշտական նախագծերում, որոնք արժանացել են մրցանակների։ 2010 թվականից ելույթներով հանդես է գալիս մի շարք հայ էստրադային կատարողների հետ, համերգային շրջագայություններով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում[2]։ Նկարահանվել է տեսահոլովակներում, ձայնագրվել անհատ կատարողների և նվագախմբերի ձայնասկավառակներում[3]։

Թողարկել է հեղինակային ստեղծագործություններ, որոնք հասանելի են Youtube-յան տիրույթում։

Մասնակցություն հեռուստանախագծերինԽմբագրել

Համերգային համագործակցությունԽմբագրել

  • Միներալ խումբ, համերգ Սունդուկյանի թատրոնում
  • Հայկո, համերգ Մարզահամերգային համալիր, (2018 թվականին Ծիծեռնակ մրցանակաբաշխությանը ճանաչվել է տարվա լավագույն համերգ)
  • Կամո Սեյրանյան, համերգ Մարզահամերգային համալիր (2018 թվականին Ծիծեռնակ մրցանակաբաշխությանը ճանաչվել է տարվա լավագույն համերգ)
  • Հռիփսիմե Հակոբյան, համերգ Մարզահամերգային համալիր
  • Ձախ Հարութ, համերգ Մարզահամերգային համալիր
  • Թաթա, համերգ Քաջարան քաղաք
  • Կարեն Բոկսյան, համերգ Մարզահամերգային համալիր
  • Ամեն պրոջեքթ, համերգ Մարզահամերգային համալիր
  • Սարո, համերգ Մարզահամերգային համալիր, Դվին մյուզիք Հոլլ
  • Արա Մարտիրոսյան, համերգ Դվին մյուզիք Հոլլ
  • Արման Հովհաննիսյան, համերգ Դվին մյուզիք Հոլլ
  • Դավիթ Ամալյան, համերգ Արամ Խաչատրյան համերգասրահ
  • Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, համերգ Օպերային թատրոն
  • Արա Գևորգյան, համերգ Մարզահամերգային համալիր
  • Այլ համերգներ փոքր սրահներում և ակումբներում։

Համերգային շրջագայություններ արտերկրումԽմբագրել

Ձայնագրություններ և տեսահոլովակներԽմբագրել

Լևոն Սիմոնյանը ձայնագրվել է երգիչ-կատարողներ Հայկոյի, Կամո Սեյրանյանի, Կարեն-Սևակի, Սարոյի, Արա Մարտիրոսյանի, Արտո Թունջբոյաջյանի և Արմենիա Նեվի բենդ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, LA project խմբերի հետ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել