Արման Հովհաննիսյան (երգիչ)

հայ երգիչ

Արման Հովհաննիսյան (մայիսի 12, 1980(1980-05-12), Մասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ։

Արման Հովհաննիսյան
Ծնվել էմայիսի 12, 1980 (43 տարեկան)
Մասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄասնագիտությունԵրգիչ
Գործունեություն1996 թվականից-այժմ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1980 թվականի մայիսի 12-ին, Հայկական ԽՍՀ Մասիս քաղաքատիպ ավանում։ Երգչի գործունեությունն սկսել է 12 տարեկանից։ Երգել է Մասիսի երգի և պարի անսամբլում, որի հետ շրջագայել է Հայաստանի բոլոր շրջաններով։ Մասիսի միջնակարգ դպրոցը ավարտել է 1997 թվականին։ 1996-1997 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում։ Մինչ 3-րդ կուրս սովորել է Սարգիս Թորոսյանի դասարանում, որից հետո տեղափոխվել է ժողովրդական երգի ամբիոն` Ռուբեն Մաթևոսյանի դասարան։ 2008 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգի ամբիոնի ասպիրանտուրայի բաժինը։ Առաջին ձայնասկավառակը` «Սեր և հայրենիք»-ն է, որը թողարկել է ուսանողական տարիներին։ 2001 թվականից սկսել է համերգային գործունեությունը աշխարհով մեկ։ Մենահամերգներով հանդես է եկել Երևանում (2008 թվական, 2011 թվական, 2019 թվական), Լոս Անջելեսում (2011 թվական, 2013 թվական, 2022 թվական) և Փարիզում (2013 թվական)։ Նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում և թողարկել ավելի քան 15 ձայնասկավառակ[1]։

2020 թվականի սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը[2]։

Ձայնասկավառակներ խմբագրել

  • Ֆանտաստիկա (2001)
  • Սիրելիս (2006)
  • Գիտեմ (2007)
  • Live Concert (2009)
  • Հոգիս (2010)
  • Live Concert World (2011)
  • Ժամանակ (2013)
  • Live at Nokia Theater, LA (2014)
  • Սեր և Հայրենիք (2015)

Տեսաներիզներ խմբագրել

  • Best Video Collection (2008)
  • Live Concert (2009)
  • Super Best (2011)
  • Live Concert World (2011)
  • Live at Nokia Theater, LA (2014)

Սինգլեր խմբագրել

Թվական Անվանում
2005 Այս գիշեր
2010 Սեր և Հայրենիք
2010 Կուզեմ գետ մի պահ
2012 Հզոր Հայաստան
2012 Անուշիկ իմ քույրիկ
2013 Լա Լա Լա
2013 Ժամանակ
2014 Ես շուտով տուն կգամ
2015 Անուշ բալես
2015 Փափուրի
2016 Իմ բաժին սերը
2016 Օրեր օրեր
2016 50 տարի
2017 Սրտիս տեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. «Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը (տեսանյութ)». GP NEWS. 2020 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել